Jump to content

Հրանտ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Ղազարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1930(1930-01-06)
ԾննդավայրԳանձակ, Q121781823?, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 21, 2014(2014-01-21) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1953)
Մասնագիտությունթարգմանիչ, հրատարակիչ և խմբագիր
Աշխատավայր«Հայաստան» հրատարակչություն

Հրանտ Հովհաննեսի Ղազարյան (հունվարի 6, 1930(1930-01-06), Գանձակ, Q121781823?, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 2014(2014-01-21), Երևան, Հայաստան), հայ հրատարակիչ-խմբագիր, թարգմանիչ։ Մշակույթի վաստակավոր գործիչ (1971 թվական)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1953 թվական)։

1954-1991 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966-1976 թվականներին՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 1976-1991 թվականներին՝ տնօրեն։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալ-Խուրի Իսկանդեր։ Ձիթենի.- Երևան։ Հայպետհրատ, 1960.- 16 էջ.- Բովանդ-ից՝ Շնիկը;; Աքաղաղը։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ.- Բովանդ-ից՝ Օշարին Լև. Թեյախոտը; Վինոկուրով Եվգենի. «Մեծ ու թախծալի խոսքեր են ասել…»; Համլետ։
  • Յակովլև Ալեքսանդր։ Կյանքի նպատակը։ (Ավիակոնստրուկտորի նոթեր).- Երևան։ Հայաստան, 1972.- 778 էջ։
  • Շահումյան Լև։ Կամո։ Պրոֆեսիոնալ ռևոլյուցիոներ Ս. Ա. Տեր-Պետրոսյանի կյանքը և գործունեությունը.- Երևան։ Հայպետհրատ, 1962.- 391 էջ։
  • Սովետական Ուզբեկստանի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 175 էջ.- Բովանդ-ից՝ Բաբաև Մամառասուլ; Զունանովա Սաիդա։
  • Ստեպանովա Ե. Ա. Ֆրիդրիխ Էնգելս։ 2-րդ լրացված հրատ.- Երևան։ Հայպետհրատ, 1960.- 343 էջ։
  • Ստուչենկո Անդրեյ։ Մեր նախանձելի ճակատագիրը.- Երևան։ Հայաստան, 1966.- 370 էջ.- (Ռազմական հուշեր)։
  • Վրացական պոեզիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1983.- 438 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Աբաշելի Ալեքսանդր. Անտառում։
  • Տարախովսկայա Ելիզավետա։ Լուսինն ու ծույլը.- Երևան։ Հայպետհրատ, 1962.- 8 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։