Հրաշք ջրաղացը
| Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
|---|---|
| Ժանր | հեքիաթ |
| Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
| Հնչյունավորում | Բորիս Չիրկով, Գեորգի Միլյար և Նիկոլայ Ալեքսանդրովիչ |
| Բեմադրող նկարիչ | Պյոտր Նոսով |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Թվական | 1950 |
«Հրաշք ջրաղացը» (ռուս.՝ Чудо-мельница), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում` 1950 թվականին, ռուսական ժողովրդական «Ջրաղացաքարը» հեքիաթի մոտիվներով։ Մուլտֆիլմը սովորեցնում է, որ ագահությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ բլրի վրա` աղքատ խրճիթում, ապրում էին ալեհեր պապիկը, Վասկա կատուն և Պետյան` կախարդական աքաղաղը: Նրանք շատ թշվառ կյանքով էին ապրում, իրենց դաշտից մի քիչ հաց էին հավաքում: Եվ մի օր հանկարծ հորդառատ անձրև սկսեց կայծակով և ամպրոպով, երկար հեղեղեց և ծածկեց ճանապարհները: Ծերուկին հյուր եկան նապաստակը, սկյուռիկը և արջուկը:
Այդտեղ պապիկը տեսավ` ալյուրը վերջացել է: Հացահատիկ կար, բայց այն հնարավոր չէր աղալ: Պետյան խոսող աքաղաղ էր, և պապիկին ասաց, որ այդտեղից ոչ հեռու մի հիասքանչ լեռ կա և եթե նրանից ամբողջ սրտով խնդրի, լեռը իրեն ջրաղացաքար կտա: Ծերուկն այդպես էլ արեց: Պապիկը վերցրեց ջրաղացաքարը և դրանից ջրաղաց սարքեց, դրա մեջ լցրեց սերմերը և այն գործի դրեց ասելով հետևյալ բառերը`
- «Շարժե՛ք, շարժե՛ք թևերը, տվե՛ք նրանց ուժ ու եռանդ, երկու անբաժան ընկերներ ջրաղացաքարերին»:
Ջրաղացը սկսեց պտտվել, ու նրա միջից ոչ թե ալյուր էր թափվում այլ պատրաստի կարկանդակ: Սկսեցին նրանք ջրաղացին գովելով կարկանդակներ ուտել: Նրանց կողքով անցնում էր թագավոր Անդրոսը: Թագավորը` երկար քթով, ագահ ձեռքերով, աչքերը նախանձոտ մարդ էր: Տեսնելով խրճիթը` կանգնեցրեց կառքը և հրամայեց իրեն հյուրասիրել աղ ու հացով: Պապիկը ջրաղացը գործի դրեց և հյուրասիրեց թագավորին: Իսկ ագահ թագավորը գողացավ ծերուկի կախարդական ջրաղացը և հեռացավ այդտեղից: Աքաղաղ Պետյան թռչեց նրա հետևից, հասավ մինչև պալատ, նստեց պարսպի վրա և բղավեց.
- «Դո՛ւ գող-ավազակ, մեր ջրաղացը հետ տո՛ւր, հակառակ դեպքում կկտցահարեմ, կճանկեմ քիթդ և վատ կլինի, այդպես էլ իմացի»:
Անդրոս արքան հրամայեց իր ծառաներին բռնել աքաղաղին և խեղդել նրան ջրհորում: Ծառաները այդպես էլ արեցին: Սակայն աքաղաղը իրեն չկորցրեց. ամբողջ ջրհորի ջուրը խմեց, դուրս եկավ, նորից սկսեց բղավել և սպառնալ: Արքան հրամայեց վառարանը վառել և աքաղաղին գցել վառարանը: Սակայն աքաղաղը այստեղ էլ իրեն չկորցրեց. նա կրակը հանգցրեց այն ջրով, որը խմել էր ջրհորում, դուրս եկավ վառարանից և հետո ծխնելույզով ներխուժեց արքայի հյուրասենյակ: Աքաղաղը ամբողջությամբ սևացել էր, ծխնելույզով թռչեց արքայի հետևից, սկսեց կտցահարել նրան, ճանկեց ջրաղացը և թռչեց ծերուկի մոտ: Արքա Անդրոսը նրա հետևից ընկավ և կամրջից ընկավ գետը, հավանաբար մահացավ: Տեսնելով Անդրոս արքայի ընկնելը` պապիկը այսպես արտահայտվեց`
- «Չարագործը արժանի է տանջանքների, և դա թող դաս լինի բոլոր ավազակների համար»։
Այդ օրվանից առանց ինչ-որ դժվարություն տեսնելու` ընկերների հետ հաշտ ու համերաշխ ապրեց ծերուկը:
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Սցենարի հեղինակ | Միխայիլ Բուլատով |
| Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
| Բեմադրող-նկարիչ | Պյոտր Նոսով |
| Բանաստեղծական տեքստերի հեղինակ | Միխայիլ Վոլպին |
| Կոմպոզիտոր | Թամարա Պոպատենկո |
| Օպերատոր | Ելենա Պետրովա |
| Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
| Ռեժիսորի օգնականներ | Բորիս Պետին, Նաիլ Դրագունով |
| Նկարչի օգնական | Վալենտինա Վասելչակովա |
| Տեխնիկական մասով օգնական | Կ․ Ապեստինա |
| Մոնտաաժի մասով օգնական | Վ․ Եգորովա |
| Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ֆաինա Եպիֆանովա, Ռոման Դավիդով, Դմիտրի Բելով, Նիկոլայ Ֆյոդորով, Լամիս Բրեդիս, Իգոր Պոդգորսկի, Իոսիֆ Ստարյուկ, Վ․ Յուկին |
| Դեկորատոր-նկարիչներ | Գալինա Նևզորովա, Կոնստանտին Մալիշև, Դմիտրի Անպիլով |
| Դերերը հնչյունավորել են | Բորիս Չիրկով՝ պապիկ, Գեորգի Միլյար՝ թագավոր Անդրոս, Նիկոլայ Ալեքսանդրովիչ՝ աքաղաղ, Գեորգի Վիցին՝ աքաղաղ (մեկ արտահայտություն) |
Վերահնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուլեն Բալմուսով՝ պապիկ
- Վիտալի Օվանեսով՝ արջուկ
- Վլադիմիր Կոնկին՝ աքաղաղ
- Ժաննա Բալաշովա՝ նապաստակ, սկյուռիկ
- Բորիս Տոկարև՝ ոզնի
- Ալեքսանդր Կոտով՝ Վասկա կատու, թագավոր Անդրոս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 978-5-9265-0319-4. . с.700
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հրաշք ջրաղացը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|