Հրաչ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հրաչ Աբրահամյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1921(1921-10-25)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էմարտ 2013 (91 տարեկանում)
Մահվան վայրԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԹեհրանի համալսարան, Փարիզի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան
Մասնագիտությունատամնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Հրաչ Արմենի Աբրահամյան (հոկտեմբերի 25, 1921(1921-10-25), Թեհրան, Իրան - մարտ 2013, ԱՄՆ), հայ ատամնաբույժ, դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1951 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Աբրահամյանը ծնվել է Թեհրանում, Արմենակ և Շուշանիկ Աբրահամյանների ընտանիքում: Ունեցել է զույգ եղբայրներ՝ Վազգեն, Բաբկեն: 1941 թվականին ավարտել է Ալբորց քոլեջը, 1945 թվականին՝ Թեհրանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1947 թվականին ուսումը շարունակել է Փարիզի համալսարանում, այնուհետև՝ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի ատամնաբուժության դպրոցում: 1951-1954 թվականներին աշխատել է Նյու Յորքի «Մեմորիալ» բժշկական կենտրոնում, 1954-2004 թվականներին՝ Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում, 1975-1990 թվականներին` դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1970 թվականից, միաժամանակ` Վաշինգտոնի կենտրոնական զինվորական հիվանդանոցի խորհրդական։ Աշխատանքները վերաբերում են ատամնաբուժության և դիմածնոտային վիրաբուժության հարցերին[1]:

Հայաստանի անկախացումից ի վեր 36 անգամ եղել է Հայաստանում, մեկ անգամ Ֆուլբրայթ կրթաթոշակով, 4 ամիս Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում կազմակերպել վերապատրաստումներ, հանդես եկել խոհրդատվություններով: Հայերեն է թարգմանել իր ատամնաբուժական գրքերը և չորս տարբեր ժամանակներում հրատարակել դրանք[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմածնոտային օրթոպեդիկ, հարատամնաբուժության ակադեմիայի անդամ, 1960
  • Ատամնաբույժների ակադեմիայի անդամ, 1967
  • Պրոթեզիստների ամերիկյան ակադեմիայի անդամ, 1971
  • Ատամնաբույժների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, 1975

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արհեստական լրիվ ատամնաշար հինգ բուժայցով: Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի դասախոսությունների շարք, Հայաստան, 2002[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Hairenik (2013-03-28)։ «Dr. Hratch Abrahamian (1921-2013)»։ Armenian Weekly։ Վերցված է 2016-10-26 
  3. «Կոհա առցանց քարտարան, Աբրահամյան, Հրաչ Արմենի»։ haygirk.nla.am։ Վերցված է 2016-10-26