Հրդեհի հետախուզությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հրդեհի հետախուզությունը

Հրդեհի հետախուզությունը արվում է անընդհատ մեկնելու պահից մինչև հրդեհի լրիվ մարումը: Հետախուզության ժամանակ պետք է պարզել թե ինչ է այրվում,հրդեհի չափերը,մարդկանց համար վտանգի առկայությունը,կրակի տարածման ուղիները, պայթյունի,փլուզման,թունավորման վտանգը:Ընթացքում ճշտել մոտակա ջրաղբյուրների տեղերը և դրանցից օգտվելու կարգը: Հետախուզությունը ղեկավարում է հրդեհաշիջման ղեկավարը,նաև նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձինք և յուրաքանչյուր հրամանատար իր աշխատանքի տեղամասում:

Հրշեջ−փրկարարական ջոկատների,ստորաբաժանումների անձնակազմերը համար-վում են հրդեհաշիջման ուժեր,իսկ կրակմարման նյութերը՝ հրդեհաշիջման միջոցներ:

Հրդեհաշիջումն ներառում է՝ հետախուզում,փրկարարական և հրդեհաշիջման գործողությունների կազմակերպում և ղեկավարում:Արդյունավետ հրդեհաշիջման արագությունը կախված է հրդեհաշիջման ղեկավարի ճիշտ գործողություններից: Յուրաքանչյուր հրշեջ պետք է կատարի իր աշխատանքը ապահովելով շրջապատի և իր անվտանգությունը:

Հետախուզումը կատարում են՝

-հրդեհաշիջման ղեկավարը և կապավորը,եթե հրդեհի վայր ներկայացել է մեկ օղակով.

-հրդեհաշիջման ղեկավարը,առաջին օղակի հրամանատարը և կապավորը,եթե հրդեհի վայր ներկայացել են երկու և ավելի օղակներ.

-հրդեհաշիջման խմբի կազմում պետք է լինի երեք,սակավ անձնակազմի դեպքերում երկուսից ոչ պակաս,իսկ մեկուսիչ հակագազերով ծխապատ և թունավոր գոտիներում հետախուզություն կաատարելիս ոչ պակաս քան երեք մարդ,խիստ անհրաժեշտության դեպքերում ստեղծվում են մի քանի հետախուզական խմբեր:

Հետախուզման ժամանակ պետք է հշել անցած ճանապարհը,շենքի ներսում պետք է տեղաշարժվել հիմնական պատերի կողքով իրենց հետ ունենալով անվտանգության ապահովման միջոցներ՝ լապտեր,լինգ,պարան,անհրաժեշտության դեպքում գազա-ծխապաշտպան շնչառական ապարատներ: Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են բացազատման միջոցով,որը չպետք է խանգարի փրկրարական և տարհանման ուղիների աշխատանքերին:

Հովհաննես Վլադիմիրի Խաչատրյան <<Հրդեհային պաշտպանություն>>