Հրանունկազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանունկազգիներ կամ գորտնուկազգիներ
Հրանունկազգիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Լատիներեն անվանում
Ranunculaceae



Հրանունկազգիներ կամ գորտնուկազգիներ (լատ.՝ Ranunculaceae) - բույսերի հրանունկածաղկավորներիի կարգի ընտանիք։ Թփեր, կիսաթփեր կամ խոտաբույսեր են՝ հերթադիր կամ հակադիր ռերևադասավորությամբ։ Առավելապես խոտաբույսեր են, երբեմն փայտացողուն (լիաններ), հազվադեպ միամյա։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները հերթադիր են, ավելի հազվադեպ՝ հակադիր։ Ծաղիկները կանոնավոր և անկանոն են, պարուրաձև - շրջանաձև և գերազանցապես փոշոտվում են միջատներով։ Ծաղկապատը պարզ է կամ կրկնակի, պսականման կամ բաժականման, 4 – 6 – 9 թերթավոր։ Տերևները հասարակ են, ամբողջաեզր կամ կտրտված, դասավորված պարուրաձև։ Պսակաթերթերը հաճախ փոխարկված են զանազան ձևի նեկտարանոցների։ Ծաղիկները մեկական են կամ սակավածաղիկ ծաղկաբույլերով։ Առէջները շատ են, վարսանդները շատ, երբեմն 1 ապոկարպային։ Պտուղը պարկուկ է (հաճախ բազմապարկուկ) կամ բազմակտիկ, երբեմն հատապտուղ։ Ծաղկի ընդհանուր բանաձևն է՝ -ից մինչև (կա )

Սերմը ունի յուղալի էնդոսպերմ։

Ընտանիքը ընդգրկում է 48 ցեղ և մոտ 1400 տեսակ, որոնք տարածված են Հարավային և Հյուսիսային կիսագնդերի բարեխառն մարզերում։ Ծառաթփային ներկայացուցիչները պատկանում են քաջվարդ, աթրագեն և մամրիչ ցեղերին։

Հրանունկազգիների ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասը թունավոր, իսկ որոշ մասն էլ բուժիչ բույսեր են։[1]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
  • Stevens, P. F. (2001 onwards). Angiosperm Phylogeny Website. Version 7, May 2006 [and more or less continuously updated since]. [1]
  • Sandro Pignatti, Flora d'Italia, Edagricole, Bologna 1982. ISBN 88-506-2449-2
  • Tamura, M.։ "Ranunculaceae.", en Kubitzki, K., Rohwer, J.G. & Bittrich, V. (Editores). The Families and Genera of Vascular Plants. II. Flowering Plants - Dicotyledons..- Springer-Verlag։ Berlín, 1993.- ISBN 3-540-55509-9
  • Strasburger, Noll, Schenck, Schimper։ Lehrbuch der Botanik für Hochschulen. 4. Auflage, Gustav Fischer, Jena 1900, p. 459 (flower diagrams)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
  • ФлораСССР, Кречетович В. И., Семейство LVIII. Лютиковые — Ranunculaceae том 7, стр=20
  • Сост. Т. В. Егорова, В. В. Петровский, А. И. Толмачёв, В. А. Юрцев; Под ред. А. И. Толмачёв, Арктическая флора СССР. Вып. VI, Л. էջ 123-124։
  • Никифоров Ю. В., Алтайские травы-целители, Горно-Алтайск, «Юч-Сумер – Белуха»։