Հրանտ Մարգուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Մարգուլով
Ծնվել էսեպտեմբերի 16, 1927(1927-09-16) (96 տարեկան)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1954) և Գազպրոմ ՎՆԻԻԳԱԶ (1966)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1966)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Հրանտ Ջավանշիրի Մարգուլով (սեպտեմբերի 16, 1927(1927-09-16), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), նավթի և գազի բնագավառի հայազգի գիտնական։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1966), պրոֆեսոր (1996): Ուզբեկստանի վաստակավոր ճարտարագետ (1967): ՌԳԱ պատվավոր անդամ։ Միջազգային վառելիքաէներգետիկական ընկերակցության նախագահ, «Էներգետիկա և քաղաքացիական հասարակություն» կենտրոնի տնօրեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Մարգուլովը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 16-ին, Բաքու քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Ադրբեջանի արդյունաբերության ինստիտուտի «Նավթային և գազային ոլորտների երկրաբանություն և հետազոտություն» ֆակուլտետը, 1966 թվականին՝ ՎՆԻԻգազին կից ասպիրանտուրան։ 1955-1959 թվականներին աշխատել է «Օրջոնիկիձենավթ» վարչությունում, 1959-1966 թվականներին՝ «Բուխարնավթգազ» միավորման պետ, 1966-1973 թվականներին՝ ԽՍՀՄ «Գազարդ» նախարարության տեխնիկական վարչության գլխավոր ճարտարագետ, 1973-1978 թվականներին եղել է պլանատնտեսագիտական վարչության պետ, 1978-1986 թվականներին՝ ԽՍՀՄ գազի արդյունաբերության, 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի բյուրոյի առաջին փոխնախագահ, 1991 թվականից՝ Միջազգային վառելիքաէներգետիկական. ընկերակցության (Մոսկվա) նախագահ[2]։

Շուրջ 80 գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են նավթի, գազային և գազախտուցքային հանքավայրերի մշակման ու արդյունաբերական շահագործման խնդիրներին[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ
  • Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Վառելիքաէներգետիկ համալիրների միջազգային ակադեմիայի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքներ և ինժեներական մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Грант Джаванширович Маргулов». www.gazprom.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Маргулов Рантик (Грант) Джаванширович | РГУ нефти и газа (НИУ) имени И.М. Губкина». www.gubkin.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 61։
  4. «Нефть России : журнал «Нефть России» : номер № 4, АПРЕЛЬ 2012». www.oilru.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.