Հրվոյե Հորվաթ
| Հորվաթ Հրվոյե | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | Hrvoje Horvat |
| Մականուն(ներ) | Cveba |
| Ազգություն | խորվաթ |
| Մասնագիտացում | հանդբոլիստ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1946 (79 տարեկան) |
| Ծննդավայր | Բելովար, ՀՍՖՀ |
| Ակումբ | Երիտասարդական Հիմնական։ Մարզիչ։
|
Հրվոյե Հորվաթ (խորվ.՝ Hrvoje Horvat, 22 մայիսի, 1946, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն), հավսլավացի խորվաթ հանդբոլիստ։ 1972 թվականին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ Հայտնի է դարձել «Ցվեբա» (խորվ.՝ Cveba) կեղծանունով[4]։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրվոյե Հորվաթը 13 տարեկան հասակում սկսել է խաղալ Բելովարի «Պարտիզան». 1959-1962 թվականներին նա հանդես է եկել «Պարտիզան» ակումբի պատանեկան թիմում, իսկ 1962 թվականից մինչև 1972 թվականը՝ մեծծահասակների թիմում, որի կազմում յոթ անգամ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն (1967, 1968, 1970, 1971, 1972, 1977, 1979), երկու անգամ հաղթել է Հարավսլավիայի գավաթի առաջնություններում (1968, 1976), իսկ 1972 թվականին հաղթել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությունում։ 1975/1976 մրցաշրջանում Հրվոյե Հորվաթը հավաքել է միջինը 12,2 միավոր մեկ խաղում։ 1979 թվականին նա տեղափոխվել է Գերմանիայի առաջնության «Միլբերտսխոֆեն» ակումբ։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է «Շվաբինգ» ակումբ, իսկ երեք տարի անց՝ 1982/1983 մրցաշրջանի վերջանալուց հետո, ավարտել է խաղացող կարիերան։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրվոյե Հորվաթը հանդես է եկել Հարավսլավիայի տղամարդկանց հանդբոլի հավաքականում՝ նրա կազմում մասնակցելով ռեկորդային 231 խաղի։ 1972 թվականին հավաքականի կազմում նա մասնակցել է Մյունխենում անցկացվող Օլիմպական խաղերին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ 1976 թվականին Մոնրեալում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հորվաթ Հրվոյեն եղել է Հարավսլավիայի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը (այդ խաղերում Հարավսլավիայի հավաքականն զբաղեցրել է հինգերորդ տեղը)։ 1970 և 1974 թվականներին Հրվոյե Հորվաթն արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալների։
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայում Հրվոյե Հորվաթն աշխատել է որպես մարզիչ՝ գլխավորելով մի շարք ակումբներ. մինչև 1993 թվականը նա եղել է «Գումմերսբախ» ակումբի, 1993-1997 թվականներին՝ «Այտրա» ակումբի, 1997-1999 թվականներին՝ «Վիլշտետ» ակումբի, իսկ 1999-2003 թվականներին՝ «Մելզունգեն» ակումբի մարզիչը։ 2005 թվականին նա դարձել է «2000 Կոբուրգ» ակումբի մարզիչ. նրա շնորհիվ ակումբը դուրս է եկել երկրորդ լիգա։ 2013 թվականից Հրվոյե Հորվաթը գլխավորում է Խորվաթիայի «Դուբրավա» ակումբը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրվոյե Հորվաթը սովորել է Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՚: Հրվոյե և Դունյա Հորվաթներն ունեն երկու դուստր՝ Յասենկան ու Վանյան, և մեկ որդի՝ Հրվոյեն։ Յասենկան ամուսնացած է եղել հանդբոլիստ Իզտոկ Պուցի հետ, ով ամենահայտնի խաղացողներից մեկն է հանդբոլի պատմության մեջ[5]։ Հորվաթ Հրվոյեն ապրում և աշխատում է Կորբուգում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավսլավիայի չեմպիոն - 1967, 1968, 1970, 1971, 1972, 1977, 1979
- Հարավսլավիայի գավաթի առաջնության հաղթող - 1968, 1976
- Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնության հաղթող - 1972
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական չեմպիոն - 1972
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 1970, 1974
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rechts überholt (գերմ.)
- ↑ Gegnerkader Willstätt Արխիվացված 2013-10-04 Wayback Machine (գերմ.)
- ↑ Willstätt ist unsere Heimat in Deutschland (գերմ.)
- ↑ «Cveba Horvat sagt "DANKE!"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Marjan Beloševič (2011 թ․ հոկտեմբերի 27). «"Moj oče je bil najboljši oče na svetu," je dejal Borut Puc!». tenisportal.si (սլովեներեն). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրվոյե Հորվաթ Արխիվացված 2011-09-19 Wayback Machine - օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Rukomet kao život (խորվ.)
- Տվյալները Մունցինգերի արխիվում (գերմ.)
| ||||||