Հրանտ Դալլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Իվանի Դալլաքյան
Ծնվել է 1939 հուլիսի 02
Ծննդավայր գ.Ղրղի (այժմ՝ Արծվաբերդ), Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ ,

Հրանտ Դալլաքյան (1939, հուլիսի 2, Արծվաբերդ), ՀԽՍՀ վաստակավոր ջրաշինարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1968-2000 թթ. աշխատել է 5-րդ ջրաշինական կազմակերպությունում։ Կառուցել է Խնձորուտի երկաստիճան ջրհան կայանի երկրորդ աստիճանը՝ իր խողովակաշարով և պոմպային ցանցով։ Նաև կառուցել է Բերդի և Պառավաքարի ջրամբարները, մասնակցել է Քոլագրի ջրամբարի (Ծիլի-ծով) կառուցմանը։