Հուսիներ
Հուսիներ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | քաղաքական շարժում և քաղաքական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1994 |
Գլխադասային գրասենյակ | Սաադա (քաղաք), Եմեն |
Գլխավոր քարտուղար | Hussein al-Houthi? և Abdul-Malik Al-Houthi? |
Անվանված է | Hussein al-Houthi? |
Կայք | ansarollah.com(արաբ.)(անգլ.) |
Հուսիները (արաբ․՝ الحوثيون՝ ալ-հուսիյուն), որը պաշտոնապես հայտնի է որպես անսար Ալլահ՝ Ալլահի զինակիցներ[1], շիա իսլամիստական քաղաքական և ռազմական կազմակերպություն է, որը առաջացել է Եմենում 1990-ականներին։ Այն հիմնականում կազմված է Զաիդի շիաներից, որոնց համանուն ղեկավարությունը հիմնականում բխում է Հուսի ցեղից[2]։
Զայդիների կրոնական առաջնորդ Հուսեյն ալ-Հուսիի գլխավորությամբ հուսիները հանդես եկան որպես ընդդիմադիր շարժում Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի դեմ, որին նրանք մեղադրում էին կոռուպցիայի և Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների կողմից աջակցություն ստանալու մեջ[3][4]։ 2003 թվականին, լիբանանյան Հեզբոլլահ շիա քաղաքական և ռազմական կազմակերպության ազդեցության տակ, հուսիներն ընդունեցին իրենց պաշտոնական կարգախոսն ընդդեմ Միացյալ Նահանգների, Իսրայելի և հրեաների[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերահսկվում է Եմենի կառավարության և դաշնակիցների կողմից Վերահսկվում է Հուսիների գլխավորած Բարձրագույն քաղաքական խորհրդի կողմից Վերահսկվում է Ալ-Կաիդայի և Իրաքի և Լևանտի իսլամական պետության կողմից կառավարվող Անսար ալ-Շաիրայի կողմից Վերահսվում է Արաբական Միացյալ Էմիրությունների պատասխանատվության տակ գտնվող Հարավային անցումային խորհրդի կողմից
Ըստ Սանայի համալսարանի պրոֆեսոր Ահմեդ Ադդաղաշիի, հուսիները սկսեցին որպես չափավոր աստվածաբանական շարժում, որը քարոզում էր հանդուրժողականություն և լայնախոհ հայացքներ ուներ Եմենի ժողովուրդի նկատմամբ[6]։ Նրանց առաջին կազմակերպությունը՝ «Հավատացյալ երիտասարդությունը», հիմնադրվել է 1992 թվականին Սաադայի նահանգում[7] կամ Մուհամեդ ալ-Հուսիի,[8] կամ նրա եղբայր Հուսեյն ալ-Հուսիի կողմից[9]։
Հավատացյալ երիտասարդությունը հիմնել է դպրոցական ակումբներ և ամառային ճամբարներ՝ Սաադայում «զայդիների վերածնունդը խթանելու համար»։ Մինչև 1994–95 թվականներին 15,000-ից մինչև 20,000 ուսանողներ հաճախել էին ամառային ճամբարներ։ Կրոնական նյութը ներառում էր Մուհամմեդ Հուսեյն Ֆադլալլայի (լիբանանցի շիա գիտնական) և Հասան Նասրալլահի (Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի) դասախոսությունները[8][10]։
Առաջնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուսեյն Բադրեդդին ալ-Հուսի – նախկին առաջնորդ (սպանվել է 2004 թ.)
- Աբդուլ-Մալիք Բադրեդին ալ-Հուսի – առաջնորդ
- Յահիա Բադրեդդին ալ-Հուսի – ավագ առաջնորդ
- Աբդուլ-Քարիմ Բադրեդդին ալ-Հուսի - բարձրաստիճան հրամանատար
- Բադրեդդին ալ-Հուսի – հոգեւոր առաջնորդ (մահացել է 2010 թ.)
- Աբդուլլահ ալ-Ռուզամի – նախկին ռազմական հրամանատար
- Աբու Ալի Աբդուլլահ ալ-Հակեմ ալ-Հուսի - ռազմական հրամանատար
- Սալեհ Հաբրա – քաղաքական առաջնորդ[11]
- Ֆարես Մանաա - Հուսիների կողմից նշանակված Սաադայի նահանգապետ[12], եւ Սալեհի նախագահական կոմիտեի նախկին ղեկավար[13]
Մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվտանգության խորհրդի 2140 բանաձևի համաձայն ստեղծված Եմենի փորձագետների խմբի համաձայն՝ հուսիները իրականացրել են մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակ, ներառյալ կանանց և երեխաների նկատմամբ բռնությունները։ 13 տարեկանից փոքր երեխաները ձերբակալվել են «անպարկեշտ արարքների» համար՝ ենթադրյալ համասեռամոլական կողմնորոշման կամ «քաղաքական դեպքերի» համար, երբ նրանց ընտանիքների գաղափարախոսությունը չեն համապատասխանում հուսիների գաղափարախոսությանը կամ կանոնակարգերին։ Անչափահասները կիսում են խցերը չափահաս բանտարկյալների հետ, և ըստ չճշտված տեղեկությունների, Սանայում գտնվող Ալ-Շահիդ Ալ-Ահմար ոստիկանական բաժանմունքում պահվող տղաները պարբերաբար բռնաբարվում են[14][15]։ Բացի Փորձագետների խմբից, Լոնդոնում լույս տեսնող արաբական «Աշարք ալ-Աուսաթ» թերթը պնդում է, որ հուսիները «վերակենդանացրել» են ստրկությունը Եմենում[16]։
Պատանդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Human Rights Watch-ի՝ հուսիները նաև վերցնում են պատանդներ՝ որպես շահույթ ստանալու մարտավարություն։ Human Rights Watch-ը փաստագրել է 16 դեպք, երբ հուսիների իշխանությունները ապօրինի են պահել մարդկանց՝ հիմնականում հարազատներից գումար շորթելու կամ հակառակորդ ուժերի կողմից պահվող մարդկանց հետ փոխանակելու նպատակով[17]։
ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ոտնահարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Ամնեսթի ինթերնեյշնլի, 2024 թվականի փետրվարի 9-ին Եմենում հուսիների կողմից ղեկավարվող երկու դատարաններ 48 անձի դատապարտել են մահապատժի, մտրակով հարվածների կամ բանտարկության՝ անցյալ ամսվա ընթացքում միասեռական վարքագծի հետ կապված մեղադրանքներով[18]։
Միգրանտների իրավունքների ոտնահարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Human Rights Watch-ի՝ հուսի զինյալները «ծեծել, բռնաբարել և խոշտանգել են «Աֆրիկայի եղջյուրից» կալանավորված միգրանտներին և ապաստան հայցողներին»[19]։ ՄԱԿ-ի փորձագետները զգուշացրել են, որ կին միգրանտները բախվում են սեռական բռնության, հարկադիր աշխատանքի և թմրամիջոցների հարկադիր շրջանառության բազմաթիվ մաքսանենգների կողմից, ովքեր համագործակցում են Հուսիների կողմից վերահսկվող Եմենի Ներգաղթի, անձնագրերի և ազգության մարմնի (IPNA) հետ[20]։
Եմենում հուսիների կողմից վերահսկվող տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուսիները դե ֆակտո իշխանություն ունեն Հյուսիսային Եմենի մեծ մասում[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Do not call the Ansar Allah movement 'Houthi'!». IWN (ամերիկյան անգլերեն). 23 April 2021. Արխիվացված օրիգինալից 2 September 2021-ին. Վերցված է 2021-09-02-ին.
- ↑ Hoffman, Valerie J. (28 February 2019). Making the New Middle East: Politics, Culture, and Human Rights. Syracuse University Press. ISBN 9780815654575. Արխիվացված օրիգինալից 17 January 2023-ին. Վերցված է 18 September 2019-ին – via Google Books.
- ↑ «Yemeni forces kill rebel cleric». BBC News. 10 September 2004. Արխիվացված օրիգինալից 21 November 2006-ին.
- ↑ Streuly, Dick (12 February 2015). «5 Things to Know About the Houthis of Yemen». Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 12 June 2018-ին. Վերցված է 2018-07-04-ին.
- ↑ «Houthi propaganda: following in Hizbullah's footsteps». alaraby. Արխիվացված օրիգինալից 18 October 2016-ին. Վերցված է 15 October 2016-ին.
- ↑ Al Batati, Saeed (21 August 2014). «Who are the Houthis in Yemen?». Al Jazeera. Արխիվացված է օրիգինալից 23 August 2014-ին.
- ↑ Freeman, Jack (2009). «The al Houthi Insurgency in the North of Yemen: An Analysis of the Shabab al Moumineen». Studies in Conflict & Terrorism. 32 (11): 1008–1019. doi:10.1080/10576100903262716. ISSN 1057-610X. S2CID 110465618.
- ↑ 8,0 8,1 «Regime and Periphery in Northern Yemen: The Huthi Phenomenon» (PDF). RAND. 2010. Արխիվացված (PDF) օրիգինալից 6 January 2012-ին. Վերցված է 23 January 2013-ին.
- ↑ «Yemen's Abd-al-Malik al-Houthi». BBC News. 3 October 2014. Արխիվացված օրիգինալից 2 March 2015-ին. Վերցված է 29 November 2014-ին.
- ↑ «Profile: The crisis in Yemen». thenational.scot. 23 March 2015. Արխիվացված օրիգինալից 15 April 2015-ին. Վերցված է 11 April 2015-ին.
- ↑ «Meetings push government and Houthis closer towards 'reconciliation'». Yemen Times. 29 March 2012. Արխիվացված է օրիգինալից 23 January 2013-ին. Վերցված է 23 January 2013-ին.
- ↑ Al-Batati, Saeed (28 March 2011). «Yemeni regime loses grip on four provinces». Arab News. Արխիվացված է օրիգինալից 31 March 2011-ին.
- ↑ «Sana'a Cards to Pressurize Houthis to Enter New Dialogue Rounds». Yemen Post. Արխիվացված օրիգինալից 1 May 2012-ին.
- ↑ «2023 Final report of the Panel of Experts on Yemen established pursuant to Security Council resolution 2140 (2014)» (PDF). էջեր 31–33. Վերցված է 1 January 2024-ին.
- ↑ «2022 Final report of the Panel of Experts on Yemen established pursuant to Security Council resolution 2140 (2014)». էջ 31, para. 128. Վերցված է 1 January 2024-ին.
- ↑ «Exclusive - Houthis Restore Slavery in Yemen». Asharq Al-Awsat. Sana'a: Saudi Research and Media Group. 13 July 2019. Արխիվացված է օրիգինալից 1 November 2020-ին. Վերցված է 20 May 2024-ին.
- ↑ «Yemen: Houthi Hostage-Taking». Human Rights Watch. 25 September 2018. Արխիվացված օրիգինալից 27 September 2018-ին. Վերցված է 29 September 2018-ին.
- ↑ «Yemen: Huthis must stop executions and release dozens facing LGBTI charges». Amnesty International (անգլերեն). 2024-02-09. Վերցված է 2024-03-25-ին.
- ↑ CJ Werleman. «Reports of mass executions in Yemen blamed on Houthis». TRT World (անգլերեն). Վերցված է 2024-03-19-ին. «Houthi militias have been accused of war crimes and mass atrocities against civilians in Taiz since 2015, including using banned antipersonnel landmines, firing artillery indiscriminately into populated areas, denying crucial medical and humanitarian aid, and have "beaten, raped, and tortured detained migrants and asylum seekers from the Horn of Africa, including women and children," according to Human Rights Watch.»
- ↑ «Warring Parties in Yemen Silent Amid Reports of Migrant Abuse». Human Rights Watch (անգլերեն). 2022-12-07. Վերցված է 2024-03-19-ին.
- ↑ AlAhmad, Safa (16 March 2015). «Meeting the Houthis – and their enemies». BBC News Magazine. Արխիվացված օրիգինալից 5 April 2015-ին.