Jump to content

Հուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Huri
Վիքիմեդիայի նախագծի ցանկ Խմբագրել Wikidata
Islamic term Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաառասպելական հումանոիդ Խմբագրել Wikidata
Մասն էAl-Ghaib, Islamic mythology Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էPromise of God in Islam, retribution of God in Islam, Pleasure of Paradise in Islam Խմբագրել Wikidata
Կրոնիսլամ Խմբագրել Wikidata
ՄշակույթIslamic culture Խմբագրել Wikidata
ՎայրՋաննաթ, Եդեմ, Firdaws Խմբագրել Wikidata
Հիման վրաwaḥy, Tanzil, Ղուրան, Հադիս, tafsir Խմբագրել Wikidata
Ներկայացված է ստեղծագործության մեջSūrat al-Baqarah, Sūrat al‐Dukhān, Sūrat al‐Ṭūr, Sūrat al‐Raḥmān, Sūrat al‐Wāqiʻah, Sūrat al‐Nabaʼ Խմբագրել Wikidata
Բնութագրվում էգեղեցկություն, կուսություն Խմբագրել Wikidata

Հուրի կամ հուրիներ (անգլ.՝ houri, արաբ․՝ حُـورِيَّـة ,حُورِيّ‎‎), լուսավոր աչքերով կույս կանայք, որոնք հավատարիմ կերպով ապրում են մուսուլմանների կողքին՝ դրախտում[1][2][3]։

Նրանք նկարագրվում են որպես դրախտի տղամարդկանց տարիքին համապատասխան։ Քանի որ հադիսներում ասվում է, որ դրախտում մարդիկ կլինեն 30–33 լուսնային տարեկան (որը համապատասխանում է 29–32 գրիգորիական տարիներին), հուրիներն էլ համարվում են այդ տարիքին համապատասխան։

«Հուրիներ» տերմինը Ղուրանում հանդիպում է չորս անգամ, թեև նրանց մասին նշվում է անուղղակի կերպով ևս մի քանի հատվածում՝ երբեմն որպես «ազվաջ» (արաբ․՝ أزواج‎‎), բառացի՝ «ուղեկիցներ», իսկ հադիսներում թեման ավելի մանրամասն ու պատկերավոր է ներկայացված[4]։ Մուսուլման գիտնականները տարաձայն են այն հարցում, թե արդյոք հուրիները այս աշխարհում ապրած հավատավոր կանայք են, թե առանձին արարածներ։ Մեծամասնությունը հակված է երկրորդ կարծիքին[5]։

Հուրիները, ըստ տարբեր աղբյուրների, ոգեշնչել են թե՛ մուսուլման, թե՛ ոչ մուսուլման մարդկանց երևակայությունը։ Սակայն ըստ հադիսների՝ դունյայի (աշխարհի) հավատարիմ կանայք դրախտում գտնվում են առավել բարձր դիրքում, քան հուրիները[4][6]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական արաբերենում «հուր» (արաբ․՝ حُور‎‎) բառը հանդիսանում է «ահվար» (արաբ․՝ أحْوَر‎‎, արական սեռ) և «հաուրա» (արաբ․՝ حَوْراء‎‎, իգական սեռ) բառերի հոգնակին և կարող է թարգմանվել որպես «սպիտակի ու սևի ուժեղ հակադրությամբ աչքեր ունեցող»[7][8]։

«Հուրի» բառը եվրոպական մի շարք լեզուներ է թափանցել 17-18-րդ դարերում[9]։

Արթուր Ջեֆրին և այլ գիտնականներ առաջարկում են այս բառի իրանական ծագումը՝ ենթադրելով, որ այն ծագել է միջին պահլավերեն «լավ աճեցված» (հū̆rust) բառից[10]։

Նկարագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրիների մասին հիշատակվում է Ղուրանի մի քանի հատվածներում՝ միշտ հոգնակի թվով, սակայն ուղղակիորեն հիշատակվում է միայն չորս անգամ: Ղուրանում յուրաքանչյուր հավատացյալին ուղեկցող հուրիների քանակի մասին երբեք հստակ թիվ չի նշվում:

Ղուրանական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաֆսիրներում և Ղուրանի մեկնաբանություններում հուրիները նկարագրվում են հետևյալ կերպ․

  • 37:48 – «լայն ու գեղեցիկ աչքերով»[11][12],
  • 38:52 – «համբերատար հայացքով և համապատասխան ուղեկիցներ»[13][14],
  • 44:54 – «լայն ու գեղեցիկ աչքերով»[15][16],
  • 52:20 – «գեղեցիկ հուրիներ՝ լայն և գեղեցիկ աչքերով»[17][18],
  • 55:56 – «մինչ այդ ոչ մի մարդու կամ ջինի կողմից չդիպչած»[19][20][21][22],
  • 55:58 – «էլեգանտ ինչպես շափյուղաներն ու մարջանները»[23],
  • 55:72 – «լուսավոր աչքերով կույսեր, որոնք թաքնված են տաղավարներում»[24][25],
  • 55:74 – «ոչ մի մարդու կողմից չդիպչած», «պառկած կանաչ բարձերի ու գեղեցիկ գորգերի վրա»[25][26]
  • 56:22 – «հուրիներ՝ սև աչքերով կույսեր, որոնց աչքերի սևը խորը հակադրվում է սպիտակին»[27][28],
  • 56:35 – «ստեղծված առանց ծնվելու գործընթացի»[28][29],
  • 78:31–33 – «հիասքանչ ուղեկիցներ»[30][31][32],
  • 44:54 – «Եվ մենք նրանց ամուսնացնելու ենք մեծ, գեղեցիկ աչքերով կանանց հետ»[33]։

Համարվում է, որ այն չորս հատվածները, որոնք հուրիներին ուղղակիորեն են հիշատակում, հավանաբար հայտնվել են առաջին մեքքայական ժամանակաշրջանի վերջում[34]։

Հադիսական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիսների ժողովածուներում հուրիների նկարագրությունները տարբեր են, սակայն ըստ Սմիթի և Հադադի համառոտ ներկայացման՝

Հուրիները սովորաբար ներկայացվում են որպես կազմված զաֆրանից՝ ոտքից մինչև ծնկները, մուշկից՝ ծնկից մինչև կուրծքը, սաթից՝ կրծքից մինչև պարանոցը, և կամֆորայից՝ պարանոցից մինչև գլուխը[35]։ Ավանդական մեկնաբանությունները հաճախ օգտագործում են յոթ թվի բազմապատիկները՝ նկարագրելով հուրիներին որպես 7-ից մինչև 70000 զգեստ հագած, որոնց միջով կարելի է տեսնել նույնիսկ ոսկորների ծուծը՝ մաշկի նրբության պատճառով։ Նրանք նստած են յոթանասուն հակինթից պատրաստված բազմոցների վրա, որոնք պատված են շափյուղաներով ու թանկարժեք քարերով։ Հուրիները չեն քնում, չեն հղիանում, չունեն դաշտան, չեն թքում, չեն փռշտում և երբեք չեն հիվանդանում[36]։

Հադիսներում հուրիները նկարագրվում են որպես՝ «այնքան թափանցիկ, որ ոսկորների ծուծը երևում է», «հավերժ երիտասարդ», «մազազուրկ՝ բացառությամբ հոնքերի և գլխի մազերի», «մաքուր» և «գեղեցիկ»։ Սուննի հադիսագիտության ուսումնասիրողներն արձանագրել են Մուհամմադ մարգարեի մի շարք ասույթներ, որոնք վերաբերում են հուրիներին։

  • Մուհամմադ ալ Բուխարիի փոխանցմամբ՝
Դրախտում ամեն մարդ կունենա երկու կին հուրիներից, որոնք այնքան գեղեցիկ, մաքուր և թափանցիկ կլինեն, որ նրանց ոտքերի ոսկրածուծը կերևա մաշկի ու ոսկորի միջով։
  • Մուսլիմ իբն ալ-Հաջաջ Նիշապուրու կողմից փոխանցված հադիսում ասվում է՝
Առաջին խումբը, որը կմտնի դրախտ, կփայլի ինչպես լիալուսինը գիշերվա ընթացքում, իսկ նրանց հաջորդող խումբը՝ ինչպես ամենափայլուն աստղերը երկնքում։ Նրանցից յուրաքանչյուրն ունենալու է երկու կին։ Դրախտում ոչ ոք առանց զուգընկեր չի լինի։
  • Ալ-Տիրմիզիի մոտ նշվում է՝
Ալ-Հասան Ալ-Բասրին պատմում է, որ մի տարեց կին մոտեցել է Ալլահի մարգարեին և խնդրել աղոթել, որպեսզի իրեն ընդունեն դրախտ։ Մարգարեն պատասխանել է․ «Մայրիկ, տարեց կինը դրախտ չի կարող մտնել»։ Կինը սկսել է լացել ու հեռացել է։ Մարգարեն ասել է․ «Ասեք նրան, որ ոչ ոք դրախտ չի մտնի ծեր վիճակում, բայց Ալլահը բոլոր կանանց նորից կստեղծի՝ որպես երիտասարդ կույսեր։ Աստված ասում է․ «Ահա այսպես, մենք նրանց կստեղծենք նոր ձևով ու կդարձնենք կույսեր՝ սիրող և երիտաարդ»[37]։
  • Իբն Մաջահի «Սունան»-ում հաղորդվում է՝
Երբ կինը նեղացնում է իր ամուսնուն, նրա հուրի կինը՝ լայն աչքերով և սև ու սպիտակի ուժեղ հակադրությամբ, ասում է․ «Մի նեղացրու նրան, այլապես Ալլահը քեզ կործանի։ Նա քեզ մոտ է որպես ժամանակավոր հյուր։ Շուտով նա քեզ կհեռանա ու կգա մեզ մոտ»[38][39]

Սեռ և ինքնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար համարվել է, որ հուրիները գեղեցիկ կանայք են, որոնք խոստացված են որպես պարգև հավատացյալ տղամարդկանց՝ դրախտում, քանի որ բազմաթիվ հադիսներ ու Ղուրանի մեկնաբաններ այդպես են նկարագրել նրանց[40][41]։ Սակայն վերջին տարիներին որոշ ուսումնասիրողներ առաջ են քաշել այն տեսակետը, որ հուրի տերմինը վերաբերում է ինչպես մաքուր կանանց, այնպես էլ մաքուր տղամարդկանց (քանի որ այն թե՛ արական «ʾaḥwar», և թե՛ իգական «ḥawrāʾ» բառերի հոգնակի ձևն է, որոնք կապված են ճերմակության գաղափարի հետ), և այն, որ հուրիները միայն իգական սեռի դրախտային արարածներ են, թյուր ըմբռնում է[40]։

Ղուրանում հուրիները նկարագրվում են թե՛ իգական սեռին բնորոշ, և թե՛ սեռական առումով չեզոք ածականներով[42][43][44]։ Մասնավորապես, նրանց նկարագրելու համար օգտագործվում է անորոշ «عِينٌ» ածականը, ինչը որոշ ուսումնասիրողների կարծիքով կարող է վկայել, որ տվյալ հատվածները վերաբերում են ինչպես կին ուղեկիցներին, այնպես էլ տղամարդկանց[45]։

Բացի այդ, այն հանգամանքը, որ Ղուրանում հուրիների ուղեկիցները հաճախ ներկայացվում են արական սեռի դերանուններով, չի նշանակում, որ այդ ուղեկցությունը վերաբերում է միայն տղամարդկանց։ Դասական և ղուրանական արաբերենում արական ձևը հաճախ ծառայում է որպես սեռապես չեզոք՝ ընդգրկելով և՛ կանանց, և՛ տղամարդկանց։ Այսպես, Ղուրանում այն հաճախ կիրառվում է ամբողջ մարդկությանը կամ բոլոր հավատացյալներին դիմելու համար՝ անկախ սեռից[46][47][48]։

«The Message of the Qur'an» գրքում Մուհամմադ Ասադը մեկնաբանում է հուրի տերմինը՝ Ղուրանի 44:54 և 56:22 հատվածներում՝ ասելով․ «Հուրի գոյականը, որը ես թարգմանել եմ որպես «մաքուր ուղեկիցներ», հոգնակի ձևն է թե՛ արական «ʾaḥwār» և թե՛ իգական «ḥawrāʾ» բառերի։ Ուստի «ḥūr ʿīn» բառակապակցությունը մոտավոր կարող է նշանակել՝ «մաքուր էակներ՝ աչքերի առանձնահատուկ գեղեցկությամբ»»[49][50]։

Իսլամագետ Անեմարի Շիմելը նշում է, որ Ղուրանում հուրիների նկարագրությունը պետք է դիտարկել սիրո համատեքստում․ «Յուրաքանչյուր աստվածավախ մարդ, ով ապրել է Աստծո կարգին համապատասխան, մտնելու է դրախտ, որտեղ բուրավետ այգիներով հոսում են կաթի ու մեղրի գետեր, և այնտեղ նրան սպասում են կույս սիրեցյալները»[51]։

Կապը երկրային կանանց հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսխաթոլոգիական տեսակետից՝ այս աշխարհի կանանց դրախտում հուրիների հետ համեմատելու հարցում իսլամագետները կարծում են, որ այս աշխարհում ապրած արդար կանայք դրախտում ունեն ավելի բարձր դիրք, քան հուրիները[5]։ Սուննի աստվածաբան Ահմադ աս-Սավին (մահացել է 1825 թվականին), մեկնաբանելով Ահմադ Ալ-Դարդիրի աշխատությունները, նշում է․ «Ճշմարիտ դիրքորոշումն այն է, որ այս աշխարհի կանայք յոթանասուն հազար անգամ գերազանցում են հուրիներին՝ սևաչյա կույսերին»[52]։

Մուհամմադ Իբն Օմար Բահրաքին (մահացել է 1524 թվականին) երեխաների համար նախատեսված իր ուսուցողական գրքում ասում է․ «Ադամական կանայք գերազանցում են հուրիներին՝ իրենց աղոթքների, ծոմապահության և բարեպաշտության շնորհիվ»[53]։

Այլ հեղինակավոր աղբյուրներ կարծիք են հայտնել, որ հուրիները կարող են լինել հենց այս աշխարհի կանայք՝ վերակենդանացած նոր ձևով։ Ալ-Ռազին մեկնաբանում է, որ Ղուրանում հիշատակվող հուրիների մեջ կլինեն նաև «այն առանց ատամների ծեր կանայք, որոնց Աստված կվերածնի որպես նոր արարածներ»[54][55]։ Մուհամմադ Իբն Ջարիր Ալ-Տաբարին նշում է, որ բոլոր արդար կանայք՝ անկախ նրանից որքան ծեր կամ քայքայված են եղել երկրում, դրախտում կվերածնվեն որպես կույս աղջիկներ և ինչպես իրենց տղամարդ զուգընկերները, հավերժ երիտասարդ կմնան դրախտում[56]։

Ժամանակակից մտածող Մուհամմադ Աբդոն նշում է․ «Դրախտի կանայք այն բարեպաշտ հավատացյալներն են, որոնք Ղուրանում կոչվում են հուրիներ»[57]։

Մուհամմադ Ասադը կարծում է, որ Ղուրանում հուրիների և դրախտի այլ նկարագրությունների հիշատակումները պետք է հասկանալ որպես փոխաբերական իմաստով, այլ ոչ թե բառացի։ Նա հիմնավորում է իր տեսակետը այն փաստով, որ «մարդը իրականում անկարող է պատկերացնել դրախտը»։ Այս մոտեցմանն աջակցելու համար Ասադը մեջբերում է Ղուրանի 32:17 հատվածը և մի հադիս, որը պահպանվել է Բուխարիի և Մուսլիմի մոտ։

Շիա ուղղության փիլիսոփա Մուհամմադ Հուսեյն Տաբատաբային նշում է, որ հուրիների նկարագրության մեջ ամենակարևոր հանգամանքն այն է, որ դրանք ներկայացնում են որպես հավատացյալների բարի գործերի փոխհատուցում։ Հուրիները մարմնավորում են իդեալական ձևեր, որոնք չեն ենթարկվում ժամանակի ազդեցությանը և ծառայում են որպես հավատարիմ ուղեկիցներ նրանց համար, ովքեր կլինեն դրախտում[58]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «houri». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015. 
  2. "Houri" Արխիվացված 2021-09-21 Wayback Machine. Random House Webster's Unabridged Dictionary.
  3. «Definition of HOURI». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. 4,0 4,1 Smith & Haddad, Islamic Understanding, 1981: p.164
  5. 5,0 5,1 Seyyed Hossein Nasr; Caner K. Dagli; Maria Massi Dakake; Joseph E.B. Lumbard; Mohammed Rustom, eds. (2015). The Study Quran: A New Translation and Commentary. New York, NY: HarperCollins. ISBN 978-0-06-112586-7.
  6. Soysal, Gökhan (2022 թ․ մարտի 28). «What Will Women Receive in Paradise for Controlling Their Anger?». SeekersGuidance (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. see Lane's Lexicon, p. 666 and Hans Wehr, p. 247
  8. Wehr's Arabic-English Dictionary, 1960.
  9. Rustomji, Nerina (2021 թ․ սեպտեմբերի 2), Rustomji, Nerina (ed.), «The Word», The Beauty of the Houri: Heavenly Virgins, Feminine Ideals, Oxford University Press, էջ 0, ISBN 978-0-19-024934-2, Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին
  10. Cheung, Johnny (2016 թ․ հունիսի 6), On the (Middle) Iranian borrowings in Qur'ānic (and pre-Islamic) Arabic (անգլերեն), Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին
  11. al-Jalalayn. «Tafsir As-Saaffat». Tafsir al-Jalalayn. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  12. «Quran 37:48». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  13. al-Jalalayn. «Tafsir Saad». Tafsir al-Jalalayn. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Quran 38:52». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  15. al-Jalalayn. «Tafsir Ad-Dukhan». Tafsir al-Jalalayn. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Quran 44:54». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  17. al-Jalalayn. «Tafsir At-Tur». Tafsir al-Jalalayn. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  18. «Quran 52:20». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  19. «Tafsir Ibn Kathir, Surah Al Rahman, Arabic English, HTMl, PDF, Free Download». Quran4u.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  20. «Quran 55:56». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  21. al-Jalalayn. «TafsirAr-Rahman». Tafsir al-Jalalayn. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  22. «Surah Ar-Rahman - 56».
  23. «Ayah ar-Rahman (The Beneficent, The Mercy Giving, The Merciful) 55:58». www.islamawakened.com.
  24. «Quran 55:72». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  25. 25,0 25,1 al-Jalalayn. «Tafsir Ar-Rahman». Tafsir al-Jalalayn. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  26. «Quran 55:74». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  27. «Quran 56:22». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  28. 28,0 28,1 al-Jalalayn. «Tafsir Al-Waqi'a». Tafsir al-Jalalayn. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  29. «Quran 56:35». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  30. «Tafsir Ibn Kathir, Surah Al Naba, Arabic English, HTMl, PDF, Free Download». Quran4u.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  31. «Quran 78:31». Islam Awakened. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  32. al-Jalalayn. «Tafsir An-Naba'». Tafsir al-Jalalayn. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  33. AboeIsmail (2019 թ․ մարտի 12). «Surah 44: ad-Dukhan». QuranOnline.net (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
  34. Smith & Haddad, Islamic Understanding, 1981: p.165
  35. Kitāb aḥwāl al-qiyāma, p. 111. References to the general description of the ḥūr are abundant in the collections of traditions; see, for example, the summary and numerous citations of Ṣoubḥi El-Ṣaleḥ, La Vie Future selon le Coran. Paris: Librarie Philosophique J. Vrin, 1971, p.25. quoted in Smith & Haddad, Islamic Understanding, 1981: p.164
  36. La Vie Future selon le Coran, p.39. quoted in Smith & Haddad, Islamic Understanding, 1981: p.164
  37. Shamaa-il Tirmidhi, Chapter 035, Hadith Number 006 (230)
  38. «Index of Islam». muslimhope.com.
  39. «Book on the Etiquette of Marriage». www.ghazali.org.
  40. 40,0 40,1 «Are all 'houris' female?». Dawn.com. 2011 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  41. «Question 10053. Will men in Paradise have intercourse with al-hoor aliyn?». Islam Question and Answer. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  42. «The Quranic Arabic Corpus - Word by Word Grammar, Syntax and Morphology of the Holy Quran». corpus.quran.com.
  43. «The Quranic Arabic Corpus - Word by Word Grammar, Syntax and Morphology of the Holy Quran». corpus.quran.com.
  44. «The Quranic Arabic Corpus - Word by Word Grammar, Syntax and Morphology of the Holy Quran». corpus.quran.com.
  45. Asad, M. The Message of the Quran, Surah 56:22 [8]. «The noun hur—rendered by me as companions pure—is a plural of both ahwar (masc.) and hawra' (fem.)»
  46. «The Quranic Arabic Corpus - Word by Word Grammar, Syntax and Morphology of the Holy Quran». corpus.quran.com.
  47. «The Quranic Arabic Corpus - Word by Word Grammar, Syntax and Morphology of the Holy Quran». corpus.quran.com.
  48. «The Quranic Arabic Corpus - Word by Word Grammar, Syntax and Morphology of the Holy Quran». corpus.quran.com.
  49. Ibid The Message of the Quran by M. Asad, Surah 56:22 note [8].
  50. Ibid The Message of the Quran by M. Asad, Surah 44:54 note [30]. «For the rendering of hur 'in as 'companions pure, most beautiful of eye', see surah {56}, notes [8] and [13]. It is to be noted that the noun zawj (lit., 'a pair' or – according to the context – 'one of a pair') applies to either of the two sexes, as does the transitive verb zawaja, 'he paired' or 'joined', i.e., one person with another.»
  51. Annemarie Schimmel, Islam: An Introduction, p. 13, "Muhammad"
  52. al-Ṣāwī, Aḥmad (1947) [composed 1813]. Ḥashiyat ʿAlā Sharḥ al-Kharīdat al-Bahīyah [An Annotative Commentary Upon "The Resplendent Pearl"]. Cairo: Maṭbaʿat Muṣṭafā al-Bābī al-Ḥalabī wa Awlāduh. էջ 67. «والصحيح: أنّ نساء الدنيا يكنّ أفضل من الحور العين بسبعين ألف ضعف.»
  53. Bahraq al-Yamanī, Muḥammad ibn ʿUmar (1996) [composed 15th-16th century]. Ḥilyat al-Banāt wa'l-Banīn wa Zīnat al-Dunyā wa'l-Dīn [The Splendour of Girls and Boys and the Adornment of This Life and the Next]. Dār al-Ḥāwī. էջ 129. «والنّساء الآدميّات أفضل من الحور العين بصلاتهنّ وصيامهنّ وعبادتهنّ.»
  54. Asad, M. (2003). «(Surah) 56 Al-Waqiah, ayah 22». The Message of The Qur'an. Al-Hasan, quoted by Razi in his comments on 44:54.
  55. Ismail ibn Kathir (2000). «(Surah) 56 Al-Waqiah ayat 35–36». Tafsir ibn Kathir. The Reward of Those on the Right After.
  56. Asad, M. (2003). «(Surah) 56 Al-Waqiah, ayat 35–36». The Message of The Qur'an.
  57. Smith & Haddad, Islamic Understanding, 1981: p.166
  58. Muhammad Husayn Tabatabai, Tafsir al-Mizan

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]