Հրեական պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հրեական պատերազմը»
מלחמת היהודים
Հայտնի չէ կարելի է վստահել աղբյուրին, թե ոչ
Հայտնի չէ կարելի է վստահել աղբյուրին, թե ոչ
Քյոլնում հրատարակված լատիներեն թարգմանության ներածագիրը
Ուրիշ անվանում «Հուդայի պատերազմը»
«Փլավիոս Հովսեփոսի գիրքը՝ հռոմեացիների դեմ Հրեական պատերազմի պատմության մասին»
Հեղինակ Հովսեփոս Փլավիոս
Գրվել է 75 թվական
Բնագիր լեզու արամեերեն (բնագիրը կորուսվել է)
հին հունարեն
Նկարագրում է Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Թեմա Հրեական պատերազմ
Բնագիր հայտնի չէ

«Հրեական պատերազմը» կամ «Հուդայի պատերազմը», ամբողջական անվանմամբ՝ «Փլավիոս Հովսեփոսի գիրքը՝ հռոմեացիների դեմ Հրեական պատերազմի պատմության մասին» (հին հունարեն՝ Φλαυίου Ἰωσήπου ἱστορία Ἰουδαϊκοῦ πολέμου πρὸς Ῥωμαίους βιβλία), 1-ին դարի ազգությամբ հրեա հռոմեացի պատմաբան Հովսեփոս Փլավիոսի պատմագիտական աշխատությունը[1][2]։ Այն Սթիվ Մեյսոնի կողմից նկարագրվել է որպես «արևմտյան պատմագիտության ամենաազդեցիկ ոչ աստվածաշնչյան տեքսը»[3]։ Փլավիոսի աշխատությունը բաղկացած է յոթ փոխշաղկապված գրքերից։ Առաջին երկու գրքերում ներկայացված է Սելևկյան տիրակալ Անտիոքոս IV-ի կողմից Երուսաղեմի պաշարումից մինչև հրեա-հռոմեական առաջին պատերազմն ընկած ժամանակաշրջանի պատմությունը։ Հաջորդ հինգ գրքերը մանրակրկիտ կերպով ներկայացնում են Հրեական պատերազմը՝ Վեսպասիանոսի և Տիտոսի արշավանքներից մինչև Սիկարիի մահը։

Գիրքը գրվել է 75 թվականին արամեերենով (կամ եբրայերենով)[4], իսկ հետագայում թարգմանվել հունարեն։ Ամենայն հավանականությամբ թարգմանության հեղինակը ևս Հովսեփոսն է։ Մեզ է հասել գրքի բնագրի միայն հունարեն տարբերակը։ Հեղինակը անդրադարձել է նաև իր աշխատության աղբյուրներին[5]։ Փլավիոսի գիրքը Հրեական պատերազմի ներկայացման մեզ հայտնի կարևորագույն աղբյուրն է։ Լրացուցիչ տեղեկություններ մեզ հաղորդում է հրեական քաղաքացիական և կրոնական իրավունքի, կրոնական արարողությունների կանոնադրության, բարոյական նորմերի, իմաստությունների, առակների և լեգենդների ժողովածուն՝ Թալմուդը, ինչպես նաև հրեական մետաղադրամների եբրայերեն մակագրությունները։

Հռոմեացի հեղինակ Կոռնելիոս Տակիտոսի «Պատմություն» աշխատության 5-րդ գիրքը ևս նվիրված է այս իրադարձությունների նկարագրությանը[6]։ Մեզ են հասել ավելի ուշ շրջանի հին սլավոնական և եբրայական տարբերակներ ևս, որոնք ի տարբերություն բնագրի՝ ենթարկվել են որոշակի փոփոխությունների և լրամշակումների[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Jewish War: Revised Edition. 0-14-044420-3.
  • H. Leeming and K. Leeming։ Josephus' "Jewish War" and Its Slavonic Version: A Synoptic Comparison. Ancient Judaism & Early Christianity, Brill (1999). 90-04-11438-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Flavius Josephus: Translation and Commentary. Judean war, Flavius Josephus, Steve Mason, Honora Chapman. Books.google.co.uk. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  2. The Sicarii in Josephus's Judean War, Mark Andrew Brighton. Books.google.co.uk. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  3. Mason, Steve (2016 թ․ հունվարի 19). «Josephus's Judean War». In Honora Howell Chapman and Zuleika Rodgers (ed.). A Companion to Josephus. John Wiley & Sons. էջ 13. ISBN 978-1-4443-3533-0.
  4. Randall Buth and Chad Pierce "EBRAISTI in Ancient Texts, Does ἑβραιστί ever Mean 'Aramaic'?" in Buth and Notley eds., Language Environment of First Century Judaea, Brill,2014:88-89, and footnote 64
  5. Buth and Pierce, op. cit., p89, footnote 64
  6. «See». Classics.mit.edu. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  7. Christopher M. Weimer. «The Slavonic Josephus' Account Of The Baptist And Jesus». Gnosis.org. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեական պատերազմը» հոդվածին։