Հո Ջոնգ-Սուկ
Հո Ջոնգ-Սուկ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կորեայի կոմունիստական կուսակցություն, Կորեայի ազգային հեղափոխական կուսակցություն և Կորեայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Paiwha Girls' High School? |
Մասնագիտություն՝ | կանանց իրավունքների պաշտպան և քաղաքական ակտիվիստ |
Դավանանք | անկրոնություն |
Ծննդյան օր | հուլիսի 16, 1902 կամ հուլիսի 16, 1908[1] |
Ծննդավայր | Սեուլ, Կորեական կայսրություն |
Վախճանի օր | հունիսի 5, 1991 |
Վախճանի վայր | Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն |
Թաղված | Patriotic Martyrs' Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Հո Հոն |
Հո Ջոնգ-Սուկ (կորեերեն՝ 허정숙; 16 հուլիսի 1908 - 5 հունիսի 1991 թ.), Կորեայի կոմունիստական կուսակցության և Կորեայի սեռային ազատագրման շարժման նշանավոր կին գործիչ ճապոնական իշխանության տարիներին [2]։ 1948 թվականից նա Հյուսիսային Կորեայում զբաղեցրել է բազմաթիվ պետական պաշտոններ, այդ թվում աշխատել է առողջապահության նախարությունում և եղել է Հյուսիսային Կորեայի Գերագույն դատարանի գլխավոր դատավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ծնվել է որպես Հո Ջոնջա (허정자; 許貞子)[3], Հո Հոնի դուստրը։ Իր վաղ տարիներին Հոն գնացել է Ճապոնիա՝ սովորելու Տոկիոյի Կվանսեի դպրոցում։ Հետագայում նա մեկնել է Շանհայ, որտեղ ուսումը շարունակել է տեղի օտարերկրյա ավագ դպրոցում[4]։ Ավելի ուշ նա վերադարձել է իր երկիր։ 1921 թվականին Հոն մասնակցել է կանանց շարժմանը և միացել Կորեայի կոմունիստական կուսակցությանը։
Այդ ժամանակ Կորեայի Ճապոնական կառավարությունը անօրինական էր ճանաչել Կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Հո Ջոնջան հաջողությամբ խուսափել է քաղաքական հետապնդումներից։ Ավելի ուշ՝ 1925 թվականի մարտին նա մասնակցել է Սեուլում Կանանց միջազգային օրվա միջոցառումներին[5]։
Հոն կողմ էր սիրո և սեռական հարաբերությունների տարանջատմանը։ Նրա այս տեսակետը դատապարտվել է կորեական հասարակության կողմից, քանի որ այդ ժամանակ կոնֆուցիական գաղափարները դեռ արդիական էին Կորեայում։
1936 թվականին նա մեկնել է Չինաստան, որտեղ անդամագրվել է Կորեայի ազգային հեղափոխական կուսակցությանը[4]։ 1938 թվականին Հոն գնացել է Հեբեյ ՝ մասնակցելու հակաճապոնական դիմադրության խմբի գործողություններին[4]։ 1945 թվականին նա հեռացել է Սեուլ, բայց մեկնել է Հյուսիսային Կորեա՝ աջակողմյան ահաբեկչությունից խուսափելու համար։ 1948 թվականին պաշտոնավարել է Հյուսիսային Կորեայի կառավարությունում։ 1948–1957 թվականներին աշխատել է որպես մշակույթի նախարար, իսկ 1957 թվականին՝ արդարադատության նախարար[6]։
Հոն աշխատել է որպես Հյուսիսային Կորեայի Գերագույն դատարանի գլխավոր դատավոր 1959 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 1960 թվականը[7][8]։
Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- In Grace Lover (은혜로운 사랑 속에서)
- Democraticism founder days (민주건국의 나날에)
- Historical rememories of great loves (위대한 사랑의 력사를 되새기며)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Barraclough, Ruth (2015) Red Love in Korea: Rethinking Communism, Feminism, Sexuality. In: Barraclough R., Bowen-Struyk H., Rabinowitz P. (eds) Red Love Across the Pacific. Palgrave Macmillan, New York. 978-1-349-57079-9
- ↑ Ho Jong-suk (ko)
- ↑ 4,0 4,1 4,2 Ho Jong-suk (ko)
- ↑ Ho Jong-suk
- ↑ «Korea North Ministers»
- ↑ Scalapino Robert A., Lee Chong-Sik (1972)։ Communism in Korea: The society 2։ Berkeley: University of California Press։ էջ 1366։ ISBN 978-0-520-02274-4
- ↑ Service United States. Foreign Broadcast Information (1960)։ Daily Report: Foreign Radio Broadcasts
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ho Jong-suk:britannica (ko)
- Ho Jong-suk (ko)
- Ho Jong-suk (ko)
- Ho Jong-suk (ko)
- Ho Jong-suk (ko)
- 조선의 첫 녀성상 (ko)
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Սեուլ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 5 մահեր
- 1991 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Կորեացի գրողներ
- Հարավային Կորեայի քաղաքական գործիչներ
- Հարավկորեացիներ
- Ֆեմինիստներ
- Կորեա
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Կորեացի կանայք
- Կանայք
- Ֆեմինիզմ
- Փիլիսոփայություն
- Ասիացի ֆեմինիստներ
- Քաղաքական գործիչներ
- Փիլիսոփաներ