Հրուշ Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրուշ Աճեմյան
Ծնվել էհուլիսի 19, 1987(1987-07-19) (36 տարեկան)
ԾննդավայրՀայաստան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդիմահարդար
Կայքstyledbyhrush.com

Հրուշ Աճեմյան (Հրանուշ Աճեմյան, անգլ.՝ Hrush Alexis Achemyan, հուլիսի 19, 1987(1987-07-19), Հայաստան), հայազգի ոճաբան-դիմահարդար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրուշ Աճեմյանը ծնվել է Հայաստանում։ 5 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։

Դրանք դժվար տարիներ էին։ Մենք ծայրահեղ աղքատության մեջ էինք, այնպես որ ես գնահատում եմ այն հաջողությունները, որոնք ունեմ հիմա։ Երբ տեղափոխվեցինք ԱՄՆ, հայրս չորս վայրում էր աշխատում։ Մայրս միաժամանակ սովորում և աշխատում էր. այժմ նա քրեագետ է[1]։

Բնակվում և աշխատանքային գործունեություն է ծավալում Լոս Անջելեսում[2]։

Հրուշը ինքնուս դիմահարդար է, համագործակցում է հայտնի մոդելների, հաղորդավարների, աստղերի հետ, Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջեների անձնական դիմահարդարն է[3][4]։

Գեղեցկության շոուների շրջանակներում շրջագայել է աշխարհում, մասնակցել է Դուբայի դիմահարդարման BROW SHOW-ին[5]։ Համագործակցել է Tarte™ Cosmetics-ի հետ, միասին թողարկել են STYLED BY HRUSH աչքերի և այտերի գունապնակները[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարդիկ նրանց հանդեպ բարի չեն. Քարդաշյանների հայ դիմահարդարի անկեղծ խոստովանությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  2. webandhost. «Քարդաշյաններն իրենց դիմահարդարումը վստահում են հայ դիմահարդար Հրուշ Աճեմյանին». newsroyal.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
  3. «Թվերք պարող Քիմ Քարդաշյանը, ջութակահար Նորթը՝ դիմահարդար Հրուշ Աճեմյանի ծննդյան երեկույթին | NEWS.am Style - Ամենը՝ նորաձևության և ոճի մասին». style.news.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  4. «All the Details on Giuliana Rancic's 2016 Golden Globes Looks: The Dresses, the Diamonds and More!».
  5. «Hrush Achemyan of @styledbyhrush Talks Brows and How to Slay». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  6. «Kylie Jenner's Makeup Artist Hrush Achemyan Exclusively Talks About Her Tarte Collab».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]