Հրդեհներ Հունաստանում (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրդեհներ Հունաստանում
Թվական2018 թվականի հուլիսի 23-ից մինչ օրս
ՎայրԱտտիկա, {{{2}}} Հունաստան
ՊատճառՀավանաբար մտածված հրդեհում (կատարվում է քննություն)
Վնասվածքներ187[1]
Մահ(եր)88

Հրդեհներ Հունաստանում 2018 (հուն․՝ Πυρκαγιές στην Αττική το 2018), շարունակվող անտառային հրդեհների շարք Հունաստանում, որը սկսվել է 2018 թվականի հուլիս ամսին Ատտիկայի ափամերձ հատվածներում[2]։ Հուլիսի 27-ի դրությամբ, զոհերի թիվը հասնում է 88-ի։ Առնվազն 164 մեծահասակներ և 23 երեխաներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ընդորում, 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս հրդեհները 21-րդ դարում երկրորդն են իրենց ծավալներով և ուժգնությամբ։ 21-րդ դարի ամենամասշտաբային հրդեհները տեղի են ունեցել 2009 թվականին Ավստրալիայում, որի արդյունքում զոհվել է 173 մարդ։ Հունաստանում 2007 թվականին դարձյալ տեղի են ունեցել խոշոր հրդեհներ, որի արդյունքում զոհվել է 84 մարդ[3]։

Մոտ 700 բնակիչներ տարհանվել կամ տեղահանվել են, հիմնականում մերձափնյա Մատի գյուղից, որտեղ փրկարարները հայտնաբերել են 28 այրված դիակներ՝ ծովից ընդամենը մի քանի քանի մետր հեռավորության վրա[4]։ Ընդորում, դիակները մի մասը եղել են իրար մոտ[5]։ Նավակների միջոցով հազարավոր մարդիկ տարհանվել են լողափերից՝ փրկվելով հնարավոր մոխրացումից։ 10 մարդ խեղդամահ է եղել, երբ նավը, որը օգնության էր հասել Մատիի հյուրանոցներից մեկում հանգստացող զբոսաշրջիկներին, կողաշրջվել է[6]։

Հունաստանը գործի է դրել հրդեհաշիջման համար նախատեսված բոլոր օդանավերը և ավելի քան 250 հրշեջ տեխնիկա[7]։ Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցում են ավելի քան 600 հրշեջներ[8]։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ատտիկայում հայտարարել է արտակարգ իրավիճակ[5]։ Բացի այդ, նա հայտարարել է եռօրյա ազգային սուգ։ Հեռուստատեսությամբ դիմելով Հունաստանի ժողովրդին, Ցիպրասը նշել է․ «Մեր երկիրը վերապրում է անբացատրելի ողբերգություն»[9]։

Հրդեհների մեկնարկից հետո, Աթենքի Ակրոպոլիսի և Հունաստանի խորհրդարանի մոտ ծածանվող դրոշները կիսով չափ իջեցվել են[10]։ Ի պատիվ տուժածների, կիսով չափ իջեցվել է նաև Եվրոպական հանձնաժողովի Բրյուսելում տեղակայված կենտրոնակայանի մոտ ծածանվող դրոշը[11]։ Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ օգնություն են տրամադրել կամ հայտնել են աջակցություն օգնելու Հունաստանին[5]։ Պետնախարար Նիկոս Տոսկասը նշել է, որ, հնարավոր է, որ հրդեհը առաջացած լինի մտածված այրման արդյունքում։ Ընդորում, հավանական է, որ այրումը սկսվելը հենց Մատիից[12][13]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The image shows the fire in Kineta and its aftermath.
Կինետայում և նրա հարակից շրջանների հրդեհի տարածման ուղղությունները։
The image shows the fire in Neos Voutzas and Mati and its aftermath.
Մատիում և նրա հարակից շրջաններում հրդեհի տարածման ուղղությունները։

2018 թվականի հուլիսի 23-ին տեղի ժամանակով ժամը 13։00-ին, հրդեհներ են սկսվել Աթենքից դեպի արևմուտք գտնվող Կինետա բնակավայրի մոտ։ Մի քանի ժամ անց երկրորդ հրդեհն է բռնկվել Աթենքից դեպի հյուսիս գտնվող Պենտելի քաղաքի մոտ։ Բավականին ուժեղ քամու պատճառով երկու հրդեհներն էլ շատ արագ տարածվել են՝ հասնելով ժամում 124 կիլոմետր արագության[14]։ Կինետայում հրդեհների արդյունքում այրվել են բազմաթիվ տներ, մինչդեռ Պենտելիում ծագած հրդեհը տարածվել է դեպի արևելք՝ ափամերձ հատվածներ, որի արդյունքում մեծապես տուժել են Մատի և Նեոս Վուտզաս բնակավայրերը։ Հրդեհն այնքան ինտենսիվ էր, որ մի քանի մարդիկ ողջ-ողջ այրվել են իրենց տներում, մեքենաներում և ափից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Հազարավոր փոխադրամիջոցներ և տներ փլուզվել են։ Մի քանի ժամ անց հնարավոր է եղել վերահսկել հրդեհի տարածումը[15]։ Գիշերային գործողության արդյունքում տարածքում տեղակայված 620 երեխաներից բաղկացած ճամբարը հաջողությամբ տարհանվել է[16]։

Վնասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 26-ին Պենտելի քաղաքապետ Դիմիտրիս Ստերգիուն նշել է, որ, հավանաբար, մահացու հրդեհը, որը մեծ վնասներ է հասցրել Արևելյան Ատտիկային և դարձել 88 մարդու մահվան պատճառ, առաջացել է էլեկտրասյան վնասված էլեկտրալարերի արդյունքում[17]։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Նիկոս Տոսկասը, ով զբաղեցնում էր Հանրային կարգի և քաղաքացիների պաշտպանության նախարարի պաշտոնը, նշել է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Պենտելիում և Կինետայում միաժամանակյա սկսված հրդեհները կանխամտածված հրդեհման արդյունք են[18]։

Միջազգային օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանը օգնության նպատակով դիմել է մի շարք պետությունների՝ օժանդակելու հրդեհաշիջման գործընթացին և հաղթահարելու արտակարգ իրավիճակը։ Այդ նպատակով, Հունաստանը դիմել է նաև Եվրոպական Միության Քաղաքացիական պաշտպանության ծառայությանը՝ տրամադրելու օդային և ցամաքային օգնություն[19]։ Հումանիտար օգնության և ճգնաժամերի հաղթահարման գծով եվրոպական հանձնակատարը հուլիսի 24-ին ժամանել է Աթենք՝ համակարգելու Հունաստանին տրամադրվող ԵՄ օգնությունը, որն իրականացվում էր ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայության միջոցով։ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը օգնել է մոբիլիզացնել ինքնաթիռները, փոխադրամիջոցները, բուժանձնակազմին և հրշեջներին, ովքեր Հունաստան էին ժամանել ԵՄ անդամ մյուս պետություններից։ ԵՄ Կոպեռնիկոսի արբանյակային համակարգը նույնպես ակտիվացվել է՝ տրամադրելու իշխանություններին բարձրորակ հատուկ քարտեզներ[20]։ Նախարար Նիկոս Տոսկասը նշել է, որ երբեք այսքան օգնության առաջարկություն Հունաստանը չէր ստացել։ Բազմաթիվ երկրներ իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանին[21]։

Հունաստանին իրենց օգնությունն են առաջարկել հետևյալ պետությունները․

  • Ալբանիա Ալբանիա – 100 000 եվրո ֆինանսական օգնություն արտակարգ դրության հաղթահարման համար[22]։
  • Ավստրալիա Ավստրալիա – Առաջարկել է իր օգնությունը[23]։
  • Հայաստան Հայաստան – Առաջարկել է իր օգնությունը[24]։
  • Բուլղարիա Բուլղարիա[20]
  • Խորվաթիա Խորվաթիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ[25]։
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս – Հրշեջ տեխնիկա, անձնակազմ և 10 միլիոն եվրո ֆինանսական օգնություն[26]։
  • Ֆրանսիա Ֆրանսիա[5]
  • Իսրայել Իսրայել[27][28]
  • Իտալիա Իտալիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ[29][30]։
  • Գերմանիա Գերմանիա[30]
  • Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա – 6 միլիոն դինար (մոտ 100 000 եվրո) ֆինանսական օգնություն՝ արտակարգ դրությունը հաղթահարելու համար[31]։
  • Մալթա Մալթա[20]
  • Չեռնոգորիա Չեռնոգորիա[20]
  • Լեհաստան Լեհաստան – Պետական հրշեջ ծառայության երկու խմբեր ուղարկվել են Հունաստան՝ հրդեհաշիջման և փրկարարական օժանդակություն տրամադրելու համար[32]։
  • Պորտուգալիա Պորտուգալիա – Պորտուգալիան առաջարկել է 50 հրշեջներից բաղկացած փրկարար ջոկատ՝ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայության շրջանակներում[33]։
  • Ռումինիա Ռումինիա – «A C-27 J Spartan» ինքնաթիռը օժանդակել է հրդեհաշիջման գործընթացին, իսկ «C-130 Hercules» տիպի ինքնաթիռը իրականացրել է տեղափոխման գործունեություն։ Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ռումինացի 20 զինծառայող[30][34]։
  • Ռուսաստան Ռուսաստան[35]
  • Սերբիա Սերբիա[36]
  • Իսպանիա Իսպանիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ[30][37]։
  • Թուրքիա Թուրքիա[30]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ – ԱՄՆ-ն տրամադրել է մի քանի դռոն համակարգեր՝ հրդեհաշիջումը ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ενημέρωση για τις δασικές πυρκαγιές της 26/07/2018 - Δελτία Τύπου - Πυροσβεστικό Σώμα Ελλάδος». www.fireservice.gr.
  2. «Greece wildfires: 'At least 60' killed near Athens as residents and tourists forced to flee into the sea». The Daily Telegraph. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  3. «Η δεύτερη πιο φονική πυρκαγιά στον 21ο αιώνα παγκοσμίως». 2018 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Έκλεισαν την είσοδο εκεί που βρέθηκαν απανθρακωμένοι 28 πολίτες – Σκαρφάλωσαν οι πυροσβέστες». kathimerini.gr. 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Greece wildfires: Dozens dead in Attica region». BBC. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  6. «Two Poles drown trying to escape fire». ekathimerini.com. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  7. Goldman, Niki Kitsantonis and Russell. «In Greece, Wildfires Kill Dozens in Deadliest Blazes in Years» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  8. «Wildfires near Athens kill 50, injure more than 150». The Times of Israel. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  9. «Greece wildfires – LIVE: Death toll rises to 60 amid huge blazes outside Athens». The Independent. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  10. «Wildfires kill at least 74 in Greece's 'Pompeii'». Reuters. 2018 թ․ հուլիսի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  11. «European Commission flags lowered to half-mast in honor of Greek wildfires victims». ekathimerini. 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  12. «Greek fires: Arson suspected in deadly Mati blaze». BBC. 2018 թ․ հուլիսի 27.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  14. «NOA wind maps 23 July 2018». 2018 թ․ հուլիսի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  15. «Black day for Attica». 2018 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  16. «Greece fires: 620 children EVACUATED near Athens as HUGE blaze raged across the country». 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  17. «Mayor of Penteli: The fire begun from a power cable». 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  18. «Φωτιά: Live Τόσκας: Έχουμε σοβαρές ενδείξεις για εγκληματικές ενέργειες που αφορούν εμπρησμό». 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  19. Editorial, Reuters. «Greece seeks help from European allies to tackle raging fires». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  20. 20,0 20,1 20,2 20,3 «EU mobilises further support against devastating fires in Greece». The Sofia Globe. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  21. «The Latest: Desperate Greeks Search for Missing After Fires». 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  22. «Wildfires, Albanian Government Offers EUR 100.000 to Greece». Albanian Daily News. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  23. «Australia to help Greece in wildfires aftermath». SBS News. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  24. «Armenia ready to provide wildfire emergency assistance to Greece if requested». Armenpress. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  25. «The Latest: Desperate Greeks search for missing after fires». AP News. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  26. «Οικονομική βοήθεια ύψους 10 εκ. ευρώ προς Ελλάδα από Κύπρο». Sigma Live. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  27. «Israel offers aid to Greece as wildfires rage near Athens». Jpost Inc. Jpost Inc. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  28. «Israel offers Greece help in battling deadly wild fires» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  29. «2 Italy Canadairs to leave for Greece». ansa.it. ansa.it. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 Sharman, Jon (2018 թ․ հուլիսի 25). «Greece wildfires latest: European countries send fire-fighting planes amid desperate attempts to stop deadly blazes spreading». The Independent. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  31. «The Latest: Desperate Greeks search for missing after fires». APNews. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  32. «Greece wildfires: Polish president extends condolences». Poland In English. 2018 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  33. «Portugal disponibilizou-se a ajudar no combate a incêndios na Grécia» (պորտուգալերեն). Observador. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  34. «Porţile Infernului s-au deschis lângă Atena: incendiile au ucis cel puţin 74 de oameni». Adevărul. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  35. «Putin offers Greece help in combating wildfires». TASS. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  36. «Κύπρος και Ισπανία συνδράμουν την Ελλάδα - Έτοιμες να βοηθήσουν Τουρκία, Βουλγαρία, Σερβία, Ρωσία και Ισραήλ». www.liberal.gr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  37. «The Latest: Greece says Italian planes helping firefight». AP News. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  38. «Φωτιά στην Αττική: Αμερικάνικα Drones συλλέγουν πληροφορίες». Army Voice. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.