Հրայր Խանեդանյան
Հրայր Խանեդանյան | |
---|---|
Ի ծնե անուն | Հրայր Խանեդանյան |
Ծնվել է | հունիսի 6, 1939 (81 տարեկան) Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգիչ, տենոր կոմպոզիտոր նկարիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ուզբեկստանի պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Լվովի կոնսերվատորիա |
Պարգևներ | Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ |
Կայք | Պաշտոնական կայքը |
Հրայր Հրայրի Խանեդանյան (1939, հունիսի 6, Կամենսկ), հայազգի օպերային երգիչ, տենոր, կոմպոզիտոր, նկարիչ։ Ուզբեկստանի ժողովրդական արտիստ (1974)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրայր Խանեդանյանը ծնվել է 1939 թվականին, Կամենսկում, Հրայր Հայկի Խանեդանյանի և Անտոնինա Պարամոտովայի ընտանիքում։ 1958 թվականին ավարտել է Լվովի պետական կոսերվատորիայի վոկալի բաժինը։ 1961 թվականից եղել է Լվովի, 1965 թվականից՝ Օդեսայի, 1972 թվականից՝ Տաշքենդի, 1981 թվականից՝ Վլադիկավկազի օպերային թատրոնների մեներգիչ։ 1976-1980 թվականներին դասավանդել է Տաշքենդի կոնսերվատորիայում և գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։
1960 թվականից զբաղվում է գեղանկարչությամբ։ Հեղինակ է մի շարք օպերաների, բալետների, ռոմանսների և սիմֆոնիկ ստեղծագործությունների։
1980-1987 թվականներին աշխատել է Հյուսիսային Օսեթիայի Օրջոնիկիձեի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1995 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ханеданьян Грайр Грайрович
- Музыкальная энциклопедия
- Пермский край. Энциклопедия
- Академия молодых оперных певцов Archived 2017-10-03 at the Wayback Machine.
- Հայ երաժիշտները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթին(չաշխատող հղում)