Հոֆ Վիմ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Հոֆ Վիմ Wim Hof | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 20, 1959 (67 տարեկան) |
| Ծննդավայր | Սիթարդ, Լիմբուրգ, Նիդերլանդներ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լողորդ, հնարքներ բանեցնող, մոտիվացիոն խոսնակ և մարզիկ |
| 🌐 | |

Հոֆ Վիմ (հոլ.՝ Wim Hof, ապրիլի 20, 1959, Սիթարդ, Լիմբուրգ, Նիդերլանդներ), հայտնի հոլանդացի։ Կարողանում է դիմանալ չափազանց սառը ջերմաստիճանի պայմաններում։ Հայտնի է «Սառցե մարդ» մականունով։ Սահմանել է համաշխարհային 9 ռեկորդ։
73 րոպե շարունակ մնացել է սառը ջրով և սառույցով լցված թափանցիկ խողովակում։ Կիսավարտիքով բարձրացել է Մոնբլան լեռը (Ֆրանսիայի կողմից)։ Գրեթե մեկ րոպե սուզված է մնացել սառցեպատ ծովում։
Հոֆ Վիմն իր կարողությունն առաջին անգամ նկատել է 17 տարեկանում։ Փորձագետների կարծիքով Հոֆը արտասովոր մարդ է։ Դրա հետ հոլանդացին երբեմն չի համաձայնվում։ Նրա կարծիքով ամբողջի էությունը կայանում է ամենօրյա մշտական մարզումներում։ Նրա գերմարդկային ունակությունները երկար մարզումների արդյունք են։ Ներկայումս Հոֆ Վիմը շարունակում է մարզվել՝ նոր ռեկորդներ սահմանելու և ինքնակատարելագործվելու համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Отмороженный. Достижения морозоустойчивого голландца - Lenta.ru
- Website Wim Hof
- peoples.ru — Вим Хоф
- YouTube — Вим Хоф бъёт собственный рекорд
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոֆ Վիմ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||