Հսկողության վերջ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հսկողության վերջ
անգլ.՝ End of Watch
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
ՆախորդՈվ գտավ՝ իրենն է
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ2016

«Հսկողության վերջ» (անգլ.՝ «End of Watch»), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը՝ Բիլլ Հոջեսի մասին տրիլոգիայի եզրափակիչ մասը, «Պարոն Մերսեդես» և «Ով գտավ՝ իրենն է» վեպերի շարունակությունը[1]։ ԱՄՆ-ում գիրքը լույս է տեսել 2016 թվականի հունիսի 7-ին՝ Charles Scribner's Sons հրատարակչության կողմից[2]։

Վեպն առաջին անգամ ազդարարվել է Սենտ-Ֆրանսիսի քոլեջում 2015 թվականի ապրիլի 21-ին՝ The Suicide Prince վերնագրով[3], հունիսի 10-ին Ֆեյսբուքի Քինգի պաշտոնական էջում հայտարարված էր վեպի վերջնական անվանումը՝ End of Watch[4]: 2015 թվականին Էդգար Ալլան Պոյի մրցանակաբաշխության ժամանակ, ստանալով մրցանակ լավագույն վեպի համար («Պարոն Մերսեդեսի» համար), Քինգը հայտնում է եզրափակիչ գլխում անտագոնիստ Բրեյդի Հարթսֆիլդի վերադարձի մասին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուզարկու Բիլլ Հոջեսին, ով հիվանդ էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, մնացել է ապրելու ընդամենը մի քանի ամիս։ Չնայած սրան՝ նա մասնակից է դառնում ինքնսպանությունների շարքին։ Բոլոր մահացածները կապված էին մի ընդհանուր թելով՝ բոլորն անցյալում ծանոթ են եղել Բրեյդի Հարթսֆիլդի հետ, ով վեց տարի առաջ պլանավորում էր ռոք-համերգի ժամանակ պայթյուն իրականացնել՝ զոհելով հազարավոր դեռահասների։ Խիդժեսը և Հոլլին կանգնեցնում են նրան՝ ծանր վնասվածք պատճառով։ Վեպի գլխավոր անտագոնիստ Բրեյդի Հարթսֆիլդը՝ հանցագործը «Պարոն Մերսեդես»-ից, արդեն 5 տարի գլխուղեղի տրավմայով գտնվում է կլինիկայում՝ վեգետատիվ կացության մեջ։ Ոչինչ չի ակնկալում նրա ապաքինումը, բայց, օժտված լինելով մահաբեր ուժերով, նա ցանկանում է ստեղծել քաոս՝ նույնիսկ հիվանդանոցային պալատից դուրս չգալով։ Այնուամենայնիվ, բժիշկները, ովքեր վերահսկում են նրա վիճակը, կարծում են, թե նա ապաքինվում է և կեղծում իր վնասվածքները, որ խուսափի դատական վերաքննությունից:Կրած վնասից հետո նա հասկանում է, որ ձեռք է բերել նոր ունակություններ, որոնց թվում է նաև փոքր իրերի մտքի ուժով տեղաշարժումը և մարդկանց մարմնի մեջ մտնելը։ Նա օգտագործում է իր ուժը, որ ավարտի արդեն սկսած գործը։ Նա՝ մտնելով որոշակի մարդկան մարմինը, նրանց ինքնասպանության է դրդում։

Դետեկտիվ Բիիլ Հոջեսը և նրա գործընկեր Հոլլի Գիբնին, որոնց շնորհիվ Բրեյդը հիմա հիվանդանոցում է, ղեկավարում են դետեկտիվ գործակալությունը։ Ինքնասպանության կանչից հետո նրանք ներքաշվում են ամենավտանգավոր գործի մեջ, որը վտանգի տակ է դնում նրանց և նրանց հարազատների կյանքը։ Դա այն պատճառով, որ Բրեյդին վերադարձել է և պլանավորում է վրեժ լուծել ոչ միայն Բիլլից և նրա ընկերներից, այլ նաև ամբողջ քաղաքից[1]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «StephenKing.com - From the Flap of End of Watch». stephenking.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  2. Flood, Alison (2015 թ․ հոկտեմբերի 9). «Stephen King set to conclude crime trilogy next summer». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Third book in Mr. Mercedes trilogy is called "The Suicide Prince"! - Stephen King 1st's» (ամերիկյան անգլերեն). Stephen King 1st's. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  4. «Stephen King - THE SUICIDE PRINCE (part three of the MR.... | Facebook». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  5. Mystery Writers of America (2015 թ․ մայիսի 13). «2015 Edgar Awards Best Novel». Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.