Հրաչյա Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Միրզոյան
Ծնվել էմարտի 13, 1940(1940-03-13)
Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 25, 2019(2019-08-25) (79 տարեկան)
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան, Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Բանբեր Երևանի համալսարանի
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1966)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր

Հրաչյա Ղազարի Միրզոյան (մարտի 13, 1940(1940-03-13), Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 25, 2019(2019-08-25)), հայ գրականագետ, փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Միրզոյանը ծնվել է 1940 թվականի մարտի 13-ին, նախկին Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ՝ Բարեկամավան։ 1958 -1963 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1963-1966 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1989-2000 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1998-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության և 2004-2009 թվականներին՝ Երևանի պետական համալսարան փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների դեկան[2]։ 1994-1997 թվականներին աշխատել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում, 1997-2003 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1992 թվականից «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ 2011 թվականից ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահ է։ Մի շարք մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ գրքի և գրատպության պատմության փիլիսոփայական անդրադարձներ, Երևան, 2015
  • Նարեկացիագիտական հետազոտություններ, հոդվածների ժողովածու, Երևան, 2010
  • Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը, Երևան, 2006
  • Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի, Երևան, 2001
  • Критический анализ армянской философской мысли XVII века : Автореферат на соискание ученой степени д-ра филос. наук, 1984: т.л.
  • XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Երևան, 1983
  • Давид Анахт ( Непобедимый ) и армянская философская мысль 17-го века, 1980 : т.л.

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր երկու հատորով։ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ, պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- XX, 260, 1 չհ. էջ․- Որոշ ստեղծագործություններ։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայկաշեն Ուզունյան» մրցանակ՝ «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը» գրքի համար, 2008
  • ԵՊՀ ոսկե հուշամեդալ
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1970

Գիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Սիմեոն Ջուղայեցու փիլիսոփայական հայացքները», 1967 թ., Երևանի պետական համալսարան
  • Փիլիսոփայական գիտությունների դոկտոր «XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն», 1984 թ., Երևանի պետական համալսարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Միրզոյանի մասին ՀԳՄ կայքում
  2. «Հրաչիկ Ղազարի Միրզոյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Միրզոյան» հոդվածին։