Հրանուշ Հակոբյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրանուշ Հակոբյան (այլ կիրառումներ)
Հրանուշ Հակոբյան
Ծնվել է1929
ԾննդավայրՑղնա, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ

Հրանուշ Հակոբի Հակոբյան (1929, Չանանաբ, Նախիջևան), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը, 1951 թվականին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1957 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1959 թվականին եղել է Երևանի ոսկերչական ֆաբրիկայի նկարիչը։ Նրա գործերից են՝ «Ծովափին», «Աղջկա դիմաքանդակ», «Բանվորուհի»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: