Հուրի Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուրի Բերբերյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1966(1966-12-05) (52 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Ազգությունհայ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1997)
Մասնագիտությունպատմաբան

Հուրի Վարդգեսի Բերբերյան (դեկտեմբերի 5, 1966(1966-12-05), Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրի Բերբերյանը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 5-ին, Բեյրութում: 1988 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի բակալավրատուրան: 1993 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) մագիստրատուրան: 1998 թվականից դասախոսում է Կալիֆոռնիայի պետական համալսարանում[1][2][3]:

Աշխատությունները վերաբերում են իրանահայ գաղութի XX դարի 1-ին տասնամյակի սոցիալ-տնտեսական, քաղաքական հիմնահարցերին: Հեղինակ է «Հայերը և 1905-1911 թվականների Իրանական սահմանադրական հեղափոխությունը. Ազատության նկատմամբ սերը չունի հայրենիք» (անգլերեն, 2001) աշխատության:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայերը և 1905-1911 թվականների Իրանական սահմանադրական հեղափոխությունը. Ազատության նկատմամբ սերը չունի հայրենիք» (անգլերեն , 2001):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]