Հռոմեական թատրոն (ալ-Ջամ)
| Հռոմեական թատրոն արաբ․՝ قصر الجم | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | հռոմեական ամֆիթատրոն |
| Երկիր | |
| Տեղագրություն | ալ-Ջամ |
| Հիմնական ամսաթվերը | 238 |
| Մասն է | Թիսդրուս |
| Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն[1] և listed monument of Tunisia?[2][3] |
| Հիմնադրված | 238 |
| Մակերես | 1,37 հեկտար, 26,42 հեկտար |
![]() | |
![]() | |
| 35°17′47″N 10°42′25″E / 35.29638889°N 10.70694444°E | |
Հռոմեական թատրոն, ալ-Ջամ քաղաքում գտնվող հին հռոմեական ամֆիթատրոն։ Հայտնի է նաև որպես ալ-Ջամի ամֆիթատրոն, ալ-Ջամի Կոլիզեյ և Մարկոս Անտոնիոս Գորդիանոսի ամֆիթատրոն անուններով։ Գտնվում է Թունիսում, կառուցվել է Աֆրիկայի պրոկոնսուլ Մարկոս Գորդիանոսի հրամանով Թունիսի Տիսդրե (այժմ` ալ-Ջամ) քաղաքում Կոլիզեյի նմանությամբ։ Շինարարությունն ընթացել է 232-238 թվականներին։
Ամֆիթատրոնի ասպարեզը 65 մ է, լայնությունը` 39 մ, տարողունակությունը` 30.000 մարդ։ Այն մեծությամբ երկրորդն է Կոլիզեյից հետո։
Համարվում է, որ ամֆիթատրոնի շինարարությունն սկսվել է 230 թվականին։ Այն տևել է ութ տարի։ Եվ չնայած այն հասցրել են զարդարել բազմագույն խճանկարով, շինարարությունն ընդհատվել է։ Ամֆիթատրոնն օգատագործել են կարճ ժամանակ, իսկ նրա կառուցումը վերջնականապես չի ավարտվել։
Մինչև 7-րդ դարը հինհռոմեական ճարտարապետների կառույցը մնացել է անխաթար։ Քաղաքի արաբ բնակիչները սկսել են ոչ պիտանի ամֆիթատրոնն օգտագործել որպես անվճար շինանյութի աղբյուր։ Կառույցը պատրաստվել էր դեղնավուն ավազաքարից, որ հեշտ է մշակվում։ Քարի մեծ բեկորները օգտագործվել են Էլ ալ-Ջամ քաղաքի և Կայրավան քաղաքի մզկիթի կառուցման համար։ 19-րդ դարի երկրորդ կեսին կառույցն օգտագործվել է խանութի, բնակարանի, ցորենի պահեստի նշանակությամբ[4]։
20-րդ դարում պատահականորեն պահպանված հինհռոմեական խճանկարները տեղափոխվել են տեղի Հնագիտական թանգարան։ 1979 թվականին ամֆիթատրոնի մնացորդները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[5]։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլիզեյում երբեք չեն նկարահանվում գլադիատորների մասին ֆիլմեր, քանի որ այն բավականաչափ լավ չի պահպանվել նկարահանումներ իրականացնելու համար։ Այդ պատճառով Կոլիզեյի դերը շատ ֆիլմերում «կատարել» է Մարկոս Գորդիանոսի ամֆիթատրոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://whc.unesco.org/fr/list/38
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ http://www.docartis.com/Tunisia_Decreti/DECRETS/Pagine/1893_26janvier.html
- ↑ Bomgardner, David L. (2013). The Story of the Roman Amphitheatre. Routledge. pp. 150–151. ISBN 9781134707393.
- ↑ "Amphitheatre of El Jem". UNESCO. Retrieved 5 May 2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christophe Hugoniot, Rome en Afrique. De la chute de Carthage aux débuts de la conquête arabe, éd. Flammarion, Paris, 2000 (ISBN 2-08-083003-1)
- André Laronde et Jean-Claude Golvin, L’Afrique antique, éd. Taillandier, Paris, 2001 (ISBN 2-235-02313-4)
- Yann Le Bohec, Histoire de l’Afrique romaine, éd. Picard, Paris, 2005 (ISBN 2-7084-0751-1)
- Ammar Mahjoubi, Villes et structures de la province romaine d’Afrique, éd. Centre de publication universitaire, Tunis, 2000 (ISBN 9973937953)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմեական թատրոն (ալ-Ջամ)» հոդվածին։ |
| ||||||

