Հրաման թիվ 0038

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաման թիվ 0038

«ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որը հայտնի է որպես Հրաման թիվ 0038, 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված հույժ գաղտնի հրաման[1]։

Մարտի 1-ի գործի շրջանակներում Միքայել Հարությունյանը ճանաչվել է մեղադրյալ և իր նկատմամբ հայտարարվել է հետախուզում[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն լրատվամիջոցների, հրամանը ի հայտ է եկել 2008 թվականի Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերը ցրելու նպատակով[1]։

Իմաստ և նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մի շարք լրատվամիջոցների, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թ.-ի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի[1]։ Հրամանին համաձայն, երկրում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով։ Համաձայն թիվ 0038 հրամանի, «ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով։ Հանձնարարվել է ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով»[1]։

Ինչպես նշում են լրատվամիջոցները, հրամանի համաձայն «Երևանում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]