Հրդեհ Բաթումի Leogrand Hotel & Casino հյուրանոցում
Հրդեհ Բաթումի Leogrand Hotel & Casino-ում | |
---|---|
Տեսակ | հրդեհ |
Վայր | Բաթում |
Երկիր | Վրաստան |
Տարեթիվ | նոյեմբերի 24, 2017 |
Զոհվածներ | 11 |
Վիրավորներ | 21 |
Հրդեհ Բաթումի Leogrand Hotel & Casino հյուրանոց, հրդեհ Վրաստանի Բաթում քաղաքի «Leogrand Hotel & Casino» հյուրանոցում, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 24-ից 25-ը։ Հրդեհի պատճառով զոհվել է 11 մարդ։
Պատահար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհը 22-հարկանի հինգ աստղանոց հյուրանոցում բռնկվել է տեղի ժամանակով 20:00-ին։ Դեպքի վայրում աշխատել են մոտ տասներեք հրշեջ մեքենաներ և 100 հրշեջներ։ Ընդհանուր առմամբ, տարհանվել է մոտ 100 մարդ[1]։ Հրդեհի պատճառով զոհվել է 11 մարդ, որոնցից 10-ը եղել են Վրաստանի, իսկ 1-ը՝ Իրանի քաղաքացիներին։ Բոլորն էլ շնչահեղձ են եղել ծխի պատճառով։ Զոհերից ութը հայտնաբերվել են վերելակի մեջ արգելափակված, մեկը՝ լողավազանում, իսկ երկուսը՝ հյուրանոցի մարզասրահում[2]։ 21 մարդ հոսպիտալացվել է[3]։ Այդ օրերին հյուրանոցում անցկացվելու էր «Միսս Վրաստան» գեղեցկության մրցույթը։ 20 մասնակիցներից և ոչ մեկը չի տուժել[4]։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել պարզել և պատժել բոլոր նրանց, որոնք պատասխանատու են հրդեհի համար։ Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան պաշտպանել է վարչապետի հրդեհային անվտանգության նորմերի խախտման փաստով հետաքննություն անցկացնելու կոչերը[2]։
Ոստիկանությունը հայտարարել է, որ սկսել է հետաքննություն հյուրանոցում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հարցով[5][6]։ 2018 թվականին Վրաստաբւ գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել հյուրանոցի տեխնիկական մենեջեր հանդիսացող Թուրքիայի մի քաղաքացու և տեխնիկական ապահովման թիմի համակարգող Վրաստանի մի քաղաքացու նկատմամբ[7]։ Հետաքննիչները պարզել են, որ տեխնիկական կրիչների սենյակում գտնվող հրավտանգ նյութերը նպաստել են հրդեհի տարածմանն ու թանձր ծխի առաջացմանը։ Հյուրանոցը չի ունեցել նաև հրդեհաշիջման ավտոմատ համակարգ[7]։ Կալանավորված երկու անձինք, որոնցից մեկը Թուրքիայի, մյուսը՝ Վրաստանի քաղաքացիներ էին Բաթումի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել են, համապատասխանաբար, հինգ տարի վեց ամիս և երկու տարի ազատազրկման[8]։
Պատահարից հետո հյուրանոցը ենթարկվել է ռեբրենդինգի։ Այժմ այնտեղ գործում է «Welmond» հյուրանոցը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ France-Presse, Agence (2017 թ․ նոյեմբերի 25). «Twelve dead in Georgia hotel fire, say officials». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 2,0 2,1 «Georgian Leader Vows Punishment Over Hotel Fire That Killed 11». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ (www.dw.com), Deutsche Welle. «Georgia beauty pageant hotel torn apart by deadly fire | DW | 25.11.2017». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Editorial, Reuters. «Fire in hotel on Georgia's Black Sea coast kills 11». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «Fire in Batumi Hotel Leaves Eleven Dead». Civil Georgia. 2017 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Georgia fire: Black Sea resort hotel blaze leaves 11 dead». BBC News. 2017 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 7,0 7,1 «Fire at Batumi Leogrand Hotel caused by violation of fire-safety standards, investigation reveals». Agenda.ge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 8,0 8,1 «Two convicted in Batumi Leogrand Hotel fire case». Agenda.ge. 2018 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.