Հուսեյն Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսեյն Ալիև
Stamps of Azerbaijan, 2011-949.jpg
Ծնվել էապրիլի 22, 1911(1911-04-22)
ԾննդավայրԹանահատ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 21, 1991(1991-05-21) (80 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Ազիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար, գրաֆիկա, դիմապատկեր և նատյուրմորտ
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր նկարիչ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԶավակներAdalat Aliyev?
Commons-logo.svg Huseyn Aliyev Վիքիպահեստում

Հուսեյն Ալիրզա Ալիև օղլի (ադրբ.՝ Hüseyn Əlirza oğlu Əliyev, ապրիլի 22, 1911(1911-04-22), Թանահատ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1991(1991-05-21), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի և խորհրդային նկարիչ-գեղանկարիչ[1]։ Ադրբեջանի ժողովրդական նկարիչ։ Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի ավագ եղբայրն է։

1922-1931 թվականներին համագործակցել է «Մոլլա Նասրեդդին» ամսագրի հետ, որտեղ նա տպագրել է իր ծաղրանկարները։ 1927-1932 թվականներին սովորել է Բաքվի գեղարվեստական տեխնիկումում։ 1932-1935 թվականներին սովորել է Լենիգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Այս բարձրագույն կրթական հաստատությունում սովորած առաջին ադրբեջանցին էր։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 50 տարվա ընթացքում, մինչև թոշակի անցնելը, որոշ ժամանակ աշխատել է որպես նկարիչ, այնուհետև` Ադրբեջանի հանրապետական «Կոմունիստ» թերթի խմբագրության գլխավոր նկարիչ։ Նա ավելի քան 250 նկարի հեղինակ է։

2004 թվականին Հուսեյն Ալիևի աշխատանքները ցուցադրվել են Աբու Դաբիում[2]։

Պարգևատրվել է Ժողովուրդների Բարեկամության շքանշանով և մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]