Հրայր Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Գալստյան
Ծնվել էփետրվարի 27, 1940(1940-02-27) (84 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունօդաչու և ազատամարտիկ
ԱշխատավայրԷրեբունի օդակայան
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան

Հրայր Արտավազդի Գալստյան (փետրվարի 27, 1940(1940-02-27), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու-հրամանատար։

Ավարտել է Վոլչանսկի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1968)։ 1968-1999 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։

1988-1992 թվականներին Յակ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 80-ից ավելի թռիչք։

Ընդհանուր թռիչքաժամը Արցախ կազմել է 350 ժամ։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։