Հրաչ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչ Մուրադյան
Hrach Muradyan.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1963(1963-07-01)
ԾննդավայրԱլ-Կամիշլի, Սիրիա
Մահացել էապրիլի 2, 2013(2013-04-02) (49 տարեկանում)
Մահվան վայրՊռոշյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Հրաչ Մուրադյան (հուլիսի 1, 1963(1963-07-01), Ալ-Կամիշլի, Սիրիա - ապրիլի 2, 2013(2013-04-02), Պռոշյան, Կոտայքի մարզ, Հայաստան) ազատամարտիկ, Պռոշյան գյուղի գյուղապետ, դաշնակցական, 2013 թ. ապրիլի 2-ին սպանվեց Պռոշյանի գյուղապետարանի առջև։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Մուրադյանը ծնվել էր 1963 թվականի օգոստոսի 23-ին, Գամշլիում, Սիրիա։ 1966 թվականին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյա գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի և երկու որդի՝ Գևորգ, Կարոտ։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թ-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկն է եղել։

1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Ազատամարտի նվիրյալ հերոսներից էր։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչև Ֆիզուլի։

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկորոդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։

Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսևորենք և լավ հայ լինելու պատվին արժանանանք։ Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել - ասում էր Հրաչ Մուրադյանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]