Հրաշագործի երրորդ կանոնը /Կղերականության պաշտպանները/

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաշագործի երրորդ կանոնը /Կղերականության պաշտպանները/
Blood of the Fold
ՀեղինակԹերրի Գուդկայնդ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրֆանտաստիկ վեպ
Կազմված էQ19060193?
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՃշմարտության թուրը
ՆախորդՀրաշագործի երկրորդ կանոնը
ՀաջորդՀրաշագործի չորրորդ կանոնը կամ Քամիների տաճարը
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչTor Books
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 15, 1996

«Հրաշագործի երրորդ կանոնը», Թերրի Գուդկայնդի «Ճշմարտության սուրը» էպիկական շարքի երրորդ նովելը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան նովելի բուն գործողությունները՝ Ռիչարդ Ռալը (նովելի գլխավոր հերոսը) արդեն տեղյակ է, որ վերջին երեք հազար տարվա ընթացքում ծնված միակ հրաշագործն է, ով օժտված է հրաշագործության երկու կողմերով միաժամանակ՝ արարման և կործանման հրաշագործություններով։

Այն բանից հետո, երբ Ռիչարդը նախորդ նովելում վերացնում է Հին և Նոր Աշխարհները բաժանող սահմանը, Հին Աշխարհի զավթիչները ներխուժում են Նոր Աշխարհ, և սկսվում է պատերազմ Հին Աշխարհի մոլեռանդ կղերական զավթիչների և ողջ Նոր Աշխարհի միջև հանուն հրաշագործության․ Հին Աշխարհի կայսերական միաբանությունը պայքարում է ընդդեմ մոգության՝ առաջնորդվելով «Աշխարհն առանց հրաշագործության» կարգախոսով։

Կայսերական միաբանությունը պատվիրակություններ է ուղարկում Նոր Աշխարհի բոլոր երկրներ՝ առաջարկելով միանալ իրեն, հակառակ դեպքում հիմնովին ոչնչացնում է այդ քաղաքները։

Նրանց դիմակայելու նպատակով Ռիչարդը ստիպված է դիմել նման քայլի՝ առաջարկելով Նոր Աշխարհի բոլոր երկրներին ընդգրկվել դ՛Հարայի Մեծ Տերության կազմում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը սկսվում է Մարգարեների պալատում, որտեղ բոլորը սգում են Նաթան Ռալի եւ Անելինա Ալդուրենի անժամանակ մահը: Իսկ այդ նույն ժամանակ Նաթանն ու Էնը փախուստի են դիմում Մարգարեների պալատից՝ կեղծելով իրենց մահը, քանի որ կրկին փորձում են անել այնպես, որ իրենց ծանոթ մարգարեություններն իրականանան։ Էնի մահը լույսի քույրերի համար այլ նշանակություն ևս ուներ․ Էնը նրանց գլխավորն էր, և նրա մահից հետո պետք է նոր առաջնորդ ընտրվեր քույրերի համար։ Թաղումից հետո բոլոր քույրերը Մարգարեների պալատի գլխավոր դահլիճում տեսնում են հրաշագործությամբ արարված ճառագայթների բույլ, որտեղ հենց կենտրոնում գտնվում է Էնի մատանին, այն վերցնողը պետք է դառնա առաջնորդ։ Միայն Վերնան է կարողանում մտնել ճառագայթների փնջի մեջ և վերցնել մատանին՝ դառնալով լույսի քույրերի նոր առաջնորդը։

Ռիչարդը հասնում է Էյդինդրիլ, գնում Խոստովանամայրերի դղյակ, որտեղ նրա վրա են հարձակվում մրիզվիզները՝ մարդու մարմնով և մողեսի գլխով հրեշները, որոնք անտեսանելի են շնորհիվ իրենց թիկնոցների։ Նրանց ներկայությունը միայն Գրաչն է զգում և օգնում է Ռիչարդին հաղթել նրանց։ Ռիչարդը որոշում է գնալ դ՛Հարայի Ժողովրդական Պալատ և պաշտոնապես նորկայանալ ժողովրդին ու զորքին որպես նոր տիրակալ Ռալ։ Ճանապարհին Ռիչարդին հանդիպում է կայսերական միաբանության պատվիրակություններից մեկը և փորձում գերել նրան, սակայն անհաջողության է մատնվում, քանի որ այդ նույն ժամանակ նրան որպես գերի «ձերբակալում» են դ՛Հարայի երկու զինվոր՝ Ուլիկը և Իգանը, և չորս մորդ-սիթ՝ Կարան, Բերդինան, Ռայնան և Հոլլին։ Երբ կայսերական միաբանության խումբը հեռանում է, զինվորներն ու մորդ-սիթերը շատ անսպասելիորեն ծնկի են գալիս Ռիչարդի առջև և հավատարմության երդում տալիս նրան։ Մորդ-սիթերը ասում են Ռիչարդին, որ դ՛Հարայի բոլոր բնակիչները, այդ թվում նաև իրենք, օժտված են յուրահատում կապերով Ռալերի ընտանիքի հետ, և այդ կապը փոխանցվում է սերնդե սերունդ․ Դարկեն Ռալից հետո կապը անցել է Ռիչարդին։ Ապա մորդ-սիթերը Ռիչարդին ասում են դ՛Հարայի զորքի կարգախոսը․ «Զորքը երկաթ է ընդդեմ երկաթի, իսկ Լորդ Ռալը՝ մոգություն ընդդեմ մոգության»։

Ռիչարդը մորդ-սիթերի ուղեկցությամբ գնում է դ՛Հարական զորքերի հրամանատար Ռայբիխի մոտ, ով միայն այն ժամանակ է իրոք հավատում, որ Ռիչարդը հրաշագործ է, երբ Ռիչարդը և մորդ-սիթերը կարողանում են կասեցնել մրիսվիզների հերթական հարձակումը, որի ժամանակ, սակայն, զոհվում է Հոլլին։

Մինչ Ռիչարդը փորձում է միավորել ողջ Նոր Աշխարհը դ՛Հարայի կազմում, բոլորը վստահ են, որ Մեծն Խոստովանամայր Կէլեն Ամնելը մահացել է։ Սակայն կայսերական միաբանության կողմնակից Տոբիաս Բրոգանը այդ առումով կասկածներ ունի։ Նրա քույր Լունետտան օժտված է սուտը բացահայտելու կարողությամբ, ով էլ ասում է եղբորը, որ Կէլենի մահվան մասին լուրերը սուտ են։ Բրոգանը փորձում է ամեն կերպ գտնել և սպանել Կէլենին՝ հանուն Հին Աշխարհի նսեմ գաղափարների։

Ռիչարդը բոլորին հայտարարում է, որ կամ անվերապահորեն պետք է միանան դ՛Հարային, կամ էլ ենթարկվեն Հին Աշխարհի հարձակումներին։ Նա ասում է նաև, որ որևէ մեկին արտոնյալ կարգավիճակ չի տրամադրվելու, բոլորը պետք է մտնեն դ՛Հարայի կազմ նույն պայմաններով, սակայն ով այժմ համաձայն չի, այլ հետո միայն կորոշի միանալ իրենց, առավել անբարենպաստ պայմաններով է մտնելու դ՛Հարայի կազմ՝ վճարելով ավելի բարձր հարկեր։ Ապա Ռիչարդը հայտարարում է, որ Գալեա կոչվող պետությունն արդեն միացել է դ;Հարային, և ինքը պատրաստվում է ամուսնանալ Գալեայի թագուհու հետ։ Գալեայի թագուհին Կէլենն է, սակայն մարդիկ նրան ճանաչում են միայն որպես Գալեայի թագուհի՝ մոռանալով, որ նա նաև խոստավանամայր է։ Ապա Ռիչարդը նաման է գրում Կէլենին և Գրաչի միջոցով ուղարկում նամակը, որում բացատրում է իր քայլերի դրդապատճառները։

Մարգարեների պալատում Վերնան եւ Ուորենը այցելում են քույր Սիմոնային, որը լույսի քույր է և գտնվում է հիվանդանոցում, քանի որ խենթ է համարվում: Նա ասում է Վերնային, որ համաձայն հնագույն մարգարեություններին՝ կայսերական միաբանության առաջնորդ Ջեգանը երազների միջով քայլող է (օրիգինալ տեքստում՝ dreamwalker)՝ կախարդական զենք՝ ուղղված մարդկության դեմ, որը ստեղծվել է դեռևս երեք հազար տարի առաջ հրաշագործների միջև ծավալված Մեծ պատերազմի տարիներին։

Տոբիաս Բրոգանը քրոջ հետ միասին փախուստի է դիմում դ՛Հարայի ժողովրդական պալատից և ուղևորվում Գալեա, քանի որ կասկածում է, որ Գալեայի թագուհին հենց Մայր խոստովանամայրն է։ Փախուստը հաջողվում է շնորհիվ մրիզվիզների, որոնք, հիմնվելով իրենց անտեսալելի լինելու հանգամանքի վրա, սպանում են Բրոգաններին հսկող դ՛հարական զինվորներին։

Նախքան փախուստի դիմելը Բրոգանը և նրա քույր Լունետտան սիրային թուրմ են խմեցնում Ռիչարդին, ապա պաշարում են Քելթոնի դուքս և դքսուհի Լումհելցներին, սպանում են դուքսին, իսկ նրա կնոջը՝ դքսուհի Կատերինա Լումհոլցին կախարդելով՝ փորձում են նրա միջոցով սպանել Ռիչարդին։

Բերդինան, անտեղյակ լինելով կատարվածից, դքսուհի Լումհոլցին ներկայացնում է Ռիչարդին: Վերջինս այնպես է տարվում դքսուհով, որ կորցնում է սեփական գործողությունների նկատմամբ հսկողությանը և համաձայնվում, որ դքսուհի Լումհոլցը մնա պալատում որպես հյուր։ Դքսուհին, ավելի ևս գերելով Ռիչարդին, ստորագրում է Քելթոնի կապիտուլյացիայի մասին փաստաթղթերը և հրապարակավ Քելթոնը համարում դ՛Հարայի մի մասը։

Իսկ այդ ժամանակ Մարգարեների պալատում Ուորենը բացահայտում է, որ ինքը մարգարե է և հայտարարում է իր առաջին մարգարեությունը, որտեղ նա խոսում է «մարգարեների պալատուի կործանման» մասին:

Խավարի վեց քույրերը՝ Ուլիսիայի գլխավորությամբ հասնում են կայսր Ջեգանի ճամբար, որտեղ տեսնում են գերված ոչ միայն խավարի քույրերին, այլ նաև լույսի քույրերին՝ բոլորը կայսր Ջեգանի ենթակայության տակ։ Ջեգանը կարողանում է ներթափանցել մարդկանց մտքեր՝ կառավարելով դրանք և ստիպելով շարժվել իր կամքով։ Դեռևս տեղյակ չլինելով, որ չեն կարող դիմակայել կայսեր Ջեգանին, խավարի վեց քույրերը փարձում են ոչնչացնել Ջեգանին սակայն ենթարկվում են անասելի տանջանքների նրա կողմից և որպես պատիժ՝ նրանց ուղարկում են կայսերական միաբանության անթիվ-անհամար զորքերի վրաններ, որպեսզի նրանք բավարարեն զինվորների ամեն տեսակի ցանկություններ։ Ջեգանն իր մոտ է պահում միայն քույր Մելիսային, քանի որ նրան համարում է բոլորից գրավիչ, և ստիպում է բավարարել իր մարմնական և այլ ցանկությունները։

Խոստովանատուների պալատում Ռիչարդը, հասկանալով, որ անզոր է դքսուհի Լումհոլցի հմայքի դեմ, հրահանգում է զինվորներին ոչ ոքի թույլ չտալ մտնել իր սենյակ, սակայն դքսուհին խաբեությամբ ներս է մտնում, շշմեցնում Ռիչարդին՝ փորձելով սեռական կապ ունենալ նրա հետ, ապա սպանել նրան։ Բայց Ռիչարդն իր մոգության շնորհիվ հասկանում է, որ ինչ-որ բան դքսուհու պահվածքում այն չէ, ապա տեսնում է դքսուհու վնասված կուրծքը։ Այն պահին, երբ Կատերին Լումհոնցը փորձում է դանակով հարվածել Ռիչարդին, սենյակ է ներխուժում մի մրիսվիզ և մեջտեղից կիսում դքսուհուն՝ փրկելով Ռիչարդին։ Ռիչարդը կանչում է իր քիկնապահ երեք մորդ-սիթերին, հրամայում է նրանց հանել հագուստը և նկատում է, որ Բերդինայի մի կուրծքը ևս վնասված է ճիշտ դքսուհու կրծքի նման։ Բերդինան փորձում է սպանել Ռիչարդին, քանի որ ևս կախարդված է նույն եղանակով, սակայն հարվածելով Ռիչարդին Էյջիլով, կանգ է առնում, քանի որ իր էյջիլը մոգական կապերով կապված է Ռալերի առաջնորդի հետ։ իչարդը չի պաշտպանվում նրա հարձակում, այլ թողնում է Բերդինային ինքնուրույն թոթափել մոգության կապերը։ Երբ կախարդանքն անցնում է, և Բերդինան գիտակցում է, որ Ռիչարդին պաշտպանելու փոխարեն փորձել է սպանել նրան, ծնկում է Ռիչարդի առաջ՝ խնդրելով սպանել իրեն, սակայն փոխարենը ներում է ստանում, ինչը զարմացնում է բոլոր մորդ-սիթերին, քանի որ նրան միշտ համարվել են Ռալերի ստրուկները և ենթարկվել են դաժան վերաբերմունքի բոլոր տիրակալ Ռալերի կողմից։ Բերդինան լցվում է մեծ հարգանքով Ռիչարդի հանդեպ և երդվում ընդմիշտ ծառայել նրան հավատարմությամբ սեփական կամքով։

Էյդինդրիլում Ռիչարդն ու Բերդինան գնում են Հրաշագործների պալատ, որտեղ տարիներ շարունակ ոչ ոք չի ապրել, և փորձում են գտնել որևէ միջոց՝ երազների միջև քայլողից պաշտպանվելու համար։ Նրանց առաջնորդում է Ռիչարդին փրկած մրիսվիզը։ Նրան հասնում են մի սենյակ, որտեղ գտնում են վաղուց մահացած մարդու դիակ, ապա տեսնում են, որ նա օրագիր է վարել։ Օրագիրը վերցնելով՝ Ռիչարդն ու Բերդինան հետ են գալիս Խոստովանամայրերի պալատ։

Առաջնորդ Վերնան արթնանում է վանդակում և տեսնում, որ գերի է Ջեգանի բանակում։ Նրա միջոցով Ջեգանը փորձում է պարզել ինչպես կործանել Ռալերի հետ կապը, քանի որ Ռալերին հավատարմության երդում տված մարդիկ պաշտպանված են իրենից, նրանց մտքերի մեջ հնարավոր չէ ներխուժել, և նրանց չի կարելի կառավարել։ Իսկ Վերնային պետք է ենթարկել տանջանքների հնարավոր բոլոր միջոցներով։

Պայմանավորված Քելթոնի դքսուհու մահով՝ Ռիչարդը Գալեայի թագուհի Կէլենին հայտարարում է նաև Քելթոնի թագուհի, քանի որ Քելթոնը արդեն դ՛Հարայի մասն էր։ Ապա Կէլենին պաշտպանող կախարդանքը կորցնում է ուժը, բոլորը հիշում են, թե ով է նա իրականում, իսկ Ռիչարդը չի պատկերացնում, թե ինչն է ծառայել դրա պատճառը։ Ուստի Ռիչարդը ուղարկում է թիկնապահներ՝ պաշտպանելու համար Կէլենին։ Ապա Ռիչարդը կարողանում է Սիլֆիդայի օգնությամբ հասնել Մարգարեների պալատ և ազատել Կէլենին գերությունից՝ փոխարենը թույլ տալով, որ խավարի վեց քույրերը՝ Ուլիսիայի գլխավորությամբ, երդվեն իրեն հավատարմությամբ և այդպիսով ազատվեն Ջեգանի ազդեցությունից։ Կէլենին պաշտպանող կախարդանքն ուժը կորցրել է, քանի որ Տոբիաս Բրոգանը ճանաչել և գերի է վերցրել նրան՝ տանելով Մարգարեների պալատ և հանձնելով խավարի քույրերին։ Կէլենին, ռադա-խան կոչվող վզկապ հագցնելով, ստիպում են անվերապահորեն ենթարկվել բոլորին, մինչ կժամանի կայսր Ջեգանը և կորոշի՝ ինչպես վարվել մայր խոստովանամոր հետ։ Ապա Ռիչարդը պարզում է, որ մրիսվիզների գլխավորը, այսպես կոչվող «մայրը» փորձում է ազատվել իր բանտից՝ աշխարհը լցնելով իր նման հրեշներով։ Ռիչարդը ոչնչացնում է նրա բոլոր չծնված զավակներին, ապա հաղթում նաև նրան։ Այդ պայքարին մասնակցում է նաև խավարի քույր Մելիսան, ով երդվել էր սպանել Ռիչարդին և լողանալ նրա արյան մեջ։ Ռիչարդը պարտության է մատնում նաև նրան։ Ապա նրանք Կէլենի հետ միասին վերադառնում են դ՛Հարա և փորձում վերականգնել բոլոր վնասները, որոնք հասցրել էին կայսերական միաբանության կողմնակիցները։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշագործի երրորդ կանոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշագործի երրորդ կանոնը հետևյալն է.

Aquote1.png Կիրքը ղեկավարում է բանականությունը։
- Chapter 43, pg number varies, U.S. hardcover edition
Aquote2.png

Կանոնը մեկնաբանվում է այսպես․ առաջնորդվելով միայն ցանկություններով՝ մարդիկ հաճախ սխալ ընտրություն են կատարում կամ գալիս են ցանկալի եզրահանգումների՝ անտեսելով ճշմարտությունը։ Կարելի է չնկատել իրականությունը, գործել՝ առաջնորդվելով միայն կրքերով և ցանկություններով, սակայն այդպես վարվելով երբեք չի կարելի խուսափել հետևանքներից։ Դատողություններ և քայլեր կատարելիս պետք է վստահել միայն բանականությանը, չանտեսել իրականությունը, չկառուցել պատկերացումներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]