Հրանտ Էլչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Էլչյան
Ծնվել էհունվարի 1, 1950(1950-01-01) (74 տարեկան)
ԾննդավայրԳեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1975) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1970)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Հրանտ Լորիսի էլչյան (հունվարի 1, 1950(1950-01-01), Գեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ[1], Հայաստանի նկարիչների միության անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Էլչյանը ծնվել է 1950 թվականին։ 1967 թվականին ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1967- 1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1970 թվականին ընդունվել և 1975 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը։ 1967-1975 թվականներին համատեղել է ուսումը Երևանի Գեղարվեստի ստուդիայում։ 1975-1996 թվականները եղել է ուսուցիչ Կապանի թիվ 6 դպրոցում։ 1986 թվականին ստացել է ավագ ուսուցչի որակավորում։ 2002 թվականից Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս է։

1991 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Փոքր պատմվածքներ է տպագրել մամուլում՝ «Դառը ճշմարտություն» խորագրով[3]։

1991-1993 թվականներին կամավոր է եղել Գեղանուշ գյուղի պաշտպանության ջոկատում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Կուրսկ քաղաքի հաղթանակի 30-ամյա միջոցառումների շրջանակներում ցուցադրումներ է ունեցել Կուրսկ, Լիպեցկ, Օրյոլ, Բելգորոդ քաղաքներում, Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանում, մասնակցել է Հայաստանի նկարիչների միության հոբելյանական և թեմատիկ ցուցահանդեսներին, Ստեփանակերտում ցուցադրումներ է ունեցել ԼՂՀ անկախության 15-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Ցուցահանդեսներ է ունեցել նաև Կապան քաղաքում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շիկահողը լեռների գրկում»
  • «Փողոց հին Կապանում»
  • «Վահանավանքը լեռների գրկում»[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մասնագիտական կողմնորոշում
  2. «Сюник — Художники». syunik.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «Դառը ճշմարտություն. Գեղանուշ, 1993թ. | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «ՍՅՈՒՆԻՔԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]