Հրապուրանք (ֆիլմ, 2001)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրապուրանք
անգլ.՝ Original Sin
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 ԱՄՆ
Ժանրմիստիկ ֆիլմ[1][2], էրոտիկ թրիլեր, էրոտիկ ֆիլմ, քրեական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թվական2001 և հուլիսի 12, 2001[3]
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորՄայքլ Քրիստոֆեր[1][4]
ՊրոդյուսերԴենիզ դի Նովի
Սցենարի հեղինակՄայքլ Քրիստոֆեր և Քորնելլ Վուլրիչ
ԴերակատարներԱնջելինա Ջոլի[1][2], Թոմաս Ջեյն[1], Անտոնիո Բանդերաս[1][4][2], Ջեք Թոմփսոն[1][4], Գրեգորի Իթցին[1], Ջեյմս Հևն[1], Պեդրո Արմենդարիս կրտսեր[5], Ջոան Փրինգլ[5] և Լիզա Օուեն[5]
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունԹերենս Բլանչարդ
Պատմվածքի վայրԿուբա
ԿինոընկերությունHyde Park Entertainment
Տևողություն112 րոպե

«Հրապուրանք» (անգլ.՝ Original Sin), ռեժիսոր Մայքլ Քրիստոֆերի դրաման` թողարկված 2001 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է ամերիկացի գրող Քորնելլ Վուլրիչի` 1947 թվականին գրված «Վալսը մթությունում» վեպի հիման վրա։ Ֆիլմն այդ վեպի երկրորդ էկրանավորումն է` Ֆրանսուա Տրյուֆոյի «Ծովահարսը «Միսսիսիպի»»-ից» կինոնկարից հետո։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Անտոնիո Վարգասը սուրճի հարուստ առևտրական է, որը որոշել է ամուսնանալ ամերիկացի կնոջ հետ՝ նամակագրությամբ ծանոթանալով նրան։ Երբ նա գալիս է հանդիպելու Ջուլիա Ռասելի հետ, նա շատ զարմանում է, քանի որ պարզվում է` նա այնքան էլ հասարակ կին չէ, ինչպես նա էր սպասում։ Գտնելով իր երջանկությունը՝ նա և իր կինը սկսում են նոր կյանք։ Ամեն ինչ նորմալ էր, քանի դեռ պատմությունը ստի, խաբեության և սպանության լաբիրինթոսում չի հանգեցնում ճակատագրական շրջադարձի։ Պարզվում է` Ջուլիան բոլորովին Ջուլիա չէ, նա այլ կին է, որը ներկայացել է այլ անվան տակ։ Ջուլիան կողոպտում է ամուսնուն և փախչում։ Լուիս Անտոնիոյի տարվածությունը դարձել է իսկական կիրք, որը պատրաստ է անցնել ցանկացած խոչընդոտ, նույնիսկ մոռանալ սիրելիի սուտը ու դավաճանությունը, որը դառնում է ոչ միայն ճակատագրական կին, այլ իրական մոլուցք։ Գլխավոր հերոսը պատրաստ է գնալ մինչև վերջ և շտապում է` կնոջը որոնելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Անջելինա Ջոլի Ջուլիա Ռասել / Բոննի Քասլ Ջուլիա Ռասել / Բոննի Քասլ
Անտոնիո Բանդերաս Լուիս Անտոնիո Վարգաս Լուիս Անտոնիո Վարգաս
Թոմաս Ջեյն Բիլլի Բիլլի
Էլիսոն Մաքի Ավգուստա Ջորդան Ավգուստա Ջորդան
Ջեք Թոմփսոն Ալան Ջորդան Ալան Ջորդան
Քորդելիա Ռիչարդս Էմիլի Ռասել Էմիլի Ռասել
Պեդրո Արմենդարիս կրտսեր Խորխե Կորտես Խորխե Կորտես

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի կարգախոսն է՝ «Սիրո չար կատակներ»։
  • Եկամուտը` 42 միլիոն ԱՄՆ դոլար։
  • Ֆիլմը հիմնվել է Քորնելլ Վուլրիչի «Վալսը մթությունում» վեպի վրա, որի գործողությունները տեղի են ունենում 1800-ական թվականների վերջին Նոր Օռլեանում։
  • Մայքլ Քրիստոֆերը նաև «Ջիա» ֆիլմի ռեժիսորն է, որի համար Անջելինա Ջոլին ստացել է «Ոսկե գլոբուս»[6]։
  • Ֆիլմի անվանումը «Dancing in the Dark»-ից պաշտոնապես անվանափոխվել է «Original Sin», որպեսզի խուսափեն ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Dancer in the Dark» ֆիլմի հետ նմանություններից։
  • Սկզբում նախատեսված էր, որ վեպի էկրանավորման իրավունքը գնելու էր Միշել Պֆայֆերին պատկանող «Via Rosa Productions» կինոընկերությունը` պայմանով, որ գլխավոր դերը խաղալու է հենց ինքը։ Արդյունքում` «Via Rosa Productions» կինոընկերությունը զբաղվել է ֆիլմի պրոդյուսերությամբ[7]։
  • Կինոարտադրող ընկերությունը կարծում է, որ ֆիլմը վերջնական տարբերակի համար ունի շատ ռիսկային անկեղծ տեսարաններ։ Կինոնկարը ստացել է R վարկանիշ, այսինքն` 17 տարեկանից ցածր երեխաների դիտման համար ծնողների ներկայությունը պարտադիր է։
  • Ֆիլմի դրվագներից մեկում խաղացել է Անջելինա Ջոլիի հայրը` դերասան Ջոն Վոիթը[8]։
  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2000 թվականի փետրվարից ապրիլ ամիսներին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։
  • Պրեմիերան կայացել է 2001 թվականի հուլիսի 11-ին Ֆրանսիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.imdb.com/title/tt0218922/
  2. 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/original-sin
  3. http://www.kinokalender.com/film2182_original-sin.html
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/grzeszna-milosc-2001
  5. 5,0 5,1 5,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Награды фильма «Джиа»
  7. Интересные факты о фильме
  8. «Интересные факты о фильме». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.