Հուսիկ Սանթուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսիկ Սանթուրյան
Ծնվել էմայիսի 10, 1920(1920-05-10)
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել էփետրվարի 1, 2011(2011-02-01)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններարքեպիսկոպոս

Հուսիկ Սանթուրյան (մայիսի 10, 1920(1920-05-10), Սեբաստիա - փետրվարի 1, 2011(2011-02-01)[1], Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան), Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս։

Հուսիկ Սանթուրյանը, ավազանի անունով՝ Ազատ, ծնվել է Թուրքիայի Սեբաստիա քաղաքում։

5 տարեկան հասակում որբացել է և մինչև պատանեկության տարիները ապրել ու կրթվել է Լիբանանի «Թռչնոց բույն» որբանոցում։ 1935 թվականին ավարտել է Ջիբեյլի դանիական որբանոցի ուսումնական շրջանը։

1939-1945 թվականներին որպես ուսուցիչ և գրասենյակային ծառայող աշխատել է Երուսաղեմում։ 1947 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1953-1955 թվականներին ուսանել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր ճեմարանում։

Սանթուրյանը կուսակրոն քահանա է ձեռնադրվել 1956 թվականին՝ Հուսիկ անունով, իսկ 1962 թվականին ձեռնադրվել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս[2]։

Մահացել է 2011 թվականի փետրվարի 1-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20110706072342/http://www.armradio.am/news/?part=soc&id=19132
  2. «His Eminence Archbishop Husik Santurian enters eternal rest : Public Radio of Armenia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  3. «Մահացել է Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.