Հուսահատություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուսահատություն
Desperation
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրսարսափ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 24, 1996
Պարգև(ներ)Լոկուս մրցանակ՝ լավագույն սև ֆենթեզի/ սարսափ վեպ անվանակարգում

«Հուսահատություն» (անգլ.՝ Desperation, 1996), Սթիվեն Քինգի վեպը:

Վեպում խոսվում է Քինգի համար կարևոր պրոբլեմներից մեկի մասին. «Եթե կա Աստված, ինչո՞ւ են այսպիսի սարսափելի բաներ տեղի ունենում»:

Վեպը հանդիսանում է Քինգի մեկ այլ վեպի՝ «Կարգավորողներ»-ի զուգահեռը, որը գրվել է նույն թվականին Ռիչարդ Բախման կեղծանվան տակ: Երկու վեպերում էլ հերոսներն ունեն միևնույն անունները, նրանց գործողությունները, միգուցե, կատարվում էին զուգահեռ աշխարհներում, քանի որ երկու վեպերի սյուժեներն էլ փոխադարձաբար բացառող են:

Վեպի հիման վրա 2006 թվականին նկարահանվել է «Հուսահատություն» ֆիլմը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսահատություն անվանումով փոքր քաղաքում տեղի են ունենում տարօրինակ դեպքեր: Քարվեր ընտանիքի անիվների տունը կանգնեցնում է ոստիկան Քոլլի Էնտրեգյանը և խաբեությամբ տանում է նրանց բոլորին ոստիկանական բաժանմունք: Այնուհետև նա Կիրստեն Քարվեր անունով աղջկան (մականունը՝ Կարկանդակիկ) աստիճաններից հրում է այնպես, որ աղջիկը մահանում է: Իսկ մյուսներին բանտարկում է ոստիկանական բաժանմունքի տարբեր խցերում:

Մերի և Պիտեր Ջեկսոն ամուսնական զույգն անցնում էր քաղաքի կողքով, նրանց կանգնեցնում է Քոլլին և գտնում է նրանց մոտ մեկ փաթեթ մարիխուանա: Քոլլին սպանում է Պիտերին, իսկ Մերիին բանտարկում է:

Վերադառնալով մայրուղի նոր որսի ետևից՝ Քոլլին բռնում է գրող Ջոն Մարինվիլին, ով ճամփորդում էր երկրով Harley-Davidson-ով, մայրուղուց ոչ հեռու իր կարիքները հոգալուց: Քոլլին ծածուկ դնում է «խոտը», որը վերցրել էր Ջեկսոնների մոտից, և պատրաստվում է տանել նրան բաժանմունք, բայց Ջոնիին հաջողվում է բջջային հեռախոսով կապվել իր ուղեկցող Ստիվի հետ, ով այդ ժամանակ ընթանում էր նույն մայրուղով ընդամենը մի քանի մղոն ետ Ջոնիից: Մինչ Քոլլին տանում էր գրողին, Ջոնին նկատում է, որ ոստիկանն ամբողջությամբ արյան մեջ է, արյունը կաթում էր նրա բոլոր ծակոտիներից, և Ջոնին մտածում է, որ Քոլլին քիչ է մնացել ապրելու: Գրողը նաև նկատում է, որ ոստիկանը ժամանակ առ ժամանակ կրկնում է նույն տարօրինակ բառը «Տեկ»: