Հրաչյա Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Գաբրիելյան
Ծնվել էհունիսի 14, 1919(1919-06-14)[1][2]
Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2]
Մահացել էապրիլի 4, 2003(2003-04-04)[2] (83 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Հայաստանի Առաջին Հանրապետություն,  Հայկական ԽՍՀ,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ, գեոմորֆոլոգ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1941)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հրաչյա Կարապետի Գաբրելյան (հունիսի 14, 1919(1919-06-14)[1][2], Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2] - ապրիլի 4, 2003(2003-04-04)[2], Երևան, Հայաստան[2]), հայ աշխարհագրագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Գաբրիելյանը ծնվել է 1919 թվականի հունիսի 14-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի )։ Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 17 տարեկանում ուսումը շարունակելու համար մեկնում է Մոսկվա։ Այնտեղ նա ենթարկվում է ավտովթարի, ինչի հետևանքով անդամահատում են ծնկներից ներքևի հատվածները[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Գաբրիելյանը 1941 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1970 թվականներին եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան, 1977-1988 թվականներին՝ ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Գաբրիելյանի 100-ից ավել գիտական հոդվածները վերաբերվում են ռելիեֆ առաջացնող արտածին ուժերին, հնագույն սառցապատման և հնէաշխարհագրության հիմնահարցերին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Գաբրիելյանն ավելի քան 140 գիտական աշխատանքի՝ մենագրությունների, բուհական ուսումնական ձեռնարկների, գրքերի, գիտական հոդվածների, քարտեզների հեղինակ է։ Առավել հայտնի են «Հայկական ՍՍՀ հրաբխային բարձրավանդակի հողմահարման պրոցեսները» (1962 թ․), «Գետային էրոզիան Հայկական ՍՍՀ-ում (1973 թ․), «Հողի էրոզիան և պայքարը նրա դեմ» (1974 թ․), «Անդրկովկասի բնությունը և ջրային էրոզիան» (1978 թ․) մենագրությունները, «Հիդրոլոգիա» (1963 թ․, 1967 թ․), «Լանդշաֆտների գեոքիմիա» (1968 թ․), «Կովկասի ֆիզիկական աշխարհագրություն» (1979 թ․), «Երկիր մոլորակը և նրա աշխարհագրական թաղանթը» (1983 թ․), «Երկրագնդի ջրային ոլորտը» (1987 թ․) ձեռնարկները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գաբրիելյան Հ․Կ․, Հայկական լեռնաշխարհ․ ուսումնական ձեռնարկ ձեռնարկ, Եր․, Երևանի համալս․ հրատ․, 2000, 376 էջ, Գ 124

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Գաբրիելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 636