Հռոմի գլադիատորները
Հռոմի գլադիատորները անգլ.՝ Gladiators of Rome | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն, ֆենթեզի ֆիլմ և մանկական ֆիլմ |
Ռեժիսոր | Իջինիո Ստրաֆի |
Սցենարիստ | Իջինիո Ստրաֆի |
Հնչյունավորում | Բելեն Ռոդրիգես, Laura Chiatti? և Luca Argentero? |
Պրոդյուսեր | Իջինիո Ստրաֆի |
Երաժշտություն | Bruno Zambrini? |
Երկիր | ![]() |
Լեզու | իտալերեն և անգլերեն |
Ընկերություն | Rainbow CGI? |
Դիստրիբյուտոր | Medusa Film |
Տևողություն | 95 րոպե |
Թվական | 2012 |
gladiatoridiroma.it |
Հռոմի գլադիատորները (իտալ.՝ Gladiatori di Roma), 2012 թվականին Իտալիայում նկարահանված համակարգչային անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված «Ռեյնբոու ՍԻՋԻԱՅ-ի» ( Rainbow CGI) կողմից՝ ռեժիսոր Իջինիո Ստրաֆֆիի ղեկավարությամբ: Մշակվել է «Մեդուզա Ֆիլմ» (Medusa Film) կինոընկերության կողմից, նախագիծը ներկայացվել է Իտալիայում`2012 թվականի հոկտեմբերի 18-ին`3D ձևաչափով, ցուցադրվել է Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հայտնվելով ամերիկյան հայտնի ամսագրերում՝ «Հռոմի գլադիատորները» մուլտֆիլմի վաճառքի բյուջեն հասավ 45 միլիոն դոլարի՝ դառնալով իտալական ֆիլմերի բոլոր ժամանակների[1] ամենաթանկ ֆիլմը: Մուլտֆիլմի ընդհանուր բյուջեն հասավ 10 միլիոն[2] դոլարի և 50 միլիոն[3] դոլարի՝ ամբողջ աշխարհում: Սցենարը գրել է Իջինիո Ստրաֆֆին (բացի ռեժիսոր լինելուց, նա նաև ֆիլմերի պրոդյուսերն է): Նա հաջողությամբ համագործակցել է ամերիկացի սցենարիստ Մայքլ Վիլսոնի (Michel J. Wilson) հետ, և միասին ստեղծել են «Սառցե դարաշրջան» անիմացիոն մուլտֆիլմը (2002թ.) Բլյու Սքայ Ստուդիոս (Blue Sky Studios) և «Ստորջրյա եղբայրություն» անիմացիոն մուլտֆիլմը (2004թ.) Դրիմ Վորքս Անիմացիոն (DreamWorks Animation) ստուդիաներում: Մուլտֆիլմը անվանվում է նաև Հռոմի գլադիատորները 3D: Ձայնային դերասանների կազմը ձայնավորում են նոտաներ, իտալական թատրոնի հայտնի դեմքեր ինչպիսիք են՝ Լուկա Արջենտերոն, Լաուրա Կիատտին, Բելեն Ռոդրիգեսը և Միշել Կուկուձան:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքրիկ Թիմը որբացել է 79 թվականին, երբ ժայթքել է Վեզուվի հրաբուխը, ինչի հետևանքով կործանվել է Պոմպեյը: Նրան որդեգրում և խնամում է Հռոմեական կայսրության գեներալ Կիրոնը: Նա ծանոթանում է Կիրոնի աղջկա՝ Լուչիլլայի հետ: Նրանք մեծանում են միասին, և երբ Լուչիլլան պետք է մեկներ, Թիմի կյանքը դառնում է տխուր և ձանձրալի: Հենց այդ ժամանակ նա սկսում է այցելել Գլադիատորների ակադեմիա, բայց որևէ ջանք չի թափում: Նա իր օրերը անցկացնում էր իր երկու ընկերների՝ Ցիրիկուսի և Մաուրիտիուսի հետ, փոխանակ մասնակցեր խորթ հոր պարապմունքներին: Եվ երբ Լուչիլլան՝ Կիրոնի աղջիկը, վերադառնալու էր Հունաստանից, Թիմը ամեն ինչ անում էր, որ դառնա հմայիչ գլադիատոր՝ գեղեցիկ Դիանայի հոգնեցնող մարզումների շնորհիվ, ով նաև դարձավ Թիմի անձնական մարզիչը[4]։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թիմ. հրաբխի զարհուրելի ժայթքման պատճառով Թիմի ծնողները զոհվում են, և փոքրիկ Թիմը մնում է որբ, և հենց այդ պահին նրան փրկում է Կիրոնը և տանում Հռոմ: Մեծացել է մայրաքաղաքի ամենահայտնի Գլադիատորների ակադեմիայում, բայց Թիմը այդքան էլ չէր ուզում գլադիատոր դառնալ. հարմարվելով հեշտ կյանքին՝ նա ուներ մեծ ունակություններ, բայց նա այդքան ինքնավստահ չէր պարապունքների հարցում: Նա ավելի շատ ցանկանում էր դառնալ հանդիսատես, քան հերոս մինչև այնքան ժամանակ, մինչդեռ Լուչիլլան (Կիրոնի աղջիկը) չէր հայտնվել նրա սրտում: Թիմը և Լուչիլլան ծանոթացել են դեռ մանկության տարիներին, Լուչիլլան Թիմի առաջին և իսկական սերն էր. բաժանումը նրա և Լուչիլլայի միջև նրան դարձրեց անտարբեր և ծույլ, բայց հիմա Լուչիլլայի վերադարձը Թիմի մեջ արթնացնում է ապրելու և Լուչիլլայի սիրտը գրավելու ցանկությունը: Եվ ֆիլմի վերջում Կիրոնը ներում է նրան:
- Լուչիլլա. նա Կիրոնի խելացի և գեղեցիկ աղջիկն է: Հունաստան գնալուց և երկար ժամանակ այնտեղ սովորելուց հետո Լուչիլլային հետ կանչեցին Հռոմ, որպեսզի կատարի իր խոստումը և դառնա Կասիոյի կինը: Կասիոն Գլադիատորների ակադեմիայի լավագույն աշակերտներից մեկն էր՝ Հռոմի կայսր Դոմիտիանոսի եղբորորդին: Բայց օրիորդը այդքան էլ ուրախ չէր իր ապագայի համար և չէր պատրաստվում ամուսնանալ Կասիոյի հետ, որովհետև բոլորովին չէր սիրում նրան: Միակ բանը, որ նա ցանկանում էր, դա ժամանակն էր մտածելու համար, որ որոշեր՝ ինչ անել: Բացի այդ, Թիմի ներկայությունը շփոթում էր նրա հետագա մտքերը:
- Դիանա. խորամանկ և միշտ ինքնավստահ: Գեղեցիկ, զգայուն, խորհրդավոր: Մարզում է Թիմին՝ փորձելով հասկացնել իր հնարավորություններն օգտագործելու և միշտ իր ուժերին հավատալու գաղտնիքը: Իր յուրահատուկ պարապմունքների շնորհիվ Դիանան կկարողանա կատարել իր դժվարին առաջադրանքը և Թիմին դարձնել իսկական գլադիատոր, իսկական մարդ: Եթե Լուչիլլան իր կանացիությամբ չի փայլում, ապա Դիանան հրապուրիչ էր և հմուտ էր իր գործում:
- Կասիո. ֆիլմում մարմանավորում է վատ կերպարի: Ակադեմիայի լավագույն մարտիկն է, հարուստ է և հմայիչ: Դոմիցիանոս կայսրի եղբորորդին է: Նա շատ ինքնահավան է և չափազանց էգոիստ, հավատում է, որ ինքը լավագույնն է և փորձում է վայրագությամբ տանջել թույլ գլադիատորներին (այդ թվում՝ նաև Մաուրիտիուսին), նա շատ դաժան է: Ամեն գնով ցանկանում է Լուչիլլային, ոչ նրա համար, որ իրականում սիրահարվել էր, այլ նրա համար, որ գահը իրենով անի: Ատում է Թիմին նրա հնարավորությունների համար, որովհետև նա միակն էր, որ կարող էր մի լավ դաս տալ իրեն և հաղթել գլադիատորների առաջնությունում: Վերջապես պատժվում է շատ խարդախություններ անելու համար և Ցիրիկուսի տատիկի կախարդական ըմպելիքը չարաշահելու պատճառով դառնում է Մինոտավր: Ֆիլմի վերջնամասում, երբ գրվում են տառերը, Դիանան նետ է արձակում, որը փոխում է բոլորի կյանքը: Կասիոն Կիրոնից ներողություն է խնդրում իր կողմից պատճառած վնասների և գործած խաբեությունների համար՝ իր կյանքը՝ բարձրացնելով նրան վերև:
- Կիրոն. նա Լուչիլլայի հայրն է և Թիմի խորթ հայրը, մի ծեր գլադիատոր է, որ իր կյանքը նվիրել էր միայն կռիվներին: Նրա դպրոցը ամենամեծն է Հռոմում և ամենահայտնիներից մեկը: Խիստ, բայց արդար, նա խիզախությամբ է գլխավորում Գլադիատորների ակադեմիան: Սովորեցնում է կռվել խելացիության և ֆիզիկական խիզախության մերժման շնորհիվ և դեմ գնալով ամեն տեսակի կախարդանքերի: Նա Լուչիլլայի հետ խելամիտ է վարվում (բայց մեկ-մեկ նաև հրամայական), Թիմի հետ չի կարողանում հաղորդակցվել. տղայի անտարբերությունը բարկացնում է նրան: Բայց վերջում նա հասկացավ, որ սխալվել է Թիմի հարցերում:
- Գրուբո. Լուչիլլայի նապաստակը: Հենց որ աղջիկը մեկնեց Հունաստան, իր հոր հսկողության տակ թողեց նապաստակին: Սակայն նրանք միմյանց չէին հասկանում: Գրուբոն ոչ միայն փորձում էր տանջել Կիրոնին, այլ նաև Կասիոյին, և նա այդ ամենը անում էր իր հաճույքի համար: Միակ բանը, որ նա անում էր, դա Թիմին գնահատելն էր և, իհարկե, Գրուբոն երկրպագում էր Լուչիլլային:
- Պետարդ. Դիանայի ձին: Սկզբում ատում է Թիմին, բայց ֆիլմի վերջում օգնում է Թիմին՝ հաղթել մրցույթում:
- Մաուրիտիուս և Ցիրիկուս. նրանք Թիմի երկու հին ընկերներն են: Մաուրիտիուսը ժիր է և ունի ոսկե սիրտ, նա վճռել է դառնալ գլադիատոր: Բայց չնայած նա ամեն ինչի համար պայքարում է, դժվարությամբ կկարողանա հասնել իր նպատակին՝ լինելով փոքր և թույլ: Ցիրիկուս՝ մեծ է և հանգիստ: Նա ամաչկոտ է և երբեմն դժվար է հասկանում: Բայց նաև շատ անկեղծ է, աննրբանկատության պատճառով շատ հաճախ կոպիտ է խոսում և առանց մտածելու:
- Դոմիցիանոս. Իմպերատոր, Կասիոյի հորեղբայրը: Հարուստ: Հզոր: Հիանում է կռիվներով, և դրա ոլորտում մեծ վարպետ է: Ուզում է անձամբ բացել Կոլիզեումը, բայց տասնվեց տարի սպասում է՝ հուշարձանների հաճախակի փլուզումների պատճառով: Ոչ ոք չի համարձակվում խոսել Կոլիզեումի մասին նրա ներկայությամբ: Նա դյուրաբորբոք է և պետք է ուշադիր լինել և չհակաճառել նրան:
- Ցիրկե. Ցիրիկուսի տատիկն է: Նա տգեղ է և կախարդի պես հզոր: Բնակվում է մի ճահճի կենտրոնում, մի խրճիթի մեջ պահում է թանկարժեք իրեր և տարօրինակ կախարդական իրեր: Նա մասնագիտացած է կախարդական ըմպելիքներ պատրաստվելու մեջ և նա պատրաստում այն ըմպելիքը, որը Թիմին կգցի խնդիրների մեջ: Ապա հետո այնպես կանի, որ Թիմը կհաղթի մրցույթում: Նա նաև գլադիատորների կռիվների ջերմեռանդ երկրպագու է և դրա համար միշտ նրան տրվում է «պատվո տեղը» Կոլիզեումում՝ մրցույթի պարգևատրման ժամանակ:
- Մանուկ Գլադիատորներ. դուրեկան են և միշտ պատրաստ են հումորներ անելու ձգտող գլադիատորների հետ, հատկապես նրանց ովքեր հարմարվում են իրենց արդյունքներով և քիչ ուժեղ են: Իրենց սիրած հակառակորդը Թիմն է. նրան հեշտ էին գետնին գցում, երբ նա դրան չէր սպասում: Նրանք իսկական սրիկաներ են, նրանք պատկանում են անհոգ «ավազակախմբերի» տեսակին. մի մտերիմ ընկերների խումբ է, գլադիատորների երկրպագու, բայց նաև պատրաստ են ծաղրել նրանցից ամենաթույլին: Ֆիլմի վերջում կռվում են իսկական մեղավորի՝ Կասիոյի հետ:
Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրկնօրինակողները աշխատում էին Ֆրանչեսկո Վայրանոյի Ռոյֆիլմ (Royfilm) կրկնօրինակման ստուդիայում, իսկ իտալական երկխոսությունները մշակել է նույն ինքը՝ Վայրանոն:
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգերի հիմքում ընկած են Բրունո Ձամբրինիի ստեղծագործությունները.
- You Spin Me Round (Like a Record)
- The Final Countdown - Europe
- The Best
- Everyday
- Tears and Rain - James Blunt
Տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմում հանդիպում է մի հատված, որում Ջովանոտիի բախտավոր տղան խաղացել է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի դերը:
- Ֆիլմի մի տեսարանում, հենց որ Թիմը պետք է դուրս գար մրցադաշտ, այդ պահին ֆիլմում հնչում է Թիմ Բուրտոնի Բեթմեն մուլտֆիլմի սաունդթրեքը, որի երգահանն էր Դենի Էլֆմանը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
1.http://www.cinemamente.com/gladiatori-di-roma-tante-foto-del-film-danimazione-italiano/ -->
- ↑ Կաղապար:Cita web
- ↑ Կաղապար:Cita web
- ↑ Կաղապար:Cita web
- ↑ Gladiatori di Roma 3D Trama del film su MYmovies.it.