Հրանտ Դևեջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Դևեջյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1903(1903-12-21)
ԾննդավայրՀալեպ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 30, 1949(1949-07-30) (45 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան (1931)
Մասնագիտությունխմբագիր և հասարակական գործիչ

Հրանտ Հակոբի Դևեջյան (դեկտեմբերի 21, 1903(1903-12-21), Հալեպ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 30, 1949(1949-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, խմբագիր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Պրաhայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1931-1937 թվականներին դասավանդել է Սիրիայի հայկական դպրոցներում։ 1938 թվականին հաստատվել է Բեյրութում, հիմնադրել «Առավոտ» առաջադիմական օրաթերթը, որը խմբագրել է մինչև Սովետական Հայաստան հայրենադարձվելը՝ 1947 թվականը։ 1942 թվականին ընդունվել է Լիբանանի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1942 թվականին ընտրվել է Սովետական Հայաստանի բարեկամների ընկերության (1945 թվականից՝ Սովետական Հայաստանի հետ մշակութային կապի ընկերություն) նախագահ, ապա՝ Սիրիայի և Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհագրութիւն Սուրիոյ եւ Լիբանանի, Հալեպ, 1933։
  • Աշխարհագրութիւն Հայաստանի, Հալեպ, 1934։
  • Հայկական աշխարհ, պրակ 1-2, Հալեպ, 1938։
  • Հոկտեմբերեան յեղափոխութիւնը եւ Հայաստանի սովետականացումը, Բեյրութ, 1944։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 353 CC-BY-SA-icon-80x15.png