Հրանտ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Դանիելյան
Ծնվել էդեկտեմբերի 13, 1926(1926-12-13)[1]
ԾննդավայրՄեծշեն
Մահացել էհունիսի 18, 2003(2003-06-18)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951)
Մասնագիտությունռենտգենաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1975) և պրոֆեսոր (1977)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Հրանտ Արամի Դանիելյան (դեկտեմբերի 13, 1926(1926-12-13)[1], Մեծշեն - հունիսի 18, 2003(2003-06-18)[1], Երևան, Հայաստան), հայ ռենտգենաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Դանիելյանը ծնվել է Մեծշեն գյուղում[2] (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջան)։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժ-կանխարգելման ֆակուլտետը։ 1955-1956 թվականներին եղել է Կիրովականի թիվ 1 հիվանդանոցի ռենտգենաճառագայթաբանության բաժանմունքի վարիչի տեղակալ։

1957 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաճառագայթաբանության ամբիոնում, 1957-1994 թվականներին եղել է նույն ամբիոնի վարիչ։ Անդամակցել է Հայկական ասոցիացիայի բժշկական ախտորոշման խորհրդին[3]։

Առաջարկել է կերակրափողի հետազոտման կողմնադրության եղանակ։ Հաստատել է, որ ռենտգենահեռուստատեսային լուսադիտումը, զուգակցված նշանոցով ռենտգենագրության հետ, կերակրափողի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման արդյունավետ եղանակ է։ Ռենտգենաբանական կինեմատոգրությունը նպաստում է կերակրափողի և ստամոքսամուտքի ֆունկցիայի առավել մանրակրկիտ հետազոտմանը։ Շուրջ 135 հրապարակումների հեղինակ է[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առողջապահության գերազանցիկ» շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рентгенотелевизионная кинематография пищевода, Масква, 1969 (համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1252
  2. «Знаменитые люди Kарабаха». www.karabagh.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  3. Հրանտ Դանիելյանի կենսագրությունը ru.hayazg.info կայքում
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.