Հրաչիկ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հրաչիկ Սարգսի Ավագյան
Ծնվել է1930, մայիսի 22
ԾննդավայրՊառավաքար, Տավուշի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություներկրաբան

Հրաչիկ Սարգսի Ավագյան (1930, մայիսի 22, Պառավաքար, Տավուշի մարզ), երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1990 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949-1954 թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը, ստացել է ճարտարագետ-երկրաբանի որակավորում «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում» մասնագիտությամբ։ 1994 թվականից ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, «Բնօգտագործման և բնապահպանության» բաժնի վարիչն է, 1980-2004 թթ. եղել է Հայաստանի գունավոր մետալուրգիայի վարչության երկրաբանահետախուզական տրեստի Ազատեկի արշավախմբի պետ, նույն տրեստի բաժնի վարիչ, 1954-1992 թթ.` Հայաստանի Հանրապետության վարչության համամիութենական տնտեսագիտական միության նախագահի տեղակալ։ 1976-1980 թթ. աշխատել է Հայաստանի Երկրաբանական Վարչության արշավախմբում՝ որպես երկրաբան Հանքավանի երկրաբանահետախուզական պարտիայում (1954-1956 թթ.), Ղազմայի արշավախմբի գլխավոր ինժեներ՝ տեխնիկական ղեկավար (1956-1959 թթ.), Սարիգյուղի բենթոնիտային կավերի հետախուզական պարտիայի պետ (1960-1963 թթ.), Արևիսի ոսկու հանքավայրի հետախուզական պարտիայի պետ (1964 թ.), Սիսիանի երկրաբանական արշավախմբի պետ (1965-1970 թթ.), Ալժիրի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության խորհրդային երկրաբան մասնագետների խմբի ղեկավար (1970-1971 թթ.), Հայաստանի բնական ցեոլիտների որոնողական արշավախմբի պետ (1972-1975 թթ.), Իջևանի քարածխի հանքաերևակման հետախուզական արշավախմբի գլխավոր երկրաբան (1975-1977 թթ.)[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ՀՀ հանքային պաշարների երկրաբանությանը և տեղաբաշխման խնդիրներին։ Հայտնաբերել և հետախուզել է Սարիգյուղի բենթոնիտային կավերի, Նոյեմբերյանի ցեոլիտների հանքավայրերը[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները։ Ե., 2002 թ.
  • Հայաստանի հանքահումքային ռեսուրսները։ Օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2004 թ., 431 էջ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]