Հրաշք Հուդզոնի վրա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաշք Հուդզոնի վրա
անգլ.՝ Sully և բրիտանական անգլերեն՝ Sully: Miracle on the Hudson[1]
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Ավստրալիա
Ժանրդրամա[2][3], կենսագրական ֆիլմ և գրքերի էկրանավորում
ՀիմքHighest Duty?
Թվականդեկտեմբերի 1, 2016[4][5], սեպտեմբերի 9, 2016[6], նոյեմբերի 30, 2016[6], սեպտեմբերի 8, 2016[6][7], դեկտեմբերի 2, 2016 և 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔլինթ Իսթվուդ[2][8]
ՊրոդյուսերՔլինթ Իսթվուդ և Ֆրենկ Մարշալ[9]
Սցենարի հեղինակԹոդդ Կոմարնիցկիյ
ԴերակատարներԹոմ Հենքս[10][8][9], Լորա Լիննի[10][8][9], Աննա Գան[10][8][9], Աարոն Էքհարթ[10][9], Սեմ Հանտինգտոն[10][9], Շեյն Ալլեն[11][9], Օթըմ Ռիզեր[9], Ջեյմի Շերիդան[9], Հոլթ ՄակՔալանի[9], Ջերի Ֆերարա[9], Մաքս Ադլեր[9], Վալերի Մահաֆեյ[9], Ջեֆֆ Կոբեր[9], Մայք Օ’Մելի[9], Քրիս Բաուեր[9], Գարի Վիքս[9], Ջերեմի Լյուկ[9], Ռոբերտ Պրալգո[9], Էնն Կյուսակ[9], Մայքլ Ռափափորթ[9], Ջեֆրի Նորդլինգ[9], Քերրի Ռոսսալ, Pascal Yen-Pfister?[9], Քրիստոֆեր Քարրի[9], Բլեյք Ջոնս, Մոլի Հեգան, Patch Darragh?, Ուեյն Բաստրուփ, Մոլլի Բեռնարդ, Քեթի Կուրիկ և Դևիդ Լեթերման
ՕպերատորԹոմ Ստերն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք[12], Հյուսիսային Կարոլինա[12], Gwinnett Technical College?[12] և Ատլանտա[12]
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն96 րոպե
Բյուջե60 000 000 $
Շահույթ240 797 623 $[13] և 125 070 033 $[14]
Պաշտոնական կայքէջ
 Sully (film) Վիքիպահեստում

«Հրաշք Հուդզոնի վրա» (անգլ.՝ Sully), ռեժիսոր և համապրոդյուսեր Քլինթ Իստվուդի և սցենարիստ Թոդ Կոմարնիկի ամերիկյան կենսագրական դրամատիկական ֆիլմ, որը պատմում է US Airways-1549 չվերթի և Սալի մականունով Չեսլի Սալենբերգերի մասին։ Հիմնված է Սալենբերգերի և Ջեֆրի Զասլոուի «Բարձրագույն պարտք։ Իսկապես կաևորի իմ փնտրտուքը» ինքնակենսագրականի վրա։

Գլխավոր դերակատարները Թոմ Հենքսը, Աարոն Էկհարտը և Լորա Լինին են։ Ֆիլմը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Warner Bros. կինոընկերության կողմից սովորական և IMAX կինոթատրոնների համար[15]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, ինչ կատարվել է 2009 թվականի հունվարի 15-ին, անվանում են «Հրաշք Հուդզոնի վրա»։ Այդ օրը Cactus 1549 չվերթի հրամանատար Չեսլի Սալենբերգերը Airbus A320 ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի Հուդզոն գետի սառը ջրերի վրա։ Ինքնաթիռում գտնվող 155 մարդկանցից ոչ ոք չի զոհվել։ Չնայած մարդկանց և ԶԼՄ-ների հիացմունքին` սկսվեց հետաքննություն, որը վտանգի տակ էր դնում Սալենբերգերի վարկանիշը և երկարամյա կարիերան։

Դժգոհության էությունն այն էր, որ թռիչքի համակարգչային մոդելը ցույց էր տալիս, որ թռչունների հետ բախումից հետո, որը երկու շարժիչները շարքից հանել էր առավելագույն ցածր բարձրության վրա, օդաչուները կարող էին ինքնաթիռը կայանել մոտակա երկու օդանավակայաններից մեկում՝ առանց ուղևորների կյանքի վտանգի առկայության։ Քաղաքացիական ինքնաթիռների վայրէջքը ջրի վրա մեծ ռիսկային երևույթ է, որը գրեթե երբեք առանց զոհերի տեղի չի ունեցել։ Կատարվածը հետազոտողների հանձնաժողովը սխալ էր թույլ տվել. հաշվարկները կատարվել էին թռչունների հետ բախումից անմիջապես հետո և ժամանակ չէր հատկացվել հնարավոր վայրէջքի տեղի մասին համաձայնության և որոշումներ ընդունելու վրա։ Վերջին հաշվարկները լիովին արդարացրին օդաչուների կատարած որոշման ճշմարտացիությունը։ Հուդզոնի սառցե ջրերի վրա վայրէջք կատարելուց հետո փրկարարական աշխատանքները տևել են 24 րոպե, ինչի արդյունքում չվերթի ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը փրկվել են։ Սալենբերգերը արդարացվել է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 85% է` հիմնված 324 քննադատների կարծիքների վրա, իսկ միջին գնահատականը 10-ից 7,22 միավոր է[16]։ Metacritic կայքում վարկանիշը 100-ից գնահատվում է 74 միավոր՝ հիմնված 46 գրախոսությունների վրա[17]։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016` ԱՄՆ-ի կինոքննադատների կարծիքով այն տարվա լավագույն 10 ֆիլմերից է

2017` «Օսկար» մրցանակի վկայագրում՝ որպես ձայնային լավագույն մոնտաժ (Ալան Ռոբերտ Մյուրեյ, Բաբ Ասման)

2017` «Քննադատների ընտրություն» մրցանակի 4 վկայագրում. լավագույն ֆիլմ, լավագույն տղամարդու դեր (Թոմ Հենքս), լավագույն հարմարեցված սցենար (Թոդ Կոմարնիկի), լավագույն մոնտաժ (Բլյու Մյուրեյ)

2017` «Արբանյակ» մրցանակի 3 վկայագրում. լավագույն տղամարդու սեր (Թոմ Հենքս), լավագույն հարմարեցված սցենար (Թոդ Կոմարնիկի), լավագույն վիզուալ էֆեկտներ (Մայքլ Օուենս, Մարկ Քրտիս, Բրայան Լիտսոն, Իեն Դյուբերկ)

2017` Ճապոնոկան կինոակադեմիայի մրցանակ, անվանակարգը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշք Հուդզոնի վրա (ֆիլմ)» հոդվածին։