Հռադամիստ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հռադամիստից)
Հռադամիստ
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
հեղինակ
Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմ
Սյուժեի աղբյուրԴոմենիկո Լալլի. «L'amor tirannico, o Zenobia», Մաթեո Նորիս. «Zenobia» լիբրետտոներ
Առաջնախաղի տարեթիվապրիլի 27, 1720
Առաջնախաղի վայրԼոնդոն
Կատալոգի համարHWV 12a և HWV 12b
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Radamisto Վիքիպահեստում

«Հռադամիստ» (իտալ.՝ Radamisto (HWV 12), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Նիկոլա Ֆրանչեսկո Հայմի՝ հիմնված Դոմենիկո Լալլիի L'amor tirannico, o Zenobia և Մաթեո Նորիսի Zenobia լիբրետտոների վրա։ Առաջնախաղը կայացել է 1720 թ. ապրիլի 27-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's Theatre)՝ մեծ հաջողությամբ դիմանալով 10 ներկայացման։ 1720 թ բեմադրվել է օպերայի վերամշակված տարբերակը։

Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը և այսօր էլ երբեմն բեմադրվում է եվրոպական և հատկապես գերմանական թատրոններում։

Օպերայի սյուժեն վերցված է մ.թ. I դարի Հայոց պատմությունից` հիմնվում է Հռադամիզդի կողմից իր կնոջ` Զենոբիային սպանելու փորձի և փրկության պատմության վրա։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռադամիստ (օպերա)» հոդվածին։