Հսկա կաղնի (Մոզդոկ)
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Մոզդոկ |
Հսկա կաղնի (ռուս.՝ Дуб-исполин)[1], Նահապետ կաղնի (ռուս.՝ Дуб-патриарх)[2], ծառ-հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Մոզդոկ քաղաքում։ Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 1,04 կիլոմետր է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոզդոկի առավել անսովոր հուշարձանը հսկա կաղնին է, որը քաղաքի տարեկիցն է։ Ծառը պարսպապատված է շղթաներով։ Ներկայում Թերեք գետի ողողվող անտառները կտրվել են, սակայն ի հիշատակ խուլ տեղերի` Մոզդոկում պահպանում են այս մեծ կաղնին։ Նահապետ ծառի տարիքն ավելի քան 2,5 դար է[1]։
Սաղարթածավալ ծառը շրջապատված է ձևավոր սյունակներին ամրացված շղթաներով։ Կաղնու հզոր բնի տակ տեղադրված է մարմարե մի սալիկ, որի վրա փորագրված է բանաստեղծություն, որն այս ծառը կոչում է Մոզդոկի տարեգիր[1].
Кто-то добрый посадил тебя у дороги, Может, терский казак иль седой осетин. Так шуми же листвою, без бурь и тревоги, Летописец Моздока, наш Дуб-исполин». - Лев Пальцев
|
Բարի մեկը տնկել է քեզ ճանապարհի մոտ, Գուցե թերեքյան կազակ կամ ալևոր մի օս։ Ուրեմն աղմկիր տերևներովդ, առանց հողմերի ու տագնապի, Մոզդոկի տարեգիրն ես, մեր Հսկա կաղնի։ - Լև Պալցև (բառացի թարգմանություն)
|
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամառային կաղնին ունի 15 մ բարձրություն և կրծքի մակարդակին` 1,3 մ բնի տրամագիծ։ Ծառը մոտ 250 տարեկան է։ Առասպելի համաձայն` այս կաղնու տակ նստել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը և այն կարող է տեսած լինել գյուղացիական պատերազմի առաջնորդ Եմելյան Պուգաչովը։ Ծառը շրջապատված է շղթայով, իսկ սաղարթի տակ կա հուշատախտակ, որը կոչ է անում պահպանել «ծերունուն»[2]։
Գտնվելու վայրը` ք. Մոզդոկ, Ֆորշտադսկայա փողոց, Կոմերիտական պուրակ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Дуб-исполин». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 Հունվար 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Дуб-патриарх». Վերցված է 2019 Հունվար 10-ին.