Հռոդոսն այստեղ է, այստեղ էլ թռիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզոպոսի առակի նկարազարդում (մոտ 1480 թվական)

Հռոդոսն այստեղ է, այստեղ էլ թռիր (լատին․՝ Hic Rhodus, hic salta), թևավոր խոսք, որը վերցված է Եզոպոսի «Պարծենկոտը» առակից[1]։ Այդտեղ մի մարդ հպարտանում է, որ ինքը Հռոդոսում մի արտակարգ թռիչք է կատարել և որպես ապացույց դիմում է վկաներին։ Լսողներից մեկը նկատում է, որ վկաներ պետք չեն, եթե դա ճշմարիտ է։ Եվ ավելացնում է. «Հռոդոսն այստեղ է, այստեղ էլ թռիր»[2]։

Արտահայտությունը օգտագործվում է այն դեպքում, երբ ուզում ենք ասել՝ պարծենալու փոխարեն ապացուցիր գործնական, իրականում, գլուխ գովալու փոխարեն ցույց տուր գործով, մի՛ պատմիր քո փառավոր գործերի մասին, որոնք արել ես որևէ տեղ կամ երբևէ, այլ ցույց տուր քո կարողությունները այստեղ և հիմա[3]։

Հաճախ մեջբերվում է լատիներենով, թեպետ մեզ չհասած բնօրինակը գրվել է հունարենով՝ ιδού η Ρόδος, ιδού και το πήδημα։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզոպոսի «Պարծենկոտը» առակում[4] ճանապարհորդը տուն վերադառնալով սկսում է պարծենալ իր հաջողություններով, հատկապես առանձնացնում է իր հեռահար թռիչքը, որն իբր կատարել է Հռոդոսում, որպես ապացույց դիմում է վկաներին, որ հաստատեն իրենց խոսքերով։ Սկեպտիկ զրուցակիցը նշում է. «Եթե ասածներդ ճիշտ են, ապա վկաներ պետք չեն։ Հռոդոսն այստեղ է, այստեղ էլ թռիր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. P.-M. Schuhl. «Hic Rhodus, hic salta» // Revue Philosophique de la France et de l'Étranger, 157, 1967, 468—469.(ֆր.)
  2. Ավետիսյան, Կամսար (1973). Իմաստուն խոսքերի աշխարհում. Երևան: «Հայաստան». էջ 40.
  3. Энциклопедический словарь крылатых слов и выражений / Авт.-сост. В. Серов. — М.: Локид-Пресс, 2005. — ISBN 5-320-00323-4
  4. Бабичев Н. Т., Боровский Я. М. Словарь латинских крылатых слов : 2500 единиц / Под ред. Я. М. Боровского. — М. : Рус. яз., 1982. — С. 253. — 959 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бабичев Н. Т., Боровский Я. М. Словарь латинских крылатых слов : 2500 единиц / Под ред. Я. М. Боровского. — М. : Рус. яз., 1982. — 959 с.
  • Крылатые слова. Литературные цитаты. Образные выражения / Авт. Н. С. Ашукин, М. Г. Ашукина — М.: Правда, Москва, 1986. — 768 с.
  • P.-M. Schuhl. «Hic Rhodus, hic salta» // Revue Philosophique de la France et de l'Étranger, 157, 1967, 468-469.(ֆր.)
  • Saffrey, H. D. Encore «Hic Rhodus, hic salta». // Revue Philosophique de la France et de l'Étranger 161 (1971): 221-223.(ֆր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]