Հռոմի խոսող արձաններ
Արտաքին տեսք
| Տեսակ | քանդակ |
|---|---|
| Երկիր | |
| Նյութ | մարմար |
Հռոմի «խոսող» արձաններ (իտալ.՝ statue parlanti di Roma[1]), Հռոմում անանուն քաղաքական կարծիք արտահայտելու յուրահատուկ միջոց։ Քաղաքական քննադատությունները, բանաստեղծություններն ու սրամիտ գրությունները փակցվում են քաղաքի հայտնի արձանների վրա կամ դրանց պատվանդաններին՝ հանդիսանալով հրապարակային հայտարարությունների տախտակի վաղ օրինակներից մեկը։ Այս ավանդույթը սկիզբ է առել XVI դարում և պահպանվել է մինչև մեր օրերը[2]։
Արձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պասկինո (իտալ.՝ Pasquino)-ենթադրաբար պատկերում է Մենելայոսին՝ Պատրոկլեսի մարմինը գրկած։ XVI դարում նրա պատվանդանին փակցվել են թռուցիկներ, ինչի շնորհիվ առաջացել է «պասկվիլ» բառը։
- Մարֆորիո (իտալ.՝ Marforio)- պատկերում է մորուքով գետային աստծու կամ Օվկիանոս աստծո կերպար։
- Մադամա Լուկրեցիա (իտալ.՝ Madama Lucrezia)-վատ պահպանված վիճակում գտնվող վիթխարի կիսանդրի, որը, հավանաբար, պատկերում է եգիպտական Իսիդա աստվածուհուն, նրա քրմուհուն կամ կայսրուհի Ֆաուստինային։ Հռոմի միակ կին «խոսող» արձանն է։
- Աբատե Լուիջի (իտալ.՝ Abate Luigi)- պատկերում է անհայտ հռոմեացու՝ մագիստրոսի հագուստով։
- Իլ Բաբուինո (իտալ.՝ Il Babuino)-շատրվան է՝ հանգստացող Սիլենոսի պատկերով։
- Իլ Ֆակկինո (իտալ.՝ Il Facchino «Նոսրակիր»)-միակ «խոսող» արձանն է, որը ստեղծվել է նոր ժամանակներում՝ 1580 թվականին, Յակոպո դել Կոնտեի կողմից։ Պատկերում է ջրակիր մարդու։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարֆորիո, Կապիտոլիական թանգարաններ
- Մադամա Լուկրեցիա, Սուրբ Մարկոսի հրապարակ
- Աբբատե Լուիջի, Վիդոնի հրապարակ
- Իլ Բաբուինոյի շատրվան, Վիա դել Բաբուինո փողոց
- Իլ Ֆակկինո շատրվան, Կորսո ճանապարհ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Roma - Le Statue Parlanti, alias "Il Congresso degli Arguti"». Արխիվացված է օրիգինալից 2009-02-27-ին. Վերցված է 2009-02-25-ին.
- ↑ Piperno, Roberto. "The Talking Statues of Rome". Retrieved 2009-10-20.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Le Statue Parlanti». Վերցված է 11 gennaio 2019-ին.
{{cite web}}: External link in(օգնություն); Unknown parameter|urlarchivio=|dataarchivio=ignored (|archive-date=suggested) (օգնություն); Unknown parameter|urlarchivio=ignored (|archive-url=suggested) (օգնություն); Unknown parameter|urlmorto=ignored (|url-status=suggested) (օգնություն) - «Sito che riporta le pasquinate affisse sul Pasquino». Վերցված է 11 gennaio 2019-ին.
- «Bibliografia sulle statue parlanti». Վերցված է 11 gennaio 2019-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմի խոսող արձաններ» հոդվածին։ |
