Jump to content

Հրեական հանրագիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հրեական հանրագիտարանի» հատորները

«Հրեական հանրագիտարան» (եբրայերեն՝ האנצקלופדיה העברית‎, անգլ.՝ Encyclopaedia Hebraica), եբրայերեն հանրագիտարանների շարք, որը տպագրվում է սկսած 1949 թվականից։ Սկզբնական շրջանում հրատարակվել է Թել Ավիվում, այնուհետև՝ Երուսաղեմում։

Սկզբնական շրջանում «Մասսադ» հրատարակչությունը նախատեսել էր թողարկել հանրագիտարանի 16 հատորները՝ հինգ տարվա ընթացքում։ Հավաքածու- հատորի թողարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 1946 թվականին՝ Ալեքսանդրա Պելիի գլխավորությամբ։ Հետագայում, հրատարակման ծավալները մեծացան, և 1996 թվականի տվյալներով թողարկվել է 38 հատոր[1]։ Հանրագիտարանի վրա աշխատելու համար հրավիրվել են հարյուրավոր մասնագետներ, այդ թվում նաև Նոբելյան մրցանակի 15 դափնեկիրներ։ Առաջին գլխավոր խմբագիրը եղել է Իոսիֆ Կլաուզները, այնուհետև՝ Բենցոն Նեթանյահուն, Յեշայահու Լեյբովիչը և Յեհոշուա Պրավերը[2]։ Հրեական հանրագիտարանի բաժանորդների թիվը կազմել է 140 000 մարդ[1]։

Լեյբովիչի օրոք հանրագիտարանի տպագրությունը խիստ դանդաղել է՝ առաջացնելով՝ «բաժանորդների բողոքի»։ Վերջին հատորի թողարկման աշխատանքները ավարտվել են 1980 թվականին Յեհոշուա Պրավերի օրոք, չնայած որ հավելյալ հատորները թողարկվել են դրան հաջորդող 15 տարիների ընթացքում[3]): 1990-ական թվականներին «Սիֆրիյաթ Պոալիմ» հրատարակչությունը սկսել է վերաթողարկել հանրագիտարանը՝ Դավիթ Շահամի խմբագրությամբ[2]։ 1997 թվականին հանրագիտարանի տպագրության իրավունքը ձեռք բերեց «Շոկեն» հրատարակչությունը, որը սկսեց հանրագիտարանի վերատպագրությունը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Asher Weill. «Bracha Peli». Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  2. 2,0 2,1 Ури Дроми. (2007 թ․ հունիսի 5). «Основатель Еврейской энциклопедии». Га-Арец (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  3. Энциклопедии՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեական հանրագիտարան» հոդվածին։