Հռիփսիմե Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռիփսիմե Չիլինգարյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1919(1919-12-18)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էփետրվարի 26, 1994(1994-02-26) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտություննյարդաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԿուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ

Հռիփսիմե Հակոբի Չիլինգարյան (դեկտեմբերի 18, 1919(1919-12-18), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - փետրվարի 26, 1994(1994-02-26), Երևան, Հայաստան[1]), հայ նյարդաբան, կուրորտաբան, ֆիզիոթերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմե Չիլինգարյանը ծնվել է 1919 թվականին Թիֆլիսում։ 1942 թվականին ավարտել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտը։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է Երևանի էվակոհոսպիտալի գանգագլխուղեղային վնասվածքների բաժանմունքի վարիչ, 1951-1990 թվականներին՝ Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նյարդաբանական բաժնի ղեկավար, 1956-1962 թվականներին, միաժամանակ՝ փոխտնօրեն։

Աշխատանքները վերաբերում են նյարդային հիվանդությունների կանխարգելման և ախտածնային բուժման նոր եղանակների մշակմանը։ Բացահայտել է «Ջերմուկ» հանքային ջրի ազդեցության մեխանիզմը՝ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման դեպքում։ Առաջարկել է էլեկտրոֆորեզի օգնությամբ նյարդային հիվանդությունների բուժման եղանակ[2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոտկասրբանային ռադիկուլիտ, Երևան։ Լույս, 1984։
  • Նյարդային հիվանդությունների բուժումը ֆիզիկական մեթոդներով, Երևան։ Լույս, 1987։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The memorial of Chilingaryan Hripsime (Հռիպսիմե Չիլինգարյան Հակոբի) buried at Yerevan's Kanaker cemetery». hush.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան