Հրանտ Գրիգորյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Գրիգորյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1966(1966-11-23) (57 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան «Մարշալ Բաղրամյան» մեդալ «Անդրանիկ Օզանյան» մեդալ և «Վազգեն Սարգսյան» մեդալ

Հրանտ Մերուժանի Գրիգորյան (նոյեմբերի 23, 1966(1966-11-23)) , հայ զինվորական, քաղաքական գործիչ և գործարար։

Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։
  • 1983 - 1985 թվականներին աշխատել է Արշալույս գյուղի կոլտնտեսությունում։
  • 1985 - 1987 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1989 - 1996 թվականներին եղել է երկրապահ, կամավորական ջոկատի վաշտի հրամանատարի տեղակալ, ծառայել է Հայաստանի զինված ուժերում ։
  • 1995 թվականին ՝ վաշտի հրամանատար, Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ։
  • 1996 - 1997 թվականներին ՝ Էջմիածնի հացաբուլկեղենի տնօրեն։
  • 1999 - 2003 թվականներին ՝ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։
  • 2003 թվականի մայիսի 25-ից Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» (1995), «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով (1996), «Մարշալ Բաղրամյան» (2001), «Անդրանիկ Օզանյան» (2003), «Վազգեն Սարգսյան» (2003) մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ընտրյալները». Հրանտ Գրիգորյան». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]