Jump to content

Հրմշտոց Շանհայում (2014)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրմշտոց Շանհայում (2014)
խուճապային փախուստ Խմբագրել Wikidata
ԵրկիրՉինաստան Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՇանհայ
 • Հուանպու Խմբագրել Wikidata
ՎայրThe Bund Խմբագրել Wikidata
Կոորդինատներ31°14′17″N 121°29′10″E Խմբագրել Wikidata
Թվական31 դեկտեմբերի 2014 Խմբագրել Wikidata
Վիրավորների քանակ47 Խմբագրել Wikidata
Զոհվածների քանակ36 Խմբագրել Wikidata
Պատճառcrowd collapses and crushes Խմբագրել Wikidata
Քարտեզ

Հրմշտոց Շանհայում, տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:35-ին: Դրա հետևանքով զոհվել է 36 մարդ, ևս 49-ը վիրավորվել են, որից 13-ը՝ ծանր։ Ողբերգությունը տեղի է ունեցել Բունդի Չեն Յի հրապարակի մոտ, որտեղ Ամանորի տոնակատարությունների ժամանակ հավաքվել է մոտ 300 հազար մարդ[1]։ Հունվարի 3-ի դրությամբ ինը տուժածների վիճակը շատ ծանր է եղել[2]։

Ըստ զանգվածային լրատվամիջոցների՝ հրմշտոցը սկսվել է այն ժամանակ, երբ բարձրահարկ շենքերից մեկի վերին հարկերից մարդիկ սկսել են ամբոխի մեջ ամերիկյան դոլարի տեսքով կտրոններ նետել, որոնց վրա գրված է եղել «Շնորհավոր 2015»[3], սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ մինչ կտրոնների թափվելը, հրմշտոցն արդեն սկսվել էր, և միայն մի քանի մարդ է շտապել հավաքել դրանք: «Ռոյթերսի» փոխանցմամբ՝ «թղթադրամների» նետումը կազմակերպել է ռեստորաններից մեկը՝ տոնակատարության ժամանակ․ դրանց վրա տպված է եղել հաստատության անվանումը։ Հունվարի 1-ի առավոտյան ռեստորանը փակվել էր, ուստի ռեստորանի տնօրենությունից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց[4]։

Ծաղկեպսակներ են դնում թմբի վրա

Զոհերի մեծամասնությունը 16-ից 36 տարեկան կանայք են եղել։ Զոհերի թվում եղել են Թայվանի երեք և Մալայզիայի մեկ քաղաքացի[3]։

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կոչ է արել արագ հետաքննել միջադեպը: Ի պատասխան ողբերգության՝ Շանհայի իշխանությունները չեղարկել են երեկոյան նախատեսված լուսային շոուն՝ անվտանգության նկատառումներից ելնելով[3][4]։ Նույն օրը զոհվածների համար սուգ է հայտարարվել[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Shanghai new year crush kills 35» (անգլերեն). BBC News. 2014-12-31. Արխիվացված է օրիգինալից 2014-12-31-ին. Վերցված է 2015-01-01-ին.
  2. «上海外滩踩踏重伤员减至9人 所有伤员亲属已找到» (չինարեն). NetEase. 2015-01-03. Արխիվացված է օրիգինալից 2015-01-03-ին. Վերցված է 2015-01-07-ին.
  3. 3,0 3,1 3,2 Селищев, Алексей (2015-01-01). «СМИ: в Шанхае из-за трагедии, связанной с массовой давкой людей, отменено световое шоу». ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2015-01-02-ին. Վերցված է 2015-01-01-ին.
  4. 4,0 4,1 «Массовая давка в Шанхае: 36 человек погибли, пока на них сыпались фальшивые доллары». NEWSru.com. 2015-01-01. Արխիվացված է օրիգինալից 2015-01-02-ին. Վերցված է 2015-01-02-ին.
  5. «上海市民自发在外滩祭奠逝者». People's Daily (չինարեն). 2015-01-01. Արխիվացված օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2015-01-07-ին.