Հսկա մուրճագլուխ շնաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հսկայական շնաձուկ-մուրճ
Հսկա մուրճագլուխ շնաձուկ
Sphyrna mokarran
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կռճիկային ձկներ
Վերնակարգ Շնաձկներ
Կարգ Մուրճագլուխ շնաձկներ
Ընտանիք Հսկայական շնաձուկ-մուրճ
Լատիներեն անվանում
Sphyrna mokarran
Rüppell, 1837
Հոմանիշներ

Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հսկայական շնաձուկ-մուրճ, կամ Հսկայական մուրճագլուխ,[1] (լատին․՝ Sphyrna mokarran[2][3]) Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Կռճիկային ձկների դասի, Շնաձկների դասի, Մուրճագլուխ շնաձկների կարգի շնաձուկ։

Հսկայական մուրճագլուխների առավելագույն երկարությունը կազմում է 6,1 մետրը։ Այս ձկները բնակվում են հիմնականում արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիների ծովերում և օվկիանոսներում։

Այս կենդանիները, ի տարբերություն մյուս շնաձկների քթի առջևի եզրին ունեն մուրճանման ելուստ, որի շնորհիվ նրանք վնաս են հասցնում իրենց զոհին։ Այդ առջևի ելուստի անունից է առաջացել նաև կենդանու անվանումը` «Հսկայական շնաձուկ-մուրճ»։

Մուրճագլուխների առջևի մուրճը շատ թանկարժեք է, այդ իսկ պատճառով այս ձկնատեսակները հաճախ դառնում են որսագողության զոհ։ Շնաձկների այս տեսակները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, իսկ կենսաբանորեն դասվում են վտանգված կենդանատեսակների թվին։

Սեռահասուն շնաձկները ծննդաբերում են երկու տարին մեկ անգամ և ծնում կենդանի ծագ։ Յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ ծնվում են մոտ 55 նորաձին շնաձկներ։ Տարածված են երեք օվկիանոսներում` Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկայական շնաձուկ-մուրճը առաջին անգամն նկարագրվել է, որպես Zygaena mokarran` 1837 թվականին։ Այն առաջին անգամ հայտնաբերել է գերմանացի բանգետ Էդուարդ Ռյուպտելի կողմից։ Կենդանուն տրված առաջին անվանումը եղել է Sphyrna mokarran, սակայն ավելի քան 200 տարի հետո կենդանին վերանվանվեց Sphyrna tudes[4]: Այն հորինվել է 1822 թվականին։ Առաջին անգամ այս կենանին գտնվել է Կարմիր ծովում և ունեցել է 2,5 մետր երկարություն։

Կենդանիների շրջանում անցկացված ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական հետազոտությունները և ԴՆԹ-ի ռեցիպիենտը հաստատեցին նրանց կապը շնաձկների հետ։ Այս ձկների ամենամոտ արյունակից շնաձկները համարվում են Սովորական շնաձուկ-մուրճը (Spyrna zygaena) և Բրոնզե մուրճագլուխը (Spyrnha lewini):

Այս կենդանիները ունեն նաև որոշ արյունակցական կապ Մեծագլուխ շնաձուկ-մուրճի (Eusphyra blochii) հետ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկայական շնաձուկ-մուրճ
Հսկայական շնաձուկ-մուրճը ծովում

Հսկայական շնաձուկ-մուրճի մարմինը համաչափ է։ Ատամները եռանկյունաձև են, մանր և սուր։ Յուրաքանչյուր ծնոտի կողմում կան 16-ից 17 ատամ։ Մարմնի գունավորումը գորշ մոխրագույն է։ Տարիքի հետ մեկտեղ գունավորումը բացանում է։

Շնաձկների մարմնի միջին երկարությունը կազմում է 3,5 մետր, իսկ զանգվածը` ավելի քան 290 կգ։ Էգերը ի տարբերություն արուների համեմատաբար ավելի մեծ են չափսերով, սակայն արուները ավելի ուժեղ են։ Մի անգամ Նոր Զելանդիայի ափերի մոտից հայտնաբերվել է 7 մետր և 89 սմ երկարությամբ և 363 կգ զանգվածով մուրճագլուխ[5]։

Չնայած դրա, այդ չափսերը չեն համարվում այս առանձնյակների առավելագույն չափսերը։ 2010 թվականի ամռանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում հայտնաբերվել է 453,6 կգ քաշով շնաձուկ[6], որը համարվել է աշխարհի ամենամեծ Հսկայական շնաձուկ-մուրճը։

Բացի այդ դեպքերից, 2006 թվականին նույն Ֆլորիդայում բռնվել է 580 կգ քաշով 5,5 մետր երարությամբ էգ շնաձուկ[7], սակայն նա չի համարվել ամենածանր մուրճագլուխը։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են ամբողջ արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում և տարածված են երեք խոշոր օվկիանոսներում (Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս) և տարբեր ջրատարածություննեում (Հյուսիսային Կարոլինայից Ուրուգվայ, Մեքսիկական ծոց, Կարիբյան ծով, Միջերկրական ծով և այլն)։

Ապրում են Մարոկկոյից Սենեգալ և Խաղաղ օվկիանոսից մինչև Ռյուկյու կղզիներ ընկած հատվածը։ Տարածված են նաև Պերուում, Գամբիայում, Գվինեայում, Մավրիտանիայում, Սիեռա Լեոնեում, Արևմտյան Սահարայում և այլ խաղաղօվկիանոսյան տիրույթներում։

Ամենաշատ քանակությամբ մուրճագլուխներ ապրում են Ֆրանսիական Պոլինեզիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Օվկիանիայի մյուս անդրծովյան հատվածներում։ Ամենամեծ խորությունը, որտեղ կարող են բնակվել ձկները, դա 80 մետրն է։ Կենդանիներին բնորոշ է սեզոնային միգրացիան։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսողական համակարգ և սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկայական շնաձուկ-մուրճը ակտիվ գիշատիչ է։ Նրա սննդակարգը բազմազան է։ Նրանք սնվում են խեցգետիններով, օմարներով, կաղամարներով, ութոտնուկներով և բազմատեսակ Ոսկրային ձկներով (տարպոններ, սարդինա, գորտաձուկ, սպորավոր ձկներ, էլեկտրաձկներ, ծիածանաձուկ, ոզնի-ձուկ և այլն)։ Բացի դրանից կարող է ուտել նաև փոքրիկ շնաձկներ և դելֆիններ։

Այս կենդանիները ամենակեր են։ Նրանց ստամոքսում հայտնաբերել են մինչև 50 ծովային կատուներ և ձկներ։ Որսի ժամանակ նրանք հաճախ սնվում են նաև թունավոր ճառագայթաձկներով, որը վտանգավոր է մարդու համար։

Չնայած դրան, դրանք կարող են ուտել մինչև մի քանի թունավոր ձուկ և ընդհանրապես ոչինչ չզգալ։ Այդպիսի շնաձկան օրինակ հայտնաբերվել է Ֆլորիդայում։ Հետազոտությունների ժամանակ շնաձկների բերանում հայտնաբերվել է մինչև 96 թունավոր և ծակող ձկներ։

Հսկայական շնաձուկ-մուրճ որսի է դուրս գալիս հիմնականում լուսաբացին։ Ֆլորիդայում գտել են շնաձկներ, որոնք մեծ հեռավորությունից զգալով մարդու հոտը միանգամից փախչել են և հենց դա էլ վկայում է այն մասին, թե որքան ուժեղ է նրանց հոտառությունը։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը պատվածէ էմալապատ ատամիկներ ունեցող թիթեղիկներով։ Խռիկային կափարչներ և լողափանփուշտ չունեն, իսկ լողակները ունեն հորիզոնական դասավորվածություն, պոչի լողակն անհավասարաբիլթ է, կմախքը կռճիկային է, քորդան պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։

Մարմնի յուրաքանչյուր կողմում դասավորված են ովով 5-7 կռճիկային ճեղքեր։ Իսկ այդ ճեղքերը իրենց հերթին բացվում են դեպի դուրս։ Շնաձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից` գլուխ, իրան (կենսաբանություն) և պոչ։

Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը` հետանցքը։ Վերնամաշկի վրա կան բազմաթիվ գեղձեր, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պարունակում է արտաքին մանրէներից և այլ վնասներից։

Հսկայական շնաձուկ-մուրճի վերջույթները լեղակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղորեն տեղաշարժի, կանգի, շրջադարձի և հավասարակշռության դեր։

Մեջքի, ենթապոչի և պոչի կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման գործառույթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Линдберг, Г. У., Герд, А. С., Расс, Т. С. Словарь названий морских промысловых рыб мировой фауны. — Ленинград: Наука, 1980. — С. 44. — 562 с.
  2. Жизнь животных. Том 4. Ланцетники. Круглоротые. Хрящевые рыбы. Костные рыбы / под ред. Т. С. Расса, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1983. — С. 39. — 575 с.
  3. Губанов Е. П., Кондюрин В. В., Мягков Н. А. Акулы Мирового океана: Справочник-определитель. — М.: Агропромиздат, 1986. — С. 163. — 272 с.
  4. Bester, Cathleen. Biological Profiles: Great Hammerhead Արխիվացված 2016-01-24 Wayback Machine. Florida Museum of Natural History Ichthyology Department. Retrieved on October 18, 2008
  5. Акула-молот (Sphyrna zygaena)
  6. «Самая большая пойманная акула». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Record Hammerhead Pregnant With 55 Pups». Discovery News. Associated Press. July 1, 2006. Retrieved October 18, 2008

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]