Հրաչյա Քարամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Քարամյան
Ծնվել է հոկտեմբերի 10, 1909(1909-10-10)
Ծննդավայր Բռնակոթ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ կամ Երևան, Ռուսական կայսրություն
Մահացել է սեպտեմբերի 10, 1986(1986-09-10) (76 տարեկանում)
Ազգություն հայ

Հրաչյա Գրիգորի Քարամյան (1909, հոկտեմբերի 10 (հոկտեմբերի 23), գյուղ Բռնակոթ-1986, սեպտեմբերի 10, Երևան], հայ մանկավարժ, մանկավարժական գիությունների դոկտոր, պրոֆեսոր (1950)։ ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961

1932 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտը։ 1935-1946 թվականներին եղել է Բաքվում Ադրբեջանի ուսուցչական ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1950-1975 թվականներին՝ Երևանի մանկավարժական ԳՀԻ-ում սեկտորի, ապա Ա․ Ժդանովի անվան ռուսական մանկավարժական, այնուհետև Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտների մանկավարժության ամբիոնների վարիչ։ 1975-1986 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի դասախոսների վերապատրաստման ֆակուլտետում։

Աշխատությունները հիմնականում նվիրված են խորհրդային մանկավարժության մեթոդոլոգիական, երեխաների գեղագիտական դաստիարակության տեսության և մեթոդների, բարձրագույն դպրոցի մանկավարժության, մանկավարժության պատմության հարցերին։

Պարգեվատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1962

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png