Jump to content

Հոքս Բեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հոքս Բեյ
39°25′0″S 176°49′0″E / 39.41667°S 176.81667°E / -39.41667; 176.81667
ԵրկիրՆոր Զելանդիա Նոր Զելանդիա
ՀամայնքՆոր Զելանդիա
Մակերես14 111 կմ²
Բնակչություն179 700 մարդ (հունիսի 30, 2025)
Ժամային գոտիUTC+12
Պաշտոնական կայքhbrc.govt.nz
Հոքս Բեյ (Նոր Զելանդիա)##
Հոքս Բեյ (Նոր Զելանդիա)

Հոքս Բեյ (մաորիերեն՝ Te Matau-a-Māui), Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու արևելյան ափում գտնվող շրջան։ Շրջանը ստացել է իր անունը Հոք ծոցից, որն իր հերթին անվանակոչվել է Էդուարդ Հոքսի պատվին։ Տարածաշրջանի գլխավոր կենտրոններն են Նեյփիրը և Հասթինգսը, շգյուղական տարածքներ են Վայպուկուրաու, Վայպավա և Վայրոա քաղաքները։

Հոք Բեյ

Հոքս Բեյ շրջանը իր անունը ստացել է արևելքում գտնվող Հոք ծոցի անունից, որը ծովակալ Էդուարդ Հոքի պատվին անվանակոչել է Ջեյմս Կուկը Նոր Զելանդիայի ափերով կատարած ճանապարհորդություններից մեկի ընթացքում։

Հոքս Բեյի մաորիերեն անվանումն է Te Matau-a-Māui (բառացի՝ «Մաուիի կարթը»): Այս անվանումը գալիս է մաորիական ավանդական պատմությունից, համաձայն որի Մաուին ջրերից դուրս է բերել Նոր Զելանդիայի կղզիները։ Պատմության մեջ ասվում է, որ Հոքս Բեյը հենց այն կարթն է, որով Մաուին բարձրացրել է կղզիները, իսկ Փորթլենդ կղզին և Քեյփ Քիդնափերսը համապատասխանաբար այդ կարթի հյուսիսային և հարավային ծայրերն են[1]։

Մարաետոտարա ջրվեժ

19-րդ դարում ծովափնյա տարածքներում գործել են կետորսության կայաններ[2] :

Հոքս Բեյ նահանգը հիմնադրվել է 1858 թվականին և միացել Նոր Զելանդիայի նահանգների շարքին՝ առանձնանալով Վելինգթոնի նահանգից 1858 թվականի փետրվարին Նեյփիերում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Նահանգը լուծարվել է 1876 թվականին՝ Նոր Զելանդիայի բոլոր նահանգների հետ միասին։

1931 թվականի երկրաշարժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականի փետրվարի 3-ին Նեյփիերը և Հեյսթինգսը ծանրորեն վնասվեցին Նոր Զելանդիայի պատմության ամենաողբերգական բնական աղետից՝ 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, որը խլեց 256 մարդու կյանք։ Նեյփիերը վերակառուցվեց և այժմ աշխարհահռչակ է իր արտ դեկո ոճի շինություններով։ Ամեն փետրվար ամսին քաղաքը նշում է իր ճարտարապետական ժառանգությունը՝ կազմակերպելով Արտ Դեկո ոճի միջոցառումը։ MTG Hawke's Bay թանգարանը (նախկինում՝ Hawke's Bay Museum and Art Gallery) ունի մշտական ցուցադրություն երկրաշարժի պատճառների և հետևանքների վերաբերյալ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական U-862 սուզանավը հայտնվել էր Նեյփիերի ջրերում և դուրս էր եկել Սաունդ Շելի մոտ։ Սուզանավը տորպեդոյվ կրակել էր Pukeko անունով շոգենավի վրա, որը հեռանում էր Նեյփիերի նավահանգստից, սակայն վրիպել է[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանը գտնվում է Հյուսիսային կղզու արևելյան ափին։

Հոքս Բեյի տարածաշրջանը ներառում է հյուսիսում և կենտրոնական մասերում գտնվող բլրոտ ափամերձ տարածքները, հյուսիսում գտնվող Վաիրոա գետի դելտայի հարթավայրերը, հարավում Հաստինգս քաղաքի շուրջը ձգվող լայն ու բերրի Հերետաունգայի դաշտավայրերը, ինչպես նաև դեպի ներս ձգվող բլրոտ շրջանները, որոնք հասնում են Կավեկան և Ռուահինեի լեռնաշղթաներին։ Տարաշրջանի ներսում է գտնվում նաև նշանավոր Տարապոնուի լեռնագագաթը։

Հոքս Բեյի ափով հոսում են հինգ հիմնական գետեր։ Հյուսիսից հարավ՝ Վաիրոա, Մոհակա, Տուտաեկուրի, Նգարուրորո և Տուկիտուկի գետերը։ Հյուսիսային Հոքս Բեյում, ծովափից մոտ 35 կմ հեռավորության վրա, գտնվում է Վաիկարեմոանա լիճը, որը տարածաշրջանի ամենամեծ լիճն է, Հյուսիսային կղզու չորրորդը և Նոր Զելանդիայի տասնվեցերորդը։

Տարածաշրջանում կա բլուր, որի անունը ըստ 2009 թվականի Գինեսի ռեկորդների գրքի աշխարհում ամենաերկարն է։ Տաումատաուկատանգիինգակոաոաոուտամատեապոկանուենուկիտանատահու անունը պատկանում է Հարավային Հոքս Բեյի բլուրի, որը գտնվում է Ուայփուքուրաու քաղաքի մոտակայքում[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն ըստ թվականների
ՏարիԲնակ.±%
1991138,342    
1996142,791+3.2%
2001142,95+0.1%
2006147,783+3.4%
2013151,179+2.3%
2018166,368+10.0%
2023175,074+5.2%
Արտասահմանում ծնված բնակիչների ամենամեծ խմբերը[5]
Ազգություն Բնակչություն (2018)
Անգլիա 6,840
Ավստրալիա 2,625
Հնդկաստան 2,076
Սամոա 1,665
Հարավային Աֆրիկա 1,473
Ֆիլիպիններ 942
Շոտլանդիա 876
Չինաստան 765
Նիդեռլանդներ 738
Միացյալ Նահանգներ 657

Մշակույթ և ապրելակերպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոքս Բեյի տարեդարձի օր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոքս Բեյի տարեդարձի օրը (Hawke's Bay Anniversary Day) ամենամյա տոն է, որը նշվում է Աշխատանքի Օրվանից առաջ գտնվող ուրբաթ օրը։ Այն նշվում է Հոքս Բեյի նախկին նահանգային սահմանների ամբողջ տարածքում։

Հոքս Բեյի ռադիոն Նոր Զելանդիայի յոթերորդ խոշորագույնն ռադիոն է՝ 142,200 ունկնդրով։ 2025 թ․ մայիսի դրությամբ ամենահաջող ռադիոկայաններն են՝ Newstalk ZB, Magic, The Breeze, The Rock և The Hits[6]։

Քեյփի Քիդնափփերս

Այգիներ և բնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոքս Բեյն ունի բազմաթիվ պարկեր, անտառներ, լողափեր և այլ բնական տեսարժան վայրեր։

Վինձոր այգում գտնվում է Splash Planet զվարճանքի զբոսայգին և ջրաշխարհը:

Քեյփ Քիդնափերսը (Cape Kidnappers) գտնվում է Հոքս Բեյի հարավարևելյան ծայրում և հայտնի զբոսաշրջային վայր է։ Այն ճանաչվել է կարևոր թռչնաբանական գոտի, որտեղ բնակվում են ավելի քան 6500 զույգ Ավստրալիական խևահավեր։

Հոքս Բեյի գինու տարածաշրջանը Նոր Զելանդիայի լավագույն գինիների արտադրողներից է։ Տեղական գինիներն ու խոհանոցը ներկայացվում են տարվա ընթացքում երկու անգամ անցկացվող Food and Wine Classic փառատոների ժամանակ[7]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Te Matau-a-Māui: The hook of Māui | Hawke's Bay NZ». www.hawkesbaynz.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Don Grady (1986) Sealers & whalers in New Zealand waters, Auckland, Reed Methuen, p.150. 0474000508
  3. Hunt, Megan (2016 թ․ սեպտեմբերի 28). «Memorial unveiled to mark German submarine's Napier visit». Stuff (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Town with the longest name in New Zealand». www.newzealand.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Birthplace (detailed), for the census usually resident population count, 2006, 2013, and 2018 Censuses (RC, TA, SA2, DHB)». Statistics New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2024-05-15-ին. Վերցված է 2025-07-06-ին.
  6. «Surveys & Research». Radio Broadcasters Association (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 18-ին.
  7. Harfield, Ruby (2017 թ․ նոյեմբերի 13). «Newcomers flock to 10-day Hawke's Bay Food and Wine Classic F.A.W.C!». Hawke's Bay Today. Արխիվացված է օրիգինալից 2019-11-20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.