Jump to content

Հռոմեական թատրոն (Ամման)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամմանի հռոմեական թատրոն
المدرج الروماني
Տեսակհռոմեական թատրոն
ԵրկիրՀորդանան Հորդանան
31°57′06″N 35°56′22″E / 31.951673°N 35.939363°E / 31.951673; 35.939363

Ամմանի հռոմեական թատրոն (արաբ․՝ المدرج الروماني), 2-րդ դարի հռոմեական թատրոն, որը տեղավորել է շուրջ 6000 հանդիսականի[1]։

Ներկայումս հանդիսանում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի գլխավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը, որը կառուցվել է դեռևս այն ժամանակ, երբ քաղաքը հայտնի էր Ֆիլադելֆիա անվանումով։

Ամմանի հռոմեական թատրոնը կառուցվել է 2-րդ դարում՝ Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսի կառավարման տարիներին (138-161 թվականներ)։ Այդ ժամանակի համար խոշոր հանդիսացող այս թատրոնը կարող էր տեղավորել մոտ 6000 մարդ։

Թատրոնը բաժանված է երեք հորիզոնական հատվածների։ Կողմնային մուտքերը համեմատաբար ավելի բարձրադիր են, քան ետին մուտքերը։ Այս մուտքերի ետևում ներկայումս գործում է Հորդանանի ավանդույթների թանգարանը, իսկ մյուս կողմում՝ Հորդանանի ժողովրդական թանգարանը։

Թատրոնի ամենաբարձր հատվածը հայտնի է «աստվածների կամար» անվանումով։ Ներկայումս թատրոնն օգտագործվում է, որպես մշակութային միջոցառումների անցկացման վայր։ Այստեղ են հյուրընկալվել Ամմանի գրքի միջազգային մարաթոնը, Ամմանի մարաթոնի մրցանակաբաշխության արարողությունը, ինչպես նաև մի շարք երաժշտական միջոցառումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ամմանի հռոմեական ամֆիթատրոն, Հորդանան». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.