Հռոմեական արձակուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հռոմեական Արձակուրդից)
Հռոմեական արձակուրդներ
անգլ.՝ Roman Holiday
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և դրամա
Թեմաթռուցիկ հարաբերություններ[1]
Թվական1953, դեկտեմբերի 10, 1953[2], օգոստոսի 27, 1953[3] և սեպտեմբերի 2, 1953[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ուայլեր[4][5][6]
ՊրոդյուսերՈւիլյամ Ուայլեր
Սցենարի հեղինակԴալթոն Թրամբո, Ian McLellan Hunter? և John Dighton?
ԴերակատարներԳրեգորի Փեք[4][7][6][…], Օդրի Հեփբերն[7][6][8], Էդդի Ալբերտ[7][6][8], Տուլիո Կարմինատի[7], Պաոլո Կարլինի[7], Կլաուդիո Էրմելի[7], Պաոլա Բորբոնի[7], Տանյա Վեբեր[7], Արլեթ Պուարիե, Լաուրա Սոլարի[7], Հարքորթ Ուիլյամս[7], Ալֆրեդո Ռիցցո[9], Գորելա Գորի[9], Marco Tulli?[9], Միմո Պոլի[9], Վիտորիա Կրիսպո[9], Armando Annuale?, Մաուրիցիո Արենա, Սիլվիո Բագոլինի, Gildo Bocci?, Franco Corsaro?, Hartley Power? և Հանս Հինրիխ
ՕպերատորԱնրի Ալկան և Ֆրանց Պլաներ
ԵրաժշտությունԺորժ Օրիկ և Վիկտոր Յանգ
ՄոնտաժRobert Swink?
Պատմվածքի վայրՀռոմ
Նկարահանման վայրՀռոմ
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն118 րոպե
Բյուջե1 500 000 $
Շահույթ12 000 000 $ և 3 000 000 $
 Roman Holiday (film) Վիքիպահեստում

Հռոմեական արձակուրդներ (անգլ.՝ Roman Holiday, անգլերենից զուտ թարգմանությամբ՝ Հռոմեական արձակուրդ), 1953 թվականին ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի նկարահանած կատակերգական ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսուհին եվրոպական երկրների մեկի արքայադուստր է՝ Աննան, ով ապրում է թագավորական ճոխ կյանքով։ Սակայն ամեն օր պլանավորվող հանդիպումները ու խիստ ռեժիմի օրակարգը արդեն հոգնեցնում են գեղեցկուհի Աննային, և նրան հագստացնելու համար բժիշկը նրան հաճախ հանգստացնող ու քնաբեր դեղեր է ներարկում։ Մի անգամ նա ուղևորվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ մասնակցելու բարձրաստիճան անձանց պարահանդեսի։

Չդիմանալով պարահանդեսի լարված մթնոլորտին նա գիշերով թաքուն փախչում է տնից ու սկսում զբոսնել Հռոմում, ինչը շատ դուր է գալիս նրան, որովհետև դա առաջին անգամ էր, որ նա մենակ էր, ու նրան ոչ ոք չէր ուղեկցում։ Զբոսնելու ժամանակ Աննան հոգնում է ու թմրում քնաբերի ազդեցությունից և քնում հենց ճանապարհի եզրի մայթին։

Նրան գտնում է ամերիկացի լրագրող Ջո Բրեդլին, ով աշխատանքից ազատվելու եզրին էր, և վերադառնում էր գինետնից։ Կիսաքուն վիճակում Ջոն հարցնում է Աննային թե որտեղ է նա ապրում ու չհասականալով նրան ստիպված տանում իր հետ իր բնակարան։

Առավոտյան արդեն Աննայի փախուստի լուրը տարածվում է ամբողջ Հռոմով մեկ, իսկ նրա լուսանկարները տպագրվում են թերթերում ու հեռուստեսությամբ հարղորդում նրա մասին։ Ջոն, ով դեմքով չէր ճանաչում Աննային, արդեն լուսանկարներից ճանաչում է նրան ու հարցազրույց վերցնում նրանից։ Այդ մասին Ջոն տեղյակ է պահում իր պետին, ասելով որ նա կարող է շատ հետաքրքիր հոդված տպագրել։ Այդ ժամանակից սկսվում է Աննայի, Ջոյի ու իր ընկեր լուսանկարիչ Իրվին Ռադովիչի զավեշտալի արկածները Հռոմում ...

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Գրեգորի Պեք Ջո Բրեդլի Ջո Բրեդլի
Օդրի Հեփբերն արքայադուստր Աննա արքայադուստր Աննա
Էդդի Ալբերտ Իրվին Ռադովիչ Իրվին Ռադովիչ
Հարթլի Փաուեր Հենեսի Հենեսի
Էդդի Ալբերտ Իրվին Ռադովիչ Իրվին Ռադովիչ
Հարկուտ Ուիլյամս դեսպան դեսպան

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է 6 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 11-ի, որոնց թվում 3 Օսկար, լավագույն դերասանուհի (Օդրի Հեփբերն), Լավագույն հանդերձանքի դիզայն (Էդիտ Հիդ), Լավագույն հարմարեցված սցենար (Դալտոն Տրամբո), 1 Ոսկե Գլոբուս (Օդրի Հեփբերն, լավագույն դրամայի դերասանուհի), 1 BAFTA (ներկայացվել է ևս 3-ի) և այլն։ 1999 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Ֆիլմը վարկանիշային ցանկերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հռոմեական արձակուրդ» ֆիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոկադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևյալ տեղերում՝

Կադրեր ֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմեական արձակուրդներ» հոդվածին։